Рубрика: Без рубрики

Եռօրյա ճամփորդություն դեպի Գյումրի

Այո մենք գնացինք Գյումրի։ Մեր առաջին կանգառը եղել է Արուճի քարավանատունը։ Այնտեղ մենք հաց կերանք։ Պարզվում է, որ Արուճի քարավանատունը  թվագրվում է 13-րդ դարով և այն օգտագործում էին ինչպես Հանգստյան տեղ ձիերի և իշուկների համար։

Մեր երկրորդ կանգառը եղավ Թալինի Կաթողիկե, Սբ. Հովհաննես եկեղեցին։

Իսկ երրորդն եղավ Թալինի ֆուտբոլային դպրոցը։ Այնտեղ մենք խաղացինք ֆուտբոլ։

Հետո մենք Ժամանեցինք Օլիմպիկ հյուրանոց և ստացանք մեր համարները։ Ես օրինակ եղել էի Սամուելի,Դանիելի և Մարկի հետ։
Հետո մենք գնացինք Գյումրիի Վարդանանց հրապարակ և քայլեցինք Գյումրիով։ Գյումրին շատ գեղեցիկ է և շատ է տարբերվում Երեւանից։

Երկրորդ օր։

Առավոտ մենք գնացինք դաշտ առավոտյան պարապունք անելու։ Այնտեղ վազեցինք և մարզանք արեցինք։

Հետո Նախաճաշեցինք:

Հաճախեցինք Գյումրիի Գեղարվեստի Ակադեմիա:

Ճաշից հետո «պլպլան ժամՆ» է։ Դա մեր ազատ ժամն է։

Հետո գացինք ԿԱԶԱ հիմնադրամ և խաղացինք հետաքրքիր խաղեր։

Միքիչ քայլեցինք

և հասանք Գյմրիկների արտադրման տեղը։ Ամեն մեկը գնեց մի Գյումրիկ և մենք շարժվեցինք դեպի

Հոլերի արտադրման տեղը։ Այնտեղել ամեն մեկս մի հոլ գնեց։

Հետո հանգստացանք հյուրանոցում և եկանք լողավազան լողալու։

ԵՐՐՈՐԴ ՕՐ։

Մենք նախաճաշեցինք և գնացինք

Մհեր Մկրտչյան թանգարան։ Ծանոթացանք հանճարեղ դերասանի կյանքի և արվեստի հետ։

Հետո եկանք Ասլամազյան քույրերի թանգարան ցուցահանդեսի։

Գնացիք Մաստարա, Սբ. Հովհաննես եկեղեցին և այդպես էլ վերջրացրեցինք մեր եռօրյա ճամփորդությունը։

Մենք ունեցանք շատ հետաքրքիր, ուրախ և լավ երեք օր։ Շնորհակալություն Ընկեր Իվետաին ու Ընկեր Անահիտին։

Оставьте комментарий