Рубрика: Պատմություն

Էրեբունի թանգարան

Մեր ճամփորդությունը սկսեց դպրոցի մոտից։ Մենք նստեցինք ավտոբուս և շարժվեցինք այնտեղ։Երբ որ հասանք մենք իջանք և միանգամից տեսանք Արգիշտի արձանը։Հետո սկսեցինք բարձրանալ ամենա վերև, և այնտեղ տեսանք շատ սիրուն պատկեր, բացվում էր ամբողջ Երևանը։ Նաև տեսանք լաբիրինթներ։Երբ որ իջանք ներքև մտանք թանգարան և տեսանք շատ հետաքրքիր բաներ, և նաև ամբողջ Հայաստանի քարտեզը։ Ինձ շատ դուր եկավ ճամփորդույունը։

Рубрика: Պատմություն

Արտաշեսյան թագավորության կազմավորումը

Փոքր Ասիայի Մագնեսիա քաղաքի մոտ Ք․ա․ 190թ․ տեղի ունեցած ճակատամարտում Սելևկյանները պարտություն կրեցին Հռոմից։ Ստեղծված նպաստավոր միջազգային իրադրություններից օգտվելով՝ Ք․ա․ 189 թ․ Արտաշեսը Մեծ Հայքում և Զարեհը Ծոփքում վերականգնեցին անկախությունը։ Հռոմը, որին ձեռնտու էր իր հակառակորդ Սելևկյան տերության թուլացումը, անմիջապես ճանաչեց նրանց անկախությունը։

Մեծ Հայքի նորահռչակ թագավորությունն իր հիմնադրի անունով կոչվում է Արտաշեսյան։

Նույն ժամանակ անկախացավ նաև Փոքր Հայքը։ Ք․ա․ 180-ական թթ․ Փոքր Հայքի արքան Միհրդատ Երվանդականն էր։ Քիչ ավելի ուշ՝ Ք․ա․ 163 թ․ անկախություն է ձեռք բերում նաև Կոմմագենեն, որը նախկինում Մեծ Հայքի բաղկացուցիչ մասն էր։ Այդպիսով՝ Ք․ա․ 2-րդ դարից կային 4 հայկական թագավորություններ՝ Մեծ Հայքը, Փոքր Հայքը, Ծոփքը և Կոմմագենեն։

Արտաշես 1-ը և հայկական հողերի միավորումը։ Սելևկյան պետությունն արել էր ամեն ինչ, որ թուլացնի Հայաստանը։ Ք․ա․ 201-190 թթ․ ընթացքում Ծոփքից բացի Մեծ Հայքից անջատվել էին սահմանամերձ այլ շրջաններ ևս։ Առիթից օգտվել էին նաև այլ պետությունները՝ նվաճելով հայկական մի շարք տարածքներ։

Արտաշես 1-ի (Ք․ա․ 189-160) առաջնահերթ խնդիրներից էր Մեծ Հայքից անջատված տարածքները վերադարձնելը։ Նա Մարաստանից (Ատրպատականից), Վրաստանից, Պոնտոսից, իսկ ավելի ուշ՝ Սելևկյան տերությունից հետ գրավեց և Մեծ Հայքին վերամիավորեցանջատված շրջանները։

Փաստորեն Արտաշես 1-ը Մեծ Հայքի մեջ վերամիավորեցհայկական տարածքների մեծագույն մասը։ Այդ պատճառով էլ հույն պատմիչ Պոլիբիոսը նրան անվանում է «Հայաստանի մեծագույն մասի կառավարիչ»։

Զարեհի մահից հետո Արտաշես 1-ը փորձեց Մեծ Հայքիվ միացնել նաև Ծոփքի թագավորությունը։ Դա, սակայն, չհաջողվեց։ Այդ ծրագիրը հետագայում իրականացրեց Արտաշես 1-ի թոռը՝ Տիգրան Մեծը։

Արտաքին քաղաքականության մեջ ևս Արտաշես 1-ը հասավ լուրջ ձեռքբերումների։ Ք․ա․ 183-179 թթ․ Փոքր Ասիայի տարածքում 5 փոքր պետություններպատերազմ էին մղում միմյանց դեմ։ Որպես տարածաշրջանի 2 ազդեցիկ ուժեր՝ Հռոմեական պետությունն ու Մեծ Հայքը միջամտեցին պատերազմի դադարեցման համար։ Հաշտության պայմանագրի կնքման ընթացքում Արտաշես 1-ը կարողացավ ընդարձակել Փոքր Հայքի տարածքը Պոնտոսի հաշվին։ Նրա նպատակը հայկական բոլոր հողերը մեկ թագավորության մեջ միավորելն էր։

Նա վարում էր իր հակառակորդ Սելևկյան տերությունը թուլացնելու քաղաքականություն։ Երբ Մարաստանի սատրապ Տիմարքոսն ապստամբեց Սելևկյանների դեմ և իրեն հռչակեց անկախ թագավոր, Արտաշես 1-ը օգնեց նրան իր զորքերով։

Հարցեր և առաջադրանքներ

1․ Ե՞րբ է տեղի ունեցել Մագնեսիայի ճակատամարտը։ Ի՞նչ նշանակություն է ունեցել այն Հայաստանի համար։

Փոքր Ասիայի Մագնեսիա քաղաքի մոտ Ք․ա․ 190թ․ տեղի ունեցած ճակատամարտում Սելևկյանները պարտություն կրեցին Հռոմից։

Ստեղծված նպաստավոր միջազգային իրադրություններից օգտվելով՝ Ք․ա․ 189 թ․ Արտաշեսը Մեծ Հայքում և Զարեհը Ծոփքում վերականգնեցին անկախությունը։


2. Ո՞վքեր վերականգնեցին Մեծ Հայքի և Ծոփքի անկախությունը։

Արտաշեսը, Զարեհը 


3․ Ե՞րբ են անկախացել Ծոփքը և Փոքր Հայքը։ Ո՞վ էր Փոքր Հայքի արքան Ք․ա․ 180-ական թթ․։

Ք․ա․ 189 թ․, 3ոքր Հայքի արքան Միհրդատ Երվանդականն էր։ 


4․ Ե՞րբ է գահակալել Արտաշես 1-ը։

Ք․ա․ 189-160


5․ Ե՞րբ և ու՞մ գլխավորությամբ է հռչակվել Կոմմագենեի անկախ թագավորությունը։

Ք․ա․ 163 թ․


6․ Ո՞ր երկրներից է Արտաշեսը հետ գրավել հայկական հողերը։

Մարաստանից, Վրաստանից, Պոնտոսից, Սելևկյան տերությունից


7․ Ինչու՞ է հույն պատմիչ Պոլիբիոսը Արտաշես 1-ին անվանել «Հայաստանի մեծագույն մասի կառավարիչ»։

