Рубрика: Մայրենի 6դ

Գործնական աշխատանք

1. Երեք նախադասությամբ ներկայացված միտքն արտահայտի՛ր տասը նախադասությամբ։

Խելամիտ զովազդի շնորհիվ` «Ֆուձի» հյուրանոցը Ֆուձիյամա լեռան 3776 մետրանոց գագաթի շրջակայքի բազմաթիվ հյուրանոցներից ամենահաջողակն է: Գովազդը հետևյալն է. «Եթե Ձեր համարի պատուհանից Ֆուձիյաման դիտելուն վատ եղանակը խանգարի, հյուրանոցը Ձեր վճարած վարձը կվերադարձնի»: Իսկ տեսանելիությունը տասնյոթ տարվա ընթացքում ընդամենը տասնհինգ օր է վատ եղել:

«Ֆունձի» անունով հյուրանոցը, համեմատաբար ավելի հաջողակ էր, քան ուրիշները։ Նրանք նաև ունեին մի շատ հետաքրքիր գովազդ, գովազդը հետևյալներ «Եթե Ձեր համարի պատուհանից Ֆուձիյաման դիտելուն վատ եղանակը խանգարի, հյուրանոցը Ձեր վճարած վարձը կվերադարձնի»: Նաև միայն 15 օր այն վատ անցան։

2. Բարդ նախադասությունը պարզ նախադասություններով արտահայտի՛ր։

Հարավային Աֆրիկայում կա մի բույս։ Այն հիմնականում թիթեռներով է սնվում:

Անգլիայում մեծ ճանաչում ունի խոլորձ (օրխիդեա) ծաղիկը։ Այն ունի չորս հազար տեսակ:

Առավել արժեքավոր էն մի քանի տեսակը։Հոտը շարունակ փոխողը, այդ տեսակներից մեկն է:

Մոնղոլիայի կա քաղաք առանց տղամարդների։ Նաև այնտեղ միայն 100 հոգի է։

Գիտնականները նրանց հարցին պատասխանեցին։ յդ հարցը եղել էր «ո՞ր տարիքից են երեխաները սկսում հեքիաթ սիրել»։

Рубрика: Մայրենի 6դ

Գործնական աշխատանք

1. Նախադասությունները տարբեր ձևերով կետադրիր այնպե՛ս, որ իմաստը փոխվի։

Նա թագավորին նամակ էր գրել իր որդու` Եգորի մասին:

Նա թագավորին նամակ էր գրել իր որդու, Եգորի մասին

Վաղուց չէր տեսել ընկերոջը `Վահագնին:

Վաղուց չէր տեսել ընկերոջը ,Վահագնին

Նուբարենց տունը համարյա ամեն օր լի էր հյուրերով՝ Զավենի ընկերներով:

Նուբարենց տունը համարյա ամեն օր լի էր հյուրերով, Զավենի ընկերներով:

Իշխանը կանչեց բերդապետին, Վահրամին մի անգամ ևս զգուշացնելու գիշերային արկածի մասին:

Իշխանը կանչեց բերդապետին՝ Վահրամին մի անգամ ևս զգուշացնելու գիշերային արկածի մասին:

2. Տեքստը կարդա՛ և առաջադրանքները կատարի՛ր։


Գողը գիշերով մի հարուստի տուն էր թալանել, իր ավարն առել, գնում էր։Նրա դեմ դուրս եկավ պահակը։ Նո գողին հարցրեց թե պարկում ի՛նչ կա և ո՛ւր է տանում։ Գողը հանգիստ բացատրեց, թե տան տերը մեռել է և մեռնելուց անմիջապես առաջ իրեն պատվիրել է որոշ իրեր տանել եղբոր տուն։ Այդ բացատրությունը պահակին կասկածելի թվաց։ Նա հարցրեց, թե ինչո՛ւ այդ դեպքում տնից ոցբ ու՝ կացչի լսվում։ Բայց գողը դրա պատասխանն էլ ուներ։ Ասաց՝ թող պահակը հանգիստ սպասի՛ր մինչև առավոտ, առավոտյան անպայման կլսես, թե տնեցիները ինչպե՛ս են ողբում ու լալիս։ Միամիտ պահակը պատասխանի երկիմաստությունը չզգաց և բաց թողեց գողին։ Առավոտյան նա լսեց, թե մեծատունն ու կինը ինչպես են ողբում ու անիծում, ամեն ինչ հասկացավ, բայց էլ ի՞նչ աներ։

