Рубрика: Առողջագիտություն

Հաշվետություն

Տեխնոլոգիաի փոխարեն, երկրորդ կիսամյակում մենք արեցինք առողջակիտություն։

բլոգի հղում֊https://markananyan.wordpress.com/category/%d5%a1%d5%bc%d5%b8%d5%b2%d5%bb%d5%a1%d5%a3%d5%ab%d5%bf%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6/

Рубрика: Առողջագիտություն

Հագուստի և կոշիկների խնամք

Հագուստը և կոշիկները մարդու կյանքի անբաժանելի մասն են:

Նրանք ունեն ոչ միայն էսթետիկ այլև պաշտպանիչ նշանակություն:Պաշտպանում են շոգից,ցրտից,փոշուց,խոնավությունից,քամուց,արևից,կեղտից և այլն:Հագուստի որակը կախված է այն գործվացքից որից կարված է:Գործվածքները լինում են արհեստական  և բնական(բամբակ,բուրդ):

Արհեստական գործվածքները կարող են առաջացնել մաշկի քոր,ալեռգիա,մաշկի գրգռվածություն և այլն:Արհեստական

Հագուստը և կոշիկները մարդու կյանքի անբաժանելի մասն են:Նրանք ունեն ոչ միայն էսթետիկ այլև պաշտպանիչ նշանակություն:Պաշտպանում են շոգից,ցրտից,փոշուց,խոնավությունից,քամուց,արևից,կեղտից և այլն:Հագուստի որակը կախված է այն գործվացքից որից կարված է:Գործվածքները լինում են արհեստական  և բնական(բամբակ,բուրդ):

Արհեստական գործվածքները կարող են առաջացնել մաշկի քոր,ալերգիա,մաշկի գրգռվածություն և այլն: Արհեստական գործվածքները ,,չեն շնչում,,:Հատկապես ներքնազգեստը պետք է լինի բամբակից:Հագուստը և կոշիկները անձնական իրեր են ցանկալի չէ ուրիշի շոր ու կոշիկ հագնելը, քանի որ այդպես կարող են փոխանցվել տարբեր մաշկային,սնկային հիվանդությունն Հագուստի խնամքը կարևոր է առողջության համար:Հագուստը լվանալու,չորացնելու,արդուկելու պահելու պայմանները պայմանական նշանների օգնությամբ գրված են լինում հագուստի պիտակների վրա:

http://www.kakras.ru/interesn/znaki_na_odezhde.html

գործվածքները ,,չեն շնչում,,:Հատկապես ներքնազգեստը պետք է լինի բամբակից:Հագուստը և կոշիկները անձնական իրեր են ցանկալի չէ ուրիշի շոր ու կոշիկ հագնելը, քանի որ այդպես կարող են փոխանցվել տարբեր մաշկային,սնկային հիվանդությունն էր:Հագուստի խնամքը կարեվոր է առողջության համար:Հագուստը լվանալու,չորացնելու,արդուկելու պահելու պայմանները պայմանական նշանների օգնությամբ գրված են լինում հագուստի պիտակների վրա:

http://www.kakras.ru/interesn/znaki_na_odezhde.html

Рубрика: Առողջագիտություն

Ատամների խնամք

մինչև երկու տարեկան դառնալը երեխան ունենում է 20 ատամ, որոնք կոչվում են կաթնատամներ։ 6-7 տարեկանից դրանք սկսում են թուլանալ, շարժվել, թափվել և փոխարինվել նոր խոշոր, մշտական ատամների՝ 32-հատ։

Ամեն ատամ ունի

1.պսակ,

2.վզիկ

3.արմատ

պսակը ծածկված է շատ ամուր նյութով՝ էմալով։

Ատամների խնամքը շատ կարևոր է։

Ատամները մաքրում ենք ատամի մածուկով և խոզանակով, ատամի մածուկը և խոզանակը պետք է լինի տարիքին համապատասխան։ Ատամները մաքրելու նպատակն է հեռացնել սննդի մնացորդները ատամների արանքից։ Ատամները մաքրում ենք օրը երկու անգամ․ առավոտևան նախաճաշից հետո և երեկոյան քնելուց առաջ։

վերևի ատամնաշարը մաքրում ենք վերևից ներքև, ներքևինը՝ ներքևից վերև, ամեն ատամի վրայով անցնելով 4-5 անգամ։ Ատամներ լավանալը տևում է 2 րոպե։ Ատամի մածուկը վերցնում ենք ոսպի հատիկի չափ։ Ատամի խոզանակը ամեն երկու ամիսը մեկ։ 

Рубрика: Առողջագիտություն

Լսողական վերլուծիչ

Լսողության նշանակությունը: Լսողության շնորհիվ մարդը զանազանում է միջավայրի բազմաթիվ ձայները և կողմնորոշվում նրանցում: Լսողության օգնությամբ մարդիկ ընկալում են խոսքը, հաղորդակցվում միմյանց հետ, տեղեկատվություն ստանում, սովորում: Լսողության դերը մեծ է նաև մարդու խոսքի և մտավոր զարգացման համար:

Լսողական օրգանի կառուցվածքը

Լսողական վերլուծիչի ծայրամասային բաժինը  ականջներն են: Ականջը կազմված է երեք բաժնից՝ արտաքին, միջին և ներքին:

image_1058.jpg

Արտաքին ականջը կազմված է ականջախեցուց և լսողության արտաքին անցուղուց: Ականջախեցին հավաքում (որսում) է ձայնային տատանումները և ուղղում դեպի 3 սմ երկարությամբ լսողական արտաքին անցուղի: Լսողական անցուղին ավարտվում է թմբկաթաղանթով,որը սահմանազատում է արտաքին ականջը միջին ականջից: 

slide_4.jpg

Միջին ականջը օդով լցված փոքրիկ խոռոչ է, լսողական երեք հոդավորված ոսկրիկներով՝ մուրճիկ, սալ և ասպանդակ: 

Միջին ականջի խոռոչը լսողական փողով (Եվստախյան) հաղորդակցվում է քթըմպանի հետ: Նրանով անցնող օդը հավասարակշռում է ճնշումը թմբկաթաղանթի երկու կողմերում: Հակառակ դեպքում թմբկաթաղանթը կկորանա դեպի օդի փոքր ճնշման կողմը, և ձայնը կաղավաղվի:

Լսողական ոսկրիկները թմբկաթաղանթի տատանումները փոխանցում են ներքին ականջի ձվաձև պատուհանի թաղանթին: 

middle_ear_intro.jpg

Ներքին ականջըգտնվում է քունքոսկրի խորքում, այն խոռոչների և գալարուն խողովակների համակարգ է, որում խխունջն իրականացնում է լսողական գործառույթ:

Խխունջը 2,5 պտույտով հեղուկով լցված ոսկրային խողովակ է, որը երկայնակի միջնորմով բաժանված է երկու հարկերի: Միջնորմի մի մասը կազմված է հիմային թաղանթից, որը բաղկացած է տարբեր երկարության լայնակի ձգված թելերից: Հիմային թաղանթի վրա գտնվում են մազանման զգացող բջիջներ՝ լսողական  ընկալիչները:

Vnutrennee_uho(2).png

Նկարում բերված կիսաբոլոր խողովակները և անդաստակային նյարդը նշել պետք չէ. դա շփոթեցնելու է աշակերտին:

Լսողական վերլուծիչի աշխատանքը

Ականջախեցուց ձայնային ալիքներն անցնում են արտաքին լսողական անցուղով՝ առաջացնելով թմբկաթաղանթի տատանումներ, որոնց ուժը միջին ականջի ոսկրիկների օգնությամբ մեծանում է և փոխանցվում ներքին ականջի ձվաձև պատուհանի թաղանթին: Այդ թաղանթի տատանումներն առաջացնում են խխունջի ներսում գտնվող հեղուկի շարժումներ, որոնք փոխանցվում են հիմային թաղանթի թելիկներին: Վերջինների տատանումները գրգռում են նյարդային վերջույթները, և առաջացած նյարդային գրգիռը լսողական նյարդով հասնում է մեծ կիսագնդերի կեղևի քունքային բաժին (լսողական կենտրոն), որտեղ կատարվում է ձայնի բնույթի, ուժի, բարձրության վերջնական զանազանումը:

Ականջի կառուցվածքի մասին առավել մանրամասն պատկերացում կազմելու համար, դիտիր այս տեսանյութը:

Աղբյուրները

Ս.Մինասյան, Ծ.Ադամյան, Հ.Հովհաննիսյան Կենսաբանություն Մարդ

Ն.Ի Սոնին,Մ.Ռ. Սապին  Կենսաբանություն Մարդ

Ս.Հ. Սիսակյան, Տ.Վ. Թանգամյան, Գ.Ի. Միզոյան Կենսաբանությաուն Մարդ

Ն.Գ. Միքաելյան ֆիզիոլոգիա

Նախորդ տեսություն

Վերադառնալ թեմային

Հաջորդ տեսությունը


Գրեք մեզ


Рубрика: Առողջագիտություն

Ձեռքերի խնամք

Քանի որ մեր ձեռքերը մեր մարմնի ամենաօգտագործվող մասն են, դրանք հարկավոր է հաճախակի լվանալ:

Լվացվելու համար օգտագործում ենք ջուր և օճառ: Օճառը լինում է պինդ և հեղուկ : Ցանկալի է օգտագործել հեղուկ օճառ, քանի որ այն գտնվում է փակ ամանում և ձեռքից ձեռք չի անցնում:

Լվացվելը պարտադիր է ուտելուց , սնունդ պատրաստելուց առաջ, պետքարանից հետո, դրսից տուն գալուց, կենդանիների հետ շփվելուց, հողի հետ խաղալուց հետո և այլն:

Լվացվելիս պետք է ուշադրություն դարձնել եղունգների տակին, մատների միջև տարածություններին:

Ձեռքերը պետք է լավ չորացնել անձնական սրբիչով, կամ թղթե անձեռոցիկով:

Рубрика: Առողջագիտություն

Առողջություն

Առողջությունը մարդու նորմալ վիճակն է, երբ նա իրեն լավ է զգում։ Առողջությունը կազմված է հետևյալ գործոններից․

  1. Շրջակա միջավայր

2. հիգիենա

3. առողջ սնունդ

4. պատասխնատու վրքագիծ

5. վնասակար սովորություն(ալկոհոլ,թմրանյութ,ծխախոտ)

6. ժառանգականություն

7. Աղքատություն

8. կրթություն

9. հոգեվիճակ

10. մարզանք

Վերադասավորում եմ այս գործոնները ըստ իմ կարծիքով կարեվորության։