Արտաշես 1-ը Մեծ Հայքի մեջ վերամիավորեցհայկական տարածքների մեծագույն մասը։ Այդ պատճառով էլ հույն պատմիչ Պոլիբիոսը նրան անվանում է «Հայաստանի մեծագույն մասի կառավարիչ»։


8․ Ներկայացրեք Արտաշես 1-ի արտաքին քաղաքականության արդյունքները։

Նա վարում էր իր հակառակորդ Սելևկյան տերությունը թուլացնելու քաղաքականություն։ 

Рубрика: Պատմություն

Հայկազունի Երվանդականների թագավորության վերականգնումը

Ալեքսանդր Մակեդոնացին և Հայաստանը: Ք.ա. 336թ. Մակեդոնիայում գահ բարձրացավ քսանամյա Ալեքսանդրը: Նրան վիճակված էր դառնալու համաշխարհային պատմության նշանավոր դեմքերից մեկը:

Ք.ա. 334 թ. Ալեքսանդրը պատերազմ սկսեց Աքեմենյան տերության դեմ: Հակառակորդների միջև վճռական ճակատամարտը տեղի ունեցավ Ք.ա. 331թ. Գավգամելայի մոտ: Դարեհ 3-ը պարտվեց և դիմեց փախուստի: Շուտով նա սպանվեց, իսկ Աքեմենյան տերությունը կործանվեց:

Հայերն աքեմենյան զորքի կազմում մասնակցում էին Գավգամելայի ճակատամարտին: Մեծ Հայքի զորքերը ղեկավարում էր Օրոնտես-Երվանդ 3-ը, իսկ Փոքր Հայքինը` Միթրաուստեսը: Հայկական զորքերը հերոսաբար կռվեցին և արժանապատվորեն հայրենիք վերադարձան: Գավգամելայի ճակատամարտից հետո վերականգնվեց Հայաստանի անկախությունը: Օրոնտես-Երվանդ 3-ը թագավոր հռչակվեց Մեծ Հայքում, իսկ Միթրաուստեսը` Փոքր Հայքում: Այսպես վերականգնվեց Հայկազունի Երվանդականների թագավորությունը:

Մակեդոնական և հայկական զորքերի հաջորդ բախումը տեղի ունեցավ 2-3 տարի անց, երբ Ալեքսանդրի զորաբանակներից մեկը Մենոն զորավարի գլխավորությամբ ուղարկվեց գրավելու Բարձր Հայքի ոսկու հանքերի շրջանը: Ինչպես վկայում է հույն մատենագիր Ստրաբոնը, հայերը ոչնչացնում են նրա բանակը, իսկ զորավարին խեղդամահ անում: Դրանից հետո Ալեքսանդրը դեպի Հայաստան զորք ուղարկելու փորձ չարեց և խուսափեց հայերի հետ նոր բախումից:

Դարեհ 3-ի սպանությունից հետո Մակեդոնացին շարունակեց իր արշավանքը դեպի Միջին Ասիա և Հնդկաստան` ստեղծելով մի մեծ աշխարհակալություն: Դրա մայրաքաղաք հռչակվեց Բաբելոնը: Ալեքսանդրը մահացավ Ք.ա. 323թ.` 33 տարեկան հասակում: Նրա արշավանքներով Առաջավոր Ասիայում սկզբնավորվել է հունականության`հելլենիզմի դարաշրջանը: Հայաստանն այդ դարաշրջան մտավ լիակատար անկախությամբ:

Ալեքսանդրի վեպն ու Հայաստանը: Ալեքսանդր Մակեդոնացու մասին առասպելներ էին ստեղծվել դեռևս նրա կենդանության օրոք: Ք.ա. 240թ. առաջին անգամ հունարենով գրվեց Ալեքսանդրի վեպը: Վեպում Ալեքսանդրը ձգտում է հասնել անմահության, որի համար ճանապարհ է բռնում «հայոց աշխարհ, որտեղ ակունքն է Եփրատի ու Տիգրիսի»: Հատկանշական է, որ դրանից 2000 տարի առաջ գրի առնված շումերական «Գիգլամեշ» էպոսում ևս հերոսը ձգտում էր անմահության և բռնել էր ճանապարհը դեպի Արատտա, այսինքն` Հայաստան:

Փաստորեն երբեև Հայաստան չմտած Ալեքսանդրը վիպական ավանդության մեջ բռնում է Հայաստանի ճանապարհը:Դրա պատճառն այն էր, որ Հին Արևելքի հոգևոր ավանդույթներում մեր երկիրը Եդեմ դրախտն էր, որտեղ էլ պահվում էր անմահության խորհրդանիշը:

Հարցեր և առաջադրանքներ.

Рубрика: Պատմություն

Դասարանական աշխատանք․ Ինքնաստուգում

1․ Բացատրեք «Հայրենիք» հասկացությունը

ամեն մարդ ունի իր հայրենիքը օրինակ մեր հայրենիքը դա Հայաստանն է։

2․ Որո՞նք են Մեծ Հայքի 15 նահանգները

Բարձր Հայք

Ծոփք կամ Չորրորդ Հայք

Աղձնիք

Տուրուբերան

Կորճայք

Մոկք Պարսկահայք

Վասպուրական

Սյունիք

Արցախ

Փայտակարան

Ուտիք

Գուգարք

Տայք

Այրարատ

3․ Որքա՞ն են Մեծ և Փոքր Հայքերի տարածքները

Մեծ Հայք – 311 հազ. քառ. կմ

Փոքր Հայք – 80 հազ. քառ. կմ

4․ Ինչպե՞ս է Վանա լճի նախկին անվանումը

Բզնունյաց ծով

5․ Ո՞րն է հայերի հայրենիքը

Հայաստանն։

6․ Ե՞րբ է սկզբնավորվել քարի դարը և ի՞նչ փուլերի է բաժանվում

Քարի դարը տևել է մարդկության սկբզնավորման ժամանակներից մինչև Ք․ա․ 12-րդ հազարմյակը

7․ Ինչո՞վ է հայտնի Ախթամար կղզին

Ախթամար կղզին հայտնի է իր Ս․բ Խաչ եկեղեցով

8․ Ինչո՞ւ է Հայաստանի տարածքը կոչվում լեռնային երկիր

Հայսատանը ունի շատ ու շատ լեռներ և լեռնաշխթաներ այդ իսկ պատճառով անվանվել է լեռնային երկիր