Առաջադրանքներ

Ա) գրի՛ր ո՞րն է այս տեքստի ասելիքը,

Տեքստի ասելիքը այն է, որ պետք չէ միամիտ լինել, և հավատալ ամեն մեկին։

Բ) հերոսներին նկարագրի՛ր և բնութագրիր ( չորս-հինգ գործող անձ թող լինի),

Տան տերը և նրա կինը շատ անխելք էին, քանի որ նրանք գողին գտնելու համար քայլեր չէին անում, այլ նստում և ողպում էին։

Պահակը միամիտ էր, քանի որ նա հավատաց գողին առանց սկբունքներ ունենալով։

Գողը խելացի և խորամանկ էր, քանի որ կարողացավ դուրս գալ այդ իրավիճակից։

Գ) գործողության վայրը նկրագրի՛ր

Իմ կարծիքով դա հարուստների տաղամաս էր, որը շրջապատված էր պահակներով։

Դ) բացատրի՛ր՝ ինչպե՛ս են հասկանում այս նախադասությունը ՝
     ա/ Գողը, հասկանում է, թե նրանք ողբալու են նրանց ունեցվացքի համար։

     բ/  Պահակը, հասկանում է, թե տիրոջ համար է լաց լինելու։

«հանգիստ սպասի՛ր մինչև առավոտ, առավոտյան անպայման կլսես, թե տնեցիները ինչպե՛ս են ողբում ու լալիս։»

Ե) Վերանգրի՛ր ։

Խորամանկ գողություն։

Рубрика: Մայրենի 6դ

Ճշմարտության մոլորակը

Այս էջը պատրաստված է պատմության դասագրքից, որով սովորում են Մուն մոլորակի դպրոցներում: Հոդվածը Բրուն անունով մի մեծ գիտնականի մասին է /ասենք, որ բոլոր բառերը վերջանում են ,,ուն,,-ով. այնտեղ, օրինակ, չեն ասում լուսին, ասում են՝ լուսուն, ոչ թե շիլա են ասում, այլ շիլուն և այլն/:  Ահա այդ էջը:

,,Բրունը՝ գյուտարարը, որն ապրել է 2000 տարի առաջ, ներկայումս պահվում է սառնարանում: Նրան կարթնանցնեն 49 000 դար հետո, որպեսզի նորից սկսի ապրել: Նա դեռ գրկանոց երեխա էր, երբ հայտնագործեց ծիածան ստեղծող մեքենա, որն աշխատում էր ջրով և օճառով:  Սովորական պղպջակների փոխարեն նրանից դուրս էին թռչում տարբեր չափերի ծիածաններ. Երբեմն այնքան մեծ, որ կարող էին ձգվել երկնքի մի ծայրից մյուսը: Դրանք ծառայում էին տարբեր նպատակների . այդ ծիածանների վրա նույնիսկ լվացք էին փռում: Դեռ մսուր-մանկապարտեզում երկու փայտե ձողերով խաղալիս նա ձեռքի գայլիկոն հայտնագործեց, որով ջրի մեջ անցքեր էին բացում: Այդ գործիքը բարձր գնահատվեց ձկնորսների կողմից, որոնք այն օգտագործում էին, երբ ձկները խայծը կուլ չէին տալիս:

  Տարրական դպրոցի առաջին դասարանում նս ստեղծեց տանձերին խուտուտ տվող մեքենա, սառույց տապակելու խեցաման , կշեռք՝ ամպերը կշռելու համար, հեռախոս, որով հնարավոր էր խոսել քարերի հետ, երաժշտական մուրճ, որը մեխ խփելիս քաղցրահնչյուն ելևէջներ էր արձակում և այլն:

Նրա բոլոր հայտնագործությունները հիշատակելու համար շատ ժամանակ է պահանջվում: Կխոսենք առավել հայտնիների , մասնավորապես ստող մեքենայի մասին, որն աշխատում էր մետաղանիշով: Մի մետաղանիշ գցելով՝ կարելի էր միանգամից տասնչորս հազար սուտ լսել: Այդ մեքենայի մեջ էին աշխարհի բոլոր ստերը, որոնք մարդիկ նոր-նոր էին հորինելու: Երբ մեքենան դուրս տվեց բոլոր հնարավոր ստերը, մարդիկ ստիպված եղան միայն ճիշտն ասել: Ահա թե ինչու է մոլորակը կոչվում նաև Ճշմարտության մոլորակ:

Հեղինակ՝ Ջաննի Ռոդարի

Առաջադրանքներ

Առաջադրանքներ

  1.Տարրական դպրոցի առաջին դասարանում նա ստեղծեց տանձերին խուտուտ տվող մեքենա, սառույց տապակելու խեցաման , կշեռք՝ ամպերը կշռելու համար, հեռախոս, որով հնարավոր էր խոսել քարերի հետ, երաժշտական մուրճ, որը մեխ խփելիս քաղցրահնչյուն ելևէջներ էր արձակում և այլն:

տանձերին խուտուտ տվող մեքենա-Որ տանձերը ուրախանան, սառույց տապակելու խեցաման-Որ Սառույցից ջուր պատրաստել, կշեռք՝ ամպերը կշռելու համար֊Որ հորինենք նոր սպորտի տեսակ, հեռախոս, որով հնարավոր էր խոսել քարերի հետ֊որ քարերը իրենց միայնակ չզգան, երաժշտական մուրճ, որը մեխ խփելիս քաղցրահնչյուն ելևէջներ էր արձակում֊ որ շինարարները միանգամից և երգեյն, և գործը շարունակեին։

Այս հայտանգործությունները ինչով կարող էին օգնել մոլորակի բնակիչներին, ի՞նչ օգուտ կտային:

2. Հորինիր պատմություն ,,Ստի մոլորակը,, վերնագրով:

Մի Անդրանիկ անունով շինարար, որն ապրում էր Արև֊ի վրա, այնքան կատակասեր էր, որ պատրաստեց, սուտ մուրճ, որը նույնիսկ տերևը չեր կարող պատրել, սուտ տուն, որն կարող էր ոչնչանալ սուր փայտի պատճառով։Սուտ համակարգիչ, որը ամբողջովին քարից էր պատրաստած, որ անխելք մարդիկն նրանց ժամանակը կորցնեին, դիտելով, թե ինչպես է սև քարի վրա, Բլեկ անունով հերոսը պարտվում։ Նրան իմացավ ամբողջ աշխարհը, և նրանք այնքան լսեցին սուտ բառը, որ հորինեցին նոր լեզու, ստերեն։ այդ լեզվի մեջ կար միայն յոթ բար, սուտ,ստել,ստություն,ստամբար, ստալի,սուտասեր և սուտիկ։ Սա թվում է անհնարին,բայց նրանք լավ խոսում էին այդ լեզվով։

֊Սուտ․ սուտիկ ստամբար?

֊Սոտ, Ստել,սուտիկ ստամբար ստություն?

