Рубрика: Պատմություն

Նախնադարյան հասարակության զարգացումը Հայաստանի տարածքում

Միջին քարի դարը (մեզոլիթ)։ Հին քարի դարին հաջորդած միջին քարի դարը տևել է շուրջ երկու հազար տարի՝ Ք․ա․ 12-10-րդ հազարամյակները։ Այդ շրջանում ևս մարդկանց կյանքի ապահովման հինական աղբյուրները որսորդությունն ու հավաքչությունն էին։ Կատարելագործվում էին աշխատանքային գործիքները։ Կարևոր էր նետ ու աղեղի լայն կիրառությունը։ Այն դարձավ մարդու գլխավոր զենքն ու ապրուստ հայթաթելու միջոցը։ Մեզոլիթում սկսեցին ընտելացնել առաջին կենդանիններին և մշակել բույսեր։

               Միջին քարի դարում տոհմական համայնքները, աճելով ու միավորվելով, կազմում էին ցեղեր։ Ցեղի անդամները միալեզու էին, ունեին ընդհանուր հավատալիքներ ու սովորույթներ։ Բնակչությունն աճում էր ավելի մեծ թափով։

Պալեոլիթի վերջին շրջանի և մեզոլիթի կարևոր հուշարձան է Շանիդարը, որը Կորդվաց աշխարհի տարածքում է։Այն երկրագնդի վաղ հողագործական և վաղ անասնապահական առաջին հնավայրերից է։

               Նեոլիթյան <<հեղափոխություն>>։ Նոր քարի դարն սկսվել  է Ք․ա․ 10-րդ հազարամյակից և տևել մինչև Ք․ա․ 6-րդ հազարամյակի կեսերը։

               Մարդը սկզբում ապրում էր կենդանիների նման՝ սպառելով միայն բնության պարգևած բարիքները։ Նեոլիթում հողագործության և անասնապահության զարգացումով կատարվեց մարդկային հասարակության առաջին մեծ <<հեղափոխություն>>։Մարդն այլևս միայն սպառող չէր։ Նա կարողանում էր իր համար ստեղծել անհրաժեշտ բարիքներ՝ պահելով ու բազմացնելով կենդանիներ, մշակելով բույսեր ու աճեցնելով մրգատու ծառեր։ Այսպես դրվեցին մարդկային քաղաքակրթության հիմքերը։

Նոր քարի դարում առաջընթաց եղավ նաև հասարակական կյանքում։ Ազգակից և հարևան ցեղերի միավորումով ստեղծվեցին ցեղային միություններ։  Դրանց հիման վրա հետագայում առաջացան պետական կազմավորումները։

               Հայկական լեռնաշխարհում բացվել են նեոլիթյան բազմաթիվ հուշարձաններ։ Դրանցից հատկապես կարևոր են Աղձնիքի և Հայոց Միջագետքի տարածքում գտնվողները։ Այդ տարածքը հնագետները անվանում են <<Ոսկե եռանկյունի>>։ Այստեղից սկզբնավորվել է այսօրվա համաշխարհային քաղաքակրթությունը։ <<Ոսկե եռանկյունու>> կարևոր հուշարձաններից է Պորտաբլուրը (Եդեսիայից հյուսիս-արևելք)։ Այստեղ հայտաբերվել են երկիր մոլորակի ամենահին տաճարները։

               Դեռևս հին քարի դարում սկզբնավորված կրոնական պատկերացումներն ավելի էին զարգանում։ Դրանք կապվում էին բնության երևույթների, աստվածությունների, ոգիների և նախնիների պաշտամունքի հետ։ Ստեղծվում էին արվեստի գործեր, որոնց լավագույն օրինակներից են Պորտաբլուրի քարակոթողների քանդակները, Հայաստանի ժայռապատկերները և այլն։

Պղնձի