9․ Ինչպե՞ս են օտարները կոչել Հայաստանը

Օտարները Հայաստանը կոչել են Արմենիա, Ուրարտու իսկ վրացիները ` Սոմխեթի:

10․ Ո՞րն է Վանի թագավորության նշանակությունը Հայաստանի պատմության մեջ

Վանի թագավորությունը պետություն էր Հայկական լեռնաշխարհում՝ մ.թ.ա. 9-6-րդ դարերում։ Թագավորության արքաների թողած արձանագրություններում երկիրը կոչվում է «Բիայնիլի», երբեմն՝ «Նաիրի», ասորեստանյան աղբյուրներում այն հիշատակվում է որպես «Ուրարտու», իսկ Աստվածաշնչում՝ «Արարատյան թագավորություն» անուններով։

11․ Որոնք են Հայկական լեռնաշխարհի սահմանները

1․Հյուսիսում Կուր գետ

2․Հարավում Հայկական Տավրոսի լեռնաշղթա և հյուսիսային միջագետք:

3․Արևելքում Կասպից ծով, Ուրմիա լիճ, Իրանական սարահարթ:

4․Արևմուտքում Փոքր Ասիական սարահարթ:

5․Հյուսիս արևմուտքում պոնտական լեռներ:

12․ Որտե՞ղ է գտնվել Կիլիկյան Հայաստանը

Ընդգրկում է Փոքր Ասիայի հարավարևելյան շրջանը։

13․ Որո՞նք են հին քարի դարի կարևոր կայանները

Հին քարի դարի կարևոր կայաններ կան Արտին լեռան վրա, ԱրզնիումԱզոխում (ԼՂՀ Հադրութի շրջան) և բազմաթիվ այլ վայրերում, որտեղից գտնվել են մեծ քանակությամբ հնագույն մարդու ոսկորներ, գործիքներ և զենքեր։

14․ Ո՞վ թալանեց Արդինի-Մուսասիր գլխավոր տաճարը

Սարգոն 2-րդն հարձակվեց Արդինի-Մուսասիրի գլխավոր տաճարի վրա և կողոպտեց այն։ Նա տաճարից առգրավվեց մի քանի տոննա կշռող ոսկյա և արծաթյա արձաններ, հսկայական քանակությամբ զենք ու զինամթերք։

15․ Ի՞նչ է Միջնաշխարհը

Հայկական լեռնաշխարհի կենտրոնական մասը զբաղեցնում է հայկական հրաբխային բարձրավանդակը, որի տարածքը կտրտված է բազմաթիվ լեռնաշղթաներով։ Այդ լեռնաշղթաների միջև ընկած են արգավանդ հարթավայրեր ու սարահարթեր։ Հայկական լեռնաշխարհի այդ տարածքը՝ կենտրոնական նահանգները (Այրարատ, Վասպուրական, Տուրուբերան) ստացել են Միջնաշխարհ անունը։

16․ Ի՞նչ գիտեք Թեյշեբային քաղաքի մասին

Թեյշեբայինի քաղաքը կառուց է Ռուսա 2-րդը գտնվում է ներկայիս Հայաստանի մայրաքաղաք Երևանում Հրազդան գետի ձախ ափին կոչվում է նաև Կարմիր բլուր։

17․Ո՞րն է Հայկական բարձրավանդակի ամենաբարձր լեռը և որքա՞ն է բարձրությունը

Հայկական բարձրավանդակի ամենաբարձր լեռը դա Արարատն է բարձրությունը 5165 մ․։

18․ Ո՞վ է Արատտայի հովանավոր աստվածը

Արատտայի հովանավոր աստվածը Հայա ասծու որդի Հայկը։

19․ Հյուսիսից արշավող ո՞ր ցեղերի դեմ է պայքարել Վանի թագավորությունը

Վանի թագավորությունը պայքարել է կիմերների և սկյութական ցեղերի դեմ։

20․ Ո՞ր լեզվաընտանիքին են պատկանում հայերը

Հայերը պատկանում են հնդեվրոպական լեզվաընտանիքին։

21․ Ո՞վ է Ռուսա 3-ի հայրը

Ռուսա 3-ի հայրը Էրիմինան էր։

22․ Ի՞նչ է «Ոսկե եռանկյունին»

Հայկական լեռնաշխարհում բացվել են նեոլիթյան բազմաթիվ հուշարձաններ: Դրանցից հատկապես կարևոր են Աղձնիքի և Հայոց Միջագետքի տարածքում գտնվողները: Այդ տարածքը հնագետները անվանում են <<Ոսկե եռանկյունի>>: Ոսկե եռանկյունու կարևոր հուշարձաններից է Պորտաբլուրը: Հատկապես նշանավոր հուշարձաններ են Առատաշենը, և Թեղուտը:

23․ Ո՞վ է կառուցել «Շամիրամի ջրանցքը»

«Շամիրամի ջրանցքը» կառուցվել է Վանի Թագավորթյան արքաներից Մենուայի կողմից, որի երկարությունը 72կմ։

24․ Ինչո՞ւ է Արարատը համարվում սրբազան լեռ

Ըստ Աստվածաշնչի՝ Համաշխհարային ջրհեղեղի ժամանակ Նոյ նահապետի տապանը հանգրվանել է Արարատի գագաթին։ Արարատ լեռը քրիստոնյաների, առաջին հերթին հայերի համար համարվում է սրբազան լեռ։