֊Ստել։

Մարդիկ այնքան շատ սկսեցին այդ լեզվով խոսել, որ արև֊ի նախագահը այդ լեզուն հայտարարեց համարևային, և արև֊ի անունը դրեցին «սուտաստան»

Рубрика: Մայրենի 6դ

Ի՞նչ է ասում 

Ի՞նչ է ասում ճամփորդներին
Հալված-մաշված այս կածանը,
Ժամանակին հազար ու մի
Քայլեր հաշված այս կածանը,
Անցող-դարձող քարավանի
Ծանր ու դանդաղ ոտքերի տակ
Մեջքը կոտրած, կուրծքը պատռած,
Հոգնած­, տանջված այս կածանը,
Մեծ աշխարհի մեծաժխոր
Ճանապարհից հեռու քաշված,
Հիսուսի պես, ապառաժի
Կողին խաչված այս կածանը:

Рубрика: Մայրենի 6դ

Մայրամուտ

Սարն առել վրան ծիրանի մի քող,
Ննջում է կարծես ծաղկե անկողնում,
Անտառն արևի բեկբեկուն մի շող
Ծոցի մեջ պահել ու բաց չի թողնում:

Ժայռի ստվերը գետափին չոքել,
Վիզը երկարել ու ջուր է խմում,
Հովն ամպի թևից մի փետուր պոկել,
Ինքն էլ չգիտի,թե ուր է տանում:

Քարափի վրա շողում է անվերջ
Ոսկե բոցի պես թևը ծիծառի…
Կանգ առ,հողագունդ,քո պտույտի մեջ
Թող մայրամուտը մի քիչ երկարի:

1.Նկարագրիր մայրամուտը:

Շատ գեղեցիկ

2.Օրվա որ պահն ես սիրում, ինչո՞ւ:

Գիշերը, որովհետև այդ ժամանակ մենք քնած ենք;)

Рубрика: Մայրենի 6դ

Հսկայի մազերը

Կային-չկային չորս եղբայրներ: Նրանցից երեքը շատ ցածրահասկ էին, բայց չափազանց խորամանկ, իսկ չորրոդը՝ հսկա էր՝ աննկարագրելի ուժով, սակայն միամիտ էր, ոչ իր եղբայրների նման:

Նրա ուժն իր ձեռքերի և բազուկների մեջ էր, իսկ խելքը՝ մազերի: Խորամանակ եղաբայրները նրա մազերը կարճ էին կտրում, որպեսզի խելք չմնար, և ստիպում էին աշխատել չորսի փոխարեն: Իսկ իրենք կանգնում նայում էին, թե ինչպես է նա աշխատում, և միայն իրենց գրպաններն էին լցնում:

Խեղճ հսկան ստիպված էր անել բոլոր գործերը՝ վարել հողը, փայտ կոտրել, ջրաղացի անիվը պտտել և եզի փոխարեն քաշել սայլը: Իսկ նրա խորամանակ եղբայրները, սայլի մեջ նստած, ճիպոտով ուղղություն էին տալիս նրան և ասում.

-Կարճ մազերը քեզ շատ են սազում:

-Իսկական գեղեցկությունը խոպոպները չեն:

-Նայեք, կարծում եմ, այս մազափունջը երկար է. Պետք է այս երեկո այն կարճացնենք:

Եվ, միյանց հրմշտելով, ծիծաղում էին: Շուկայում նրանք հավաքում էին ողջ եկամուտը և գնում պանդոկ՝ զվարճանալու, իսկ խեղճ հսկային թողնում էին՝ սայլերը հսկելու:

Նրան լավ էին կերակրում, որպեսզի կարողանա աշխատել, խմելու բան էլ էր ստանում, երբ ծարավ էր լինում, սակայն տալիս էին միայն մի տեսակի գինի. այն, որ ցայտում էր շատրվանից:

Բայց ահա մի օր հսկան հիվանդացավ: Եղբայրները, վախեցած, որ հսկան կմեռնի և իրենց փոխարեն էլ չի աշխատի, բերեցին երկրի լավագույն բժիշկներին, տվեցին նրանց ամենաթանկ դեղերը, իսկ ուտելիքն էլ մատուցում էին անկողնում:

Եղաբայրներից մեկը բարձն էր ուղղում, մյուսը՝ վերմակը, և ասում էին.