25․ Ո՞ր թվականներին է գահակալվել Արգիշտի 1-ը

Արգիշտի 1-ը գահակալվել Ք․ա 786-764թ․։

26․ Մեծ Հայքի ո՞ր նահանգներն է իր մեջ ընդգրկում ներկային ՀՀ տարածքը

Այրարատից, Գուգարքից, Սյունիքից և Ուտիքից

27․ Ե՞րբ է հայտնագործվել կրակը

Կրակը հայտնագործվել նոր քարի դարում և համարվել է ամենակարևոր գյուտերից մեկը։

28․ Ո՞րն է ՀՀ ամենաբարձր գագաթը և որքա՞ն է բարձրությունը

ՀՀ ամենաբարձր գագաթը Արագածն է 4096մ․։

29․ Ո՞ր արքան ստեղծեց տեղական սեպագիրը

Տեղական սեպագիրը ստեղծեց Իշպուինի արքան։

30․ Ո՞րն է Հայկական լեռնաշխարհի առաջին պետությունը

Հայկական լեռնաշխարհի առաջին պետությունը Արատան է։

31․ Ո՞ր երկրի մասին է ասվում՝ ընդարձակ, հպատակություն չճանաչող երկիր

Նաիրի երկրի մասին ասվում է՝ ընդարձակ, հպատակություն չճանաչող երկիր։

32․ Ո՞րն է Հայկական լեռնաշխարհի գործող հրաբխային գագաթը

Հայկական լեռնաշխարհի գործող հրաբխային գագաթը Թոնդուրեկն է։

33․ Ո՞վ է հաջորդել Իշպուինիին

Իշպուինիին հաջորդել է նրա որդի Մենուան։

34․ Որո՞նք են Հայկական լեռնաշխարհի երեք խոշոր լճեր

Հայկական լեռնաշխարհի երեք խոշոր լճեր Սովանա լիճ, Ուրմիա լիճ և Վանա լիճ

35․ Ի՞նչ է Շանիդարը

Շանիդարը, քարեդարյան հնավայր-քարայր Հայկական լեռնաշխարհի հարավարևելյան մասում, Տավրոս և Զագրոս լեռնաշղթաների միացման վայրում, Մեծ Զավ գետի վերին հոսանքի շրջանում

36․ Ո՞րն է Սևանա լճի նախկին անվանումը

Սևանա լիճը անվանվում է նաև Գեղարքունյաց կամ Գեղամա ծով

37․ Ո՞վ է Ուրարտուի առաջին արքան

Ք․ա․ 9-րդ դարի 30-20-ական թթ․ Ուրարտուի հզոր արքա է հիշատակվում Սարդուրի 1-ինը (թագավորել է Ք․ա․ մոտ 835-825թթ։)

38․ Ո՞վ է հիմնադրել Էրեբունի մայրաքաղաքը

Էրեբունի մայրաքաղաքը հիմադրել է Մենուայի որդի Արգիշտի 1-ինը Ք․ա 782թ։

39․ Ասորեստանի ո՞ր արքան Ք․ա․ 833թ․ պարտվեց հայկական զորքերին

Ասորեստանի արքա Թիգլաթպալասար 3-րդը Ք․ա․ 833թ․ պարտվեց հայկական զորքերին։

40․ Ո՞րն է Բրոնզե դարի կարևոր նվաճումը

Բրոնզի դարի ընթացքում մարդիկ կարողացան հանքաքարից ստանալ նաև երկաթ։ Դա հնարավոր էր շատ բարձր ջերմաստիճանի պայմաններում։ Երկաթի լայն կիրառությունը, սակայն, սկսվեց Ք․ա․ 2-րդ հազարամյակի վերջերից։

41․ Ո՞ւմ օրոք է Վանի թագավորությունն ունեցել տարածքային ամենամեծ աճը

Սարդուրի 2-ի օրոք է Վանի թագավորությունն ունեցել տարածքային ամենամեծ աճը։

42․ Ո՞րն է Ուրմիա լճի նախկին անվանումը

Ուրմիա լճի նախկին անվանումը Կապուտալ ծով էր կոչվել։

43․ Որո՞նք են Հայկական լեռնախշարհի խոշոր գետերը

Հայկական լեռնախշարհի խոշոր գետերն են Կուր գետ, Արաքս գետ, Եփրատ, Տիգրիս և Ճորոխ։

44․ Ո՞րն է հայոց մայր գետը

Հայոց մայր գետը Արաքս գետն է։

45․ Ո՞վ է հաջորդել Սարդուրի 1-ին

Սարդուրի 1-ին հաջորդել է նրա որդի Իշպուինին։

46․ Ո՞ր թվականին է գահակալվել Մենուա արքան

Մենուա արքան գահակալվել Ք․ա 810-786։

47․ Ո՞վ է հիմնադրել Տուշպա մայրաքաղաքը

Տուշպա մայրաքաղաքը հիմնադրել է Սարդուրի 2-րդը։

48․ Ո՞ր գետում և ո՞ր արքայի օրոք հայ ժողովուրդը մկրտվեց քրիստոնյա

Արածանիի ջրերում 301 թ․ Հայոց Տրդատ 3-րդ Մեծ արքան, արքունիքը, զորքը և ժողովուրդը մկրտվել են քրիստոնյա։

49․ Որո՞նք են Հայկական լեռնաշխարհի նշանավոր դաշտերը

Հայկական լեռնաշխարհում նշանավոր են Արարատյան, Մշո, Կարնո (Էրզրումի), Ալաշկերտի, Շիրակի և այլ դաշտերը։

50․ Ո՞ր է Խալդի աստծո պաշտամունքի գլխավոր կենտրոնը

Խալդի աստծո պաշտամունքի գլխավոր կենտրոնը Արդինի-Մուսասիս տաճարն է։

Рубрика: Պատմություն

Համահայկական առաջին թագավորության անկումը

Վանի թագավորության թուլացումն ու անկումը։ Ռուսա 2-ից հետո Վանի թագավորությունն աստիճանաբար թուլացավ։ Նոր արքա Սարդուրի 3-րդն ասորեստանյան աղբյուրներում հիշատակվում է միայն մեկ անգամ՝ Ք․ա․ 643 թվականին։ Սարդուրի 3-ից հետո իշխել է նրա որդի Սարդուրի 4-ը, որի գահակալման դեպքերի մասին մեզ գրևեթե ոչինչ հայտնի չէ։

Համեմատաբար լուսաբանված է Ռուսա 3-րդի (Էրիմենայի որդու) իշխանության շրջանը։ Նրա թողած արձանագրությունները հայտնաբերվել են Վանա լճի արևելյան շրջանների և Արարատյան դաշտի հնավայրերում։ Դա ցույց է տալիս նաև, որ նրա օրոք պետության սահմանները նեղացել էին՝ ընդգրկելով Վանա լճի ավազանն ու Արարատյան դաշտը։

Վանի թագավորության թուլացմանն ու անկմանը նպաստեցին նաև հյուսիսից ասպատակող սկյութական ցեղերը։

Թե երբ և ինչպես է անկում ապրել Վանի թագավորությունը, ստույգ հայտնի չէ։ Վանի արքայատոհմից անցումը հաջորդ արքայատոհմին կատարվել է առանց լուրջ պատերազմական գործողությունների՝ հավանաբար պալատական հեղաշրջման ճանապարհով։ Դա տեղի է ունեցել մինչև Ք․ա․ 609 թվականը։