Տեսնո՞ւմ ես՝ քեզ ինչքան շատ ենք սիրում: Չմեռնես: Մեզ հետ այդքան դաժան չվարվես:

Նրանք այնքան էին անհանգստացած հսկայի հիվանդությամբ, որ բոլորովին մոռացել էին նրա մազերի մասին: Հսկայի մազերը երկարեցին այնքան, որքան երբևէ չէին եղել:  Եվ մազերի հետ վերադարձավ նաև խելքը: Նա սկսեց խորհել, հետևել իր եղբայրներին և մեկ-երկու… սկսեց ամեն ինչ հասկանալ:  Վերջապես նա գիտակցեց , թե որքան նենգ էին իր եղբայրները: սակայն ոչ ոքի ոչինչ չասաց և սպասեց, որ իր ուժերը վերականգնվեն: Եվ մի առավոտ, երբ եղբայրները դեռ քնած էին, նա վեր կացավ, կապեց նրանց և դրեց սայլակի վրա:

-Ուր ես մեզ տանում, սիրելի եղբայր: Ո՞ւր ես տանում քեզ սիրող եղբայրներին:

-Հիմա կտեսնեք:

Նա տարավ նրանց կայարան, այդպես կապկպած ՝ գնացք նստացրեց և հրաժեշտ տվեց:

Հեռացեք և այլևս չվերադառնաք այս կողմերը: Դուք ինձ շատ եք շահագործել: Հիմա ես եմ տերն ու տիրակալը:

Գնացքը սուլեց , անիվները շարժվեցին, բայց երեք խորամանկ եղբայրներն անշարժ մնացին իրենց տեղերում: Եվ ոչ ոք նրանց այլևս չտեսավ:

Հեղինակ՝ Ջ. Ռոդարի 

Առաջադրանքներ 

1. Առանձնացրո՛ւ անհասկանալի բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ։ 

բազուկ֊ ձեռք, թև

խորհել֊մտքում դատել

նենգ֊չար

2. Ո՞ր հեքիաթին կամ ստեղծագործության ես նմանեցնում։

Ոսկե ձկնիկին, որովհետև այնտեղ էլ պապիկին օգտագործում էր տատիկը։

3. Ի՞նչ միտք , գաղափար կարող է արտահայտել այս հեքիաթը։ 

Որ պետք չէ մարդուն օգտագործել,դա միշտ վատ կավարտվի։

Рубрика: Մայրենի 6դ

Մարդուն ըստ իր արարքի են ճանաչում:

Մեր բակում մի տղամարդ կա, որը միշտ մի շատ խիստ հայացք ունի և ոչ ոքի իր հետ չի շփվում։ Բակի բոլոր բնակիչները վախենում էին նրանից։ Բայց մի օր մենք տեսանք, թե ինչպես է այդ մարդը անտուն կենդանիներին կեր տալիս և բուժում։ Անտուն մարդկանց նա կերակրում էր և հագուստով ապահովում։ Այդ արարքները տեսնելուց հետո բնակիչները հասկացան, որ այդ մարդը շատ բարի է։
Մարդը կարող է չար լինել արտաքինից, բայց բարի ներսից։

Рубрика: Մայրենի 6դ

Միդիաս թագավորը

Միդիաս թագավորը շատ շվայտ մարդ էր: Ամեն երեկո նա իր թագավորությունում խնջույքներ ու պարահանդեսներ էր կազմակերպում, մինչև որ մնաց առանց գրոշի: Այդ ժամանակ նա գնաց կախարդ Ապոլոնի մոտ , պատմեց նրան իր դժբախտության մասին, և Ապոլոնը կախարդեց նրան.

-Ինչի դիպչես, թող ոսկի դառնա:

Թագավորը սկսեց ուրախությունից թռչկոտել և վազեց իր մեքենայի մոտ, բայց չէր էլ հասցրել մեքենայի դռան բռնակին ձեռք տալ, երբ ողջ մեքենան ոսկի դարձավ՝ ոսկե անիվներով, ոսկե ապակիներով և ոսկե շարժիչով: Ոսկի էր դարձել նույնիսկ մեքենայի բենզինը, այնպես որ մեքենան չէր կարող տեղից շարժվել, և այն տեղափոխելու համար քարշակ էր հարկավոր:

Թագավոր Միդիասը սկսեց շրջել պալատի սենյակներում՝ ձեռք տալով այն ամենին, ինչին կարող էր՝ սեղաններին, բազկաթոռներին, աթոռներին, և դրանք բոլորն էլ ոսկի էին դառնում: Վերջապես նա ծարավ զգաց և հրամայեց մի բաժակ ջուր բերել: Բաժակը նույն պահին ոսկի դարձավ, ջուրը՝ նույնպես: Ծառաները ստիպված եղան ջուրը գդալով խմեցնել նրան:

Եկավ ճաշի ժամը: Թագավորը վերցրեց պատառաքաղը, և այն միանգամից վերածվեց ոսկու: Բոլոր հրավիրվածները ծափահարեցին և իրար հերթ չտալով սկսեցին խնդրել:

-Ձերդ գերազանցությու, ձեռք տվեք իմ բաճկոնի կոճակներին: Ձեռք տվեք այս անձրևանոցին:

Թագավորը երջանկություն պարգևեց բոլորին, բայց երբ վերցրեց հացը, որ ուտի այն նույնպես ոսկի դարձավ: Եվ թագուհին ստիպված եղավ նրան գդալով կերակրել: Հյուրերը թաքնվեցին սեղանի տակ և սկսեցին ծիծաղել: Թագավորը զայրացավ, բռնեց նրանցից մեկի քիթն ու քաշեց. Այն ոսկի դարձավ, և նա այլևս չկարողացավ շնչել:

Եկավ քնելու ժամանակը: Միդիաս թագավորն ակամա դիպավ  բարձին, սավաններին, ներքնակին, և անկողնու փոխարեն արդեն  ոսկի էր՝ այնքան կոշտ, որ վրան հնարավոր չէր քնել: Թագավորը ստիպված եղավ բազկաթոռին նստած քնել՝ ձեռքերը վեր, որ ոչ մի բանի չդիպչի: Առավոտյան նա արթնացավ մահու չափ հոգնած  և շտապեց կախարդ Ապոլոնի մոտ, որպեսզի վերջինս կախարդանքը հանի: Եվ Ապոլոնը համաձայնվեց:

-Շատ լավ,-ասաց նա,-բայց ուշադիր եղիր: Կախարդանքը կանցնի ուղիղ յոթ ժամ յոթ րոպեից, և այդ ընթացքում դու ոչնչի չպետք է ձեռք տաս, այլապես այն ամենը, ինչին դու դիպչես գոմաղբ կդառնա:

Միդիաս թագավորը հանգիստ գնաց և սկսեց հետևել ժամացույցին, որ ոչնչի ձեռք չտա, մինչև յոթ ժամ յոթ րոպեն անցնի:

Դժբախտաբար, նրա ժամացույցը մի քիչ շտապում էր և ժամը մեկ մի րոպեով առաջ էր ընկնում: Երբ յոթ ժամ յոթ րոպեն լրացավ, Միդիաս թագավորը բացեց մեքենայի դուռը և նստեց:  Նստեց և տեսավ, որ հայտնվել է գոմաղբի մի մեծ կույտի մեջտեղում, որովհետև կախարդանքն անցնելուն յոթ րոպե դեռ կար:

Հեղինակ՝  Ջ. Ռոդարի 

Առաջադրանքներ

  1. Բացատրի՛ր մգեցրած բառերը։ 

շվայտ-Ցոփ

քարշակ-Տրակտոր

կուռ-Կռած

  1. Բնութագրի՛ր Միդիաս թագավորին։

միամիտ, շվայտ

  1. Ի՞նչ խորհուրդ կտաս Միդիաս թագավորին։ 

Որ միշտ մտածի մի բան անելուց առաջ։

Рубрика: Մայրենի 6դ

Ապրիլ ամսվա ընթացքում գրադարանում կարդացած գրքերի հաշվետվություն

Այս ամիս ես կարդացել եմ շատ հետաքրքիր «Օզի կախարդը» գիրքը, այն պատմում է մի աղջկա մասին, որը հագնելով նոր շատ գեղեցիկ կոշիկներ, տարվում է ուրիշ աշխարհ՝ փոթորիկի պատճառով, իր հետ նաև այնտեղ հայտնվել էր նրա շունը, ում անունը Տոտո եր։ Այս գիրքը ինձ շատ դուր եկավ, որովհետև այն շատ հետաքրքիր է։

Рубрика: Մայրենի 6դ

Ամպը

Ամպը հառաչում էր լեռան լանջին,
Դողում, սարսռում էր հասակով մեկ։
Գալիս, փաթաթվում էր գյուղացու մաճին,
Հետո թավալվում էր ակոսի մեջ։

Հետո վեր էր կենում, շտկում իրեն,
Կրկին ձևեր փոխում նա զանազան,
Բարձրանում էր հետո կողերն ի վեր
Եվ շիկացած ուսն էր շփում եզան…

Իսկ ճաշթողի ժամին դառնում էր շուն,
Թաթերին էր դնում դունչը մռայլ,
Նայում էր ապուրի տաք գոլորշուն,
Թվում էր ուր-որ է պիտի մռռար։

Բայց չէր մռռում, ավաղ, վեր էր կենում,
Մացառներին թողած պոչը փռչոտ,
Նայում սարերն ի վեր, սարերն էր գնում,
Գնում էր չորեքթաթ կամ չոքեչոք։

 Գնում էր, չէր լսում,— Այդ ո՞ւր, Բողա՛ր…

Ի՞նչ Բողար, ճախրում էր, չէր նայում ետ։
Գնում էր, որ վաղը երկինքն ի վար
Դառնար կայծակ, կարկուտ, դառնար աղետ:


1. Բացատրի՛ր բառերը՝ սարսռալ, մաճ, ակոս, զանազան, շիկացած, ճաշթող, մացառ, ճախրել

Սարսռալ֊դողալ

Մաճ-Արորի կոթը

Ակոս-մեծ փոս

Զանազան֊ տարբեր

շիկացած-կարմրած

Ճաշթող-կեսօր

Մացառ-Փշոտ թփաբույսեր

Ճախրել-թռչել


2. Բանաստեղծությունից դուրս գրի՛ր  բայեր:

Հառաչում էր, սարսռում էր, փաթաթվում էր, թավալվում էր, վեր էր կենում, բարձրանում էր, դառնում էր, նայում էր, մռռալ, նայել, գնում էր, ճախրում էր։


3. Բանաստեղծությունից դուրս գրի՛ր քեզ դուր եկած պատկերը և ներկայացրու քո ընկալմամբ։

Իսկ ճաշթողի ժամին դառնում էր շուն

Այս նախադասություննը ակնարկ էր նրան, որ այս բանաստեղծության մեջ, ամպին կարելի է շանմեջ նմանություններ գտնել։
4. Պատմիր ամպի մասին:

Ամպը շատ միայնակ է և անմեղ
5. Յուրաքանչյուր չորս տողի համար համապատասխան վերնագիր մտածիր:

1․ Ցուրտ լեռին

2․ չհանձնվող

3․ սոված ամպը

4․ Գեղեցքությունը ուժ է տալիս

5․ երկար ճանապարհ


6. Բնության ո՞ր երևույթն է ներկայացված բանաստեղծության մեջ, մանրամասն նկարագրի՛ր:

Գարնան մի շատ ցուրտ օր։