Ք․ա․ 7-րդ դարում Հայկական լեռնաշխարհի հարավարևմտյան մասում ձևավորվել էր հայկական նոր մեծ իշխանապետություն՝ Հայկազունի Սկայորդու գլխավորությամբ։ Նրա որդի Պարույր Հայկազունին էլ Ք․ա․ 612 թ․ հռչակեց նոր թագավորություն։

Վանի թագավորության նշանակությունը Հայաստանի պատմության մեջ։ Ինչպես գիտենք, Ք․ա․ 3-2 հազարամյակներում Հայաստանի տարածքում ստեղծվել էին բազմաթիվ վաղ պետական կազմավորումներ։ Դրանցից ոչ մեկը, սակայն, չէր ընդգրկում ամբողջ լեռնաշխարհի տարածքը։ Այլ կերպ ասած՝ դեռևս չկային համահայկական թագավորություններ։ Եվ այդ կարևոր խնդիրն իրականացրեց Վանի թագավորությունը՝ միավորելով ողջ լեռնաշխարհը միասնական թագավորության մեջ։ Հայ ժողովուրդը՝ որպես լիակատար ընդհանրություն, իր ձևավորման ավարտին հասավ այս թագավորության օրոք։

Advertisement

Ստեղծվեց հսկայական մշակութային ժառանգություն, որը հետագա դարերի ընթացքում շարունակեց զարգանալ։ Ի վերջո՝ Վանի թագավորության ժամանակ հիմնվեց համայն հայության ներկայիս մայրաքաղաքը՝ Էրեբունի-Երևանը։

Рубрика: Պատմություն

Թագավորության հզորացումը

Իշպուինի արքան։ Ասորեստանի նվաճողական քաղաքականությունը գնալով ավելի սպառնալի էր դառնում։ Դրա դեմ անհրաժեշտ էր պայքարել համատեղ ուժերով։ Մի կողմից՝ ընդհանուր թշնամուց վտանգը, մյուս կողմից՝ Հայկական լեռնաշխարհի բնակիչների ազգակցությունն արագացրին ողջ Հայաստանը մեկ միասնական պետության մեջ համախմբելու գործընթացը։

Սարդուրի 1-ին հաջորդեց նրա որդի Իշպուինին (Ք․ա․ մոտ 825-810 թթ․)։ Վանի թագավորության հզորացման և ողջ Հայաստանի միավորման գործում կարևոր դեր խաղացին Իշպուինի արքայի սկսած և նրա որդի Մենուայի կողմից շարունակված բարեփոխումները։

Հատկապես կարևոր էրն ռազմական բարեփոխումները։ Հասարակ ժողովրդից կազմավորված նախկին աշխարհազորը փոխարինվեց արհեստավարժ, ըստ զորատեսակների բաժանված բանակով։ Անցկացվեց զորքի վերազինում։ Ստեղծվեց ամրոցների մեծ ցանց։

Բացառիկ նշանակություն ուներ կրոնական բարեփոխումը։ Ողջ պետության համար ստեղծվեց միասնական դիցարան։ Դա արձանագրվել է «Մհերի դուռ» կոչվող ժայռի վրա՝ Վանի մոտ։

Կարևոր էր նաև տեղական սեպագրի ստեղծումը (մինչ այդ օգտագործվում էր ասորեստանյան սեպագիրը ասուրերեն)։

Այդ բարեփոխումների շնորհիվ երկիրն ամրապնդվեց և ուժեղացավ։ Զգալիորեն ընդլայնվեցին թագավորության սահմանները։ Իշպուինիի օրոք թագավորությանը միացվեց սահմանակից Մանա երկիրը, Արդինի- Մուսասիր քաղաքը։ Վերջինս դարձավ գերագույն աստված Խալդիի պաշտամունքի գլխավոր կենտրոնը։

Երկրի հզորացումը Մենուա արքայի օրոք։ Մենուայի գահակալության շրջանում (Ք․ա․ 810-786 թթ․) Վանի թագավորությունը ավելի է հզորանում։ Դրան նպաստեց երկրի տնտեսական առաջընթացը։ Վանա լճի արևելքում կառուցվեց 72 կմ երկարությամբ ջրանցք, որը ժողովրդի մեջ հայտնի է «Շամիրամի ջրանցք» անունով։

Մենուա արքայի հաղթարշավների շնորհիվ Հայկական լեռնաշխարհի մեծագույն մասը միավորվում է մեկ կենտրոնացված պետության մեջ։ Իսկ Հայաստանի հյուսիսային շրջանների իշխանությունները ընդունում են նրա գերիշխանությունը և պարտավորվում վճարել հարկեր։

Մենուա արքան իր գերիշխանությունն է հաստատում Ուրմիա լճի ավազանից շատ հարավ և Եփրատ գետից արևմուտք։ Նա նաև վերահսկողություն է սահմանում Զագրոսյան լեռներով դեպի արևելք և դեպի Փոքր Ասիա տանող գլխավոր ճանապարհների վրա։ Մենուան հաղթանակներ է տանում Առաջավոր Ասիայի այդ ժամանակվա հզոր տերության՝ Ասորեստանի նկատմամբ։ Այս ամենի արդյունքում Վանի թագավորությունը վերածվեց տարածաշրջանի հզոր պետության։

Հարցեր և առաջադրանքներ

1․ Ի՞նչ գործոններ նպաստեցին Հայաստանը մեկ միասնական պետության մեջ համախմբելուն։

Վանի թագավորության հզորացման ։


2․ Շարադրեք Իշպուինի արքայի օրոք սկսված և Մենուայի օրոք շարունակված բարեփոխումների մասին։

Հասարակ ժողովրդից կազմավորված նախկին աշխարհազորը փոխարինվեց արհեստավարժ, ըստ զորատեսակների բաժանված բանակով։


3․ Ի՞նչ գիտեք Արդինի-Մուսասիրի մասին։

Իշպուինիի օրոք թագավորությանը միացվեց սահմանակից Մանա երկիրը, Արդինի- Մուսասիր քաղաքը։


4․ Ո՞վ է կառուցել «Շամիրամի ջրանցքը», ինչ գիտեք այդ մասին։

Մենուան


5․ Ներկայացրեք Մենուա արքայի գերիշխանության սահմանները։

Մենուա արքայի հաղթարշավների շնորհիվ Հայկական լեռնաշխարհի մեծագույն մասը միավորվում է մեկ կենտրոնացված պետության մեջ։ Իսկ Հայաստանի հյուսիսային շրջանների իշխանությունները ընդունում են նրա գերիշխանությունը և պարտավորվում վճարել հարկեր։

Рубрика: Պատմություն

Վանի թագավորության հիմնադրումը։ Տուշպա-Վանը՝ մայրաքաղաք

Վանի թագավորության հիմնադրումը։

Ք․ա․ 2-րդ հազարամյակի վերջին և 1-ին հազարամյակի սկզբին Ասորեստանի հարձակումները ավելի հաճախակի էին դարձել։ Դա Հայկական լեռնաշխարհի պետական կազմավորումներին ստիպեց արագացնելու միավորման գործընթացն՝ ընդդեմ ընդհանուր թշնամու։

Ք․ա․ 9-րդ դարում Վանա լճի ավազանում ստեղծվեց և աստիճանաբար հզորացավ համահայկական առաջին թագավորությունը։ Այն մեծ դեր է խաղացել ոչ միայն Հայաստանի, այլև համաշխարհային  պատմության մեջ։ Աստվածաշնչում այդ թագավորությունը հայտնի է Արարատ անվամբ, իսկ ասորեստանցիներն այն կոչում էին Ուրարտու։

               Իր արքաների ասորերեն արձանագրություններում երկիրը կոչվում է մեկ այլ ավանդական անվամբ՝  Նաիրի։ Իսկ տեղական լեզվով սեպագրերում այն կոչվում է Բիայնիլի, որը կապված է Վան անվան հետ։ Այդ պատճառով պատմագիտության մեջ այս պետությունը հաճախ կոչում են Վանի թագավորությունը։

               Ասորեստանի արձանագրություններում Ք․ա․ 9-րդ դարի 30-20-ական թթ․ Հայաստանի հզոր արքա է հիշատակվում Սարդուրի 1-ինը (թագավորել է Ք․ա․ մոտ 835-825թթ։) Նա հաջողությամբ դիմակայել է ասորեստանյան արշավանքներին։ Ի տարբերություն Արամ Հայկազունու, որի իշխանությունը տարածվում էր Հայաստանի կենտրոնական և հյուսիսային շրջաններում, Սարդուրի 1-ինը հիշատակվում է որպես Հայաստանի հարավային շրջանների տիրակալ։ Նրա շինարարական և ռազմական գործունեությունը կապված է Վանա լճի ավազանի և Աղձնիք աշխարհի տարածքների հետ։

               Սարդուրի 1-ինի ձեռնարկած կարևոր քայլերը ամրապնդեցին վերելքի ուղին բռնած թագավորությունը։ Իսկ նրա հաջորդների իշխանությունն ընդարձակելով աստիճանաբար ընդգրկեց ամբողջ Հայկական լեռնաշխարհը, ապա տարածվեց նաև այլ երկերների վրա։

               Տուշպա-Վանը՝ մայրաքաղաք։ Պատմության մեջ հայտնի են բազմաթիվ դեպքեր, երբ նորաստեղծ պետությունը սկսում է հզորանալ, կարիք է զգացվում նոր, ավելի մեծ ու շքեղ մայրաքաղաքի։ Այդպես եղավ նաև Վանի թագավորությունում։

               Ք․ա․ 830-ական թվականների վերջին Սարդուրի 1-ինը Վանա լճի արևելյան ափին հիմնադրեց Տուշպա (Տոսպ,Վան) մայրաքաղաքը։ Լճափին բարձրացող հսկայծավալ բնական ժայռի վրա նա կառուցեց բարձր պարիսպներով ու հզոր աշտարակներով անմատչելի մի ամրոց։ Մայրաքաղաքի շինարարությունը և շքեղացումը շարունակվեց նաև հետագա արքաների օրոք։ Որպես բացառիկ պատիվ՝ նրանք իրենց կոչում էին «տերը Տուշպա քաղաքի»։

               Տուշպա (Տոսպ) մայրաքաղաքի հիմնադրման կապակցությամբ Սարդուրի 1-ինը թողել է մի քանի արձանագրություն։ Նա ներկայանում է որպես «մեծ արքա, հզոր արքա, տիեզերքի արքա, արքաների արքա, Նաիրի երկրի արքա․․․»։ Այս հզոր տիտղոսաշարը նրան էր անցել հաղթողի իրավունքով՝ Ասորեստանի նկատմամբ տարած հաղթանակի շնորհիվ։ Հայտնի է, որ նրա զորքերը Ք․ա․ 833 թվականին Հայկական Տավրոսի հարավային լանջերին հաջողությամբ պատերազմել են Ասորեստանի արքա Սալմանասար 3-ի դեմ։

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ե՞րբ է ստեղծվել Վանի թագավորությունը։ Ո՞րն էր դրա ստեղծման գլխավոր պատճառը։

Ք.ա. իններոդ դարում

  1. Ի՞նչ անուններով է հայտնի Վանի թագավորությունը։

Արարատ, Ուրարտու, Նաիրի

  1. Ի՞նչ գիտեք Սարդուրի 1-ին  արքայի մասին։

Սարդուրի-I-ը Ք.Ա. 830-ական թվականներին դիմակայել է ասորեստանյան արշավանքներին

  1. Ո՞վ է հիմնել Տուշպա(Տոսպ,Վան) մայրաքաղաքը։

Սարդուրի-I-ը

  1. Փորձե՛ք ներկայացնել Սարդուրի 1-ինի պատմական կերպարը։

Նա պատմական կերպով ներկայանում է ինչպես շատ հզոր և ուժեղ արքա։

Рубрика: Պատմություն

Վաղ պետական կազմավորումները Հայաստանի տարածքում

1. Երբ է գոյություն ունեցել Արատտա:

Ք.ա. xxviii-xvii դարերում:

2. Պետական ինչ կառուցվածք ուներ Արատտա երկիրը: Ով էր նրա հովանավոր աստվածը:

Արատտայի արքան միաժամանակ երկրի հոգևոր առաջնորդն էր՝ քրմապետը։

3. Երբ էն առաջին անգամ հիշատակվում <<Արմենիա>> անվան նախաձևերը:

Օտար լեզուներում հայաստանն ամենից ավելի ճանաչված է <<Արմենիա>> անվամբ:

4. Խեթերեն ինչ է նշանակում <<հայասա>> ներկայացրեք հայասա թագավորությունը:

Ք.ա. xvxiii դարերում Հայասատնի արևմուտքում բնակվող խեթերը, որոնք հայերին ազգակից հնդեվրոպական ժողովուրդ էին, մեր երկիրը կոչում են <<հայասա>>, որը խեթերեն նշանակում է << հայերի երկիր>>:

5. Որ արձանագրություններից ենք իմանում նաիրի երկրի մասին: Ինչպես է բնութագրվել այդ երկիրը:

Ք.ա. xiii-x դարերում հայկական լեռնաշխարհից հարավ գտնվող Ասորեստանի արքաները Հայաստանի հարավում և Վանա լճի ավազանում բազմիցս հիշատակում են Նաիրի երկիրը:

Ասորեստանի արձանագրություներում Նաիրին հիշատակվում է իբրև ընդարձակ, հպատակուցում ճանաչող երկիր:

6. Ով էր Արամը (Արամու): Պատմեք հայկազունների Արարատյան թագավորության մասին: Ինչ է նշանակում <<ուրարտու>>:

Ըստ պատմահայր Մովսես Խորենացու՝ նա ամենաքաջ և հզոր Հայկազունիներից էր։

Рубрика: Պատմություն

Վաղ պետական կազմավորումները․ Հայերի ծագումը

Հայաստանը՝ հնդեվրոպական նախահայրենիք։ Մարդիկ բոլոր ժամանակներում հետաքրքրվել են իրենց ընտանիքի, տոհմի, ազգի ծագումով։ 18-19 դարերում ժողովուրդների ու նրանց լեզուների ծագման հարցը դարձել էր գիտական լուրջ ուսումնասիրությունների առարկա։ Պարզվեց, որ կան այնպիսի լեզուների խմբեր, որոնք հազարամյակներ առաջ եղել են մեկ մայր լեզվի ճյուղեր։ Գիտնականները ցեղակից լեզուների այդպիսի խումբն անվանում են լեզվաընտանիք, իսկ դրա մայր լեզուն՝ նախալեզու։ Մայր լեզվով խոսողները կոչվեցին մայր ժողովուրդ, իսկ նրա զբաղեցրած սկզբնական տարածքը՝ նախահայրենիք։

Հայերը պատկանում են աշխարհի ամենաբազմանդամ լեզվաընտանիքին։ Այն կոչվում է հնդեվրոպական, քանի որ այդ լեզվաընտանիքի լեզուները գործածվել են Հնդկաստանի արևելքից մինչև Եվրոպայի արևմուտք ձգվող տարածքում։ Գիտնականներին հաջողվել է նաև պարզել, որ թե որտեղ է եղել հնդեվրոպական նախահայրենիքը։ Այն զբաղեցրել է Հայկական լեռնաշխարհը, Փոքր ասիայի արևելքը, Միջագետքի հյուսիսը և Իրանի հյուսիս-արևմուտքը։ Այսինքն՝ Հայկական լեռնաշխարհը կազմել է հնդեվրոպական նախահայրենիքի կենտրոնական շրջանը։

Հնդեվրոպական մայր լեզվից են առաջացել, այսինքն՝ հայերենին ցեղակից լեզուներից են անգլերենը, ֆրանսերենը, գերմաներենը, իսպաներենը, իտալերենը, ռուսերենը, հնդկերենը, պարսկերենը և բազմաթիվ այլ լեզուներ։ Այդ լեզուներով խոսողների ընդհանուր թիվն աշխարհում այսօր անցնում է երեք միլիարդից։

Հայաստանը Հին Արևելքի վեպերում և առասպելներում։ Հետաքրքրական է, որ Հայաստանը, լինելով հնդեվրոպական լեզուների նախահայրենիքը, սրբազան երկիր է համարվել նաև այլ ծագումով ժողովուրդների համար։

Աստվածաշնչի համաձայն՝ Աստված առաջին մարդկանց արարել է Եդեմ-դրախտում։ Այն գտնվում էր Եփրատ և Տիգրիս գետերի ակունքներում, այսինքն՝ Հայկական լեռնաշխարհում։ Նույն Աստվածաշունչ մատյանում պատմվում է, որ Եդեմ-դրախտում էին պահվում իմաստության և անմահության խորհրդանշանները։ Իսկ Համաշխարհային ջրհեղեղից հետո Նոյի տապանը հանգրվանեց Արարատ լեռների վրա՝ կրկին Հայաստանում։

Աստվածաշունչ մատյանից բացի՝ նման տեղեկություններ են պահպանվել նաև Հին աշխարհի բազմաթիվ արձանագրություններում։ Միջագետքից և Սիրիայից հայտնաբերված սեպագիր արձանագրություններում նշվում է «Աստվածային սուրբ օրենքների երկիր», «Անմահության երկիր», մի երկիր, որտեղից տարածվել են իմաստությունն ու արվեստը։ Հնագույն զրույցների համաձայն՝ Արեգակի ոսկյա կացարանը Վանա լճի հատակին էր։

Հայերի ծագման մասին պատմող ավանդազրույցները։ Հայերի ծագման մասին ավանդազրույցներ են եղել դեռևս հին ժամանակներում։ Դրանցից հնագույնը հայկական ավանդազրույցն է, որի համաձայն՝ հայերը դյուցազուն Հայկի ժառանգներն են։

Հայերի ծագման մասին ավանդազրույցներ են պահպանել նաև հույները, հրեաները, վրացիները, արաբները և այլ ժողովուրդներ։ Այդ բոլոր զրույցներում հայերը ներկայանում են որպես մեծ և քաջ ժողովուրդ, որի հետ ազգակից լինելը պատվաբեր է։

Հարցեր և առաջադրանքներ

. Բացատրեք <<նախալեզու>> և <<նախահայրենիք>> հասկացությունները:

կան լեզուների խմբեր, որոնք հազարամյակներ առաջ եղել են մեկ մայր լեզվի բարբառներ:

2. Որտեղ է եղել հնդեվրոպական նախահայրենիքը:

Այն զբաղեցրել է Հայկական լեռնաշխարհ, փոքր Ասիայի արյեվելքը, Միջագետքի հյուսիսը և Իրանի հյուսիս արևելքը:

3. Ինչ գիտեք հնդեվրոպական ծագումով ժողովուրդների մասին:

Հայաստանը լինելով հնդեվրոպական ժողովուրդների նախահայրենիքը սրփազան երկիր է:

4. Ինչ կերպարով է ներկայանում Հայաստանը հին աշխարհի վեպերում և առասպելներում:

Հայերը դյուցազուն Հայկի ժառանգներն են բոլոր զրույցներում հայերը ներկայանում են որպես մեծ և քաջ ժողովուրդ, որի հետ ազգակից լինելը պատվաբեր է:

5. Ներկայացրեք հայերի ծագման մասին պատմող հայկական ավանդազրույցը:

Հայաստանը համարվել է աստվածային սուբ օրենքների երկիր, անմահության երկիր, մի երկիր որտեղից տարածվել է իմաստությունն ու արվեստը:

Рубрика: Պատմություն

Հայաստանի պատմավարչական բաժանումները

Հայաստանի վաղ պատմավարչական բաժանումները։  Հնագույն ժամանակաշրջանում՝ Ք․ա․ 3-2-րդ հազարամյակներում, մեր հայրենիքի տարածքը բաժանված է եղել բազմաթիվ մանր պետական կազմավորումների։ Ժամանակի ընթացքում փոխվել է Հայաստանի վարչական բաժանումը։

Ք․ա․ 1-ին հազարամյակի սկզբին մեր երկիրը թևակոխել նոր պատմական ժամանակաշրջան՝ համահայկական թագավորությունների դարաշրջան։ Այդ ժամանակարջանի սկզբում ՝Վանի (Արարատյան) թագավորության օրոք և Հայկազունի Երվանդականների գահակալման առաջին շրջանում, ամբողջ Հայաստանը միավորված էր մեկ պետական կազմավորման մեջ։ Այդ վիճակը փոխվեց Ք․ա․ 4-րդ դարում։     

               Մեծ Հայքի և Փոքր Հայքի թագավորությունները։ Ք․ա․ 4-րդ դարից Հայաստանի տարածքում հայտնի դարձան երկու հիմնական պետություններ՝ Մեծ Հայքի և Փոքր Հայքի  թագավորությունները։

               Մեծ Հայքի (նշանակում է Մեծ Հայաստան) ընդարձակ տարածքը (ավելի քան 300 հազ․ քառ․ կմ) բաժանվել է 15 խոշոր նահանգների՝ աշխարհների։ Դրանք էին՝ Այրարատ, Գուգարք, Տայք, Բարձր Հայք, Ծոփք, Աղձնիք, Տուրուբերան (Տարոն), Վասպուրական, Ուտիք, Արցախ, Սյունիք, Մոկք, Կորճայք, Պարսկահայք, և Փայտակարան։ Մեծ Հայքի ամենախոշոր  և նշանավոր աշխարհը Այրարատն է։ Պատահական չէ, որ Հայաստանի մայրաքաղաքների մեծ մասը (Երևան, Անի, Արտաշատ, Դվին, Արմավիր, Կարս, Վաղարշապատ և այլն) եղել է Այրարատ աշխարհում։

               Փոքր Հայքը (Փոքր Հայաստան) տարածվում էր Մեծ Հայքից արևմուտք։ Նրանց սահմանաբաժանը  Արևմտյան Եփրատն էր։ Փոքր Հայքի տարածքը կազմում էր շուրջ 80 հազ․ քառ․ կմ։

               Հետագա դարերի փոփոխությունները։ 5-րդ դարում Հայաստանի անկախ պետականության անկումից մի քանի դար անց հայերը կրկին վերականգնել են անկախ հայկական պետականությունը։ Ստեղծվել են մի քանի թագավորություններ։ Բագրատունիների և հայկական այլ իշխանական տոհմերի գլխավորությամբ Հայաստանում անկախ պետություններ են ստեղծվել և գոյատևել 9-12-րդ դարերում։

               Հայերը 11-14-րդ դարերում զորեղ պետություն են ունեցել նաև Միջերկրական ծովի հյուսիս-արևելքում՝ Կիլիկիայում։ Այն ընդգրկել է մինչև  50 հազ․ քառ․ կմ տարածք։

               Սակայն ժամանակի ընթացքում հայերի հայրենիքում օսմանյան թուրքերի իրականացրած ցեղասպանության հետևանքով Հայաստանի մեծ մասը հայազրկվել է։ Հայերը կորցրել են իրենց պապենական հողերի մեծագույն մասը։

               Ներկայիս Հայաստանի Հանրապետությունն ունի շուրջ 30 հազ․ քառ․ կմ տարածք։ Այն իր մեջ ամբողջությամբ չի ընդգրկում Մեծ Հայքի և ոչ մի աշխարհ։ Մեր հանրապետության կազմում գավառներ կան Սյունիքից և Այրարատից, ավելի քիչ Գուգարքից և Ուտիքից։ 1990-ական թթ․ սկզբին ծավալված Արցախյան ազատագրական պայքարի շնորհիվ ստեղծվեց մեր օրերի հայկական երկրորդ պետությունը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն (ԼՂՀ)։ Նրա մաս են կազմում գավառներ պատմական Արցախ և Սյունիք նահագներից։ ԼՂՀ-ն զբաղեցնում է շուրջ 12,5 հազ․ քառ․ կմ տարածք։

Հարցեր և առաջադրանքներ

1․ Ք․ա․ 3-2-րդ հազարամյակներում վարչական ի՞նչ  բաժանումներ կային մեր հայրենիքի տարածքում։ Ի՞նչպես փոխվեց այդ բաժանումը Ք․ա․ 1-ին հազարամյակի սկզբին։

Այդ ժամանակարջանի սկզբում ՝Վանի (Արարատյան) թագավորության օրոք և Հայկազունի Երվանդականների գահակալման առաջին շրջանում, ամբողջ Հայաստանը միավորված էր մեկ պետական կազմավորման մեջ։

բաժանված է եղել բազմաթիվ մանր պետական կազմավորումների։

2․ Ե՞րբ հայտնի դարձան Մեծ Հայքը  և Փոքր Հայքը՝ որպես առանձին թագավորություններ։ Ներկայացրե՛ք Մեծ Հայքի վարչական բաժանումը։

 Ք․ա․ 4-րդ դարից:

Այրարատ, Գուգարք, Տայք, Բարձր Հայք, Ծոփք, Աղձնիք, Տուրուբերան (Տարոն), Վասպուրական, Ուտիք, Արցախ, Սյունիք, Մոկք, Կորճայք, Պարսկահայք, և Փայտակարան։

3․ Որքա՞ն է Հայաստանի Հանրապետության տարածքը, Մեծ Հայքի ո՞ր մասն է այն կազմում։

300 հազ․ քառ․ կմ: Այրարատը

4․Ո՞ր նահանգների տարածքներն է զբաղեցնում ՀՀ-ն։

Արցախի և Սյունիքի

5․Ո՞րքան տարածք է զբաղեցրել ԼՂՀ-ն։

12.5 հազար քառակուսի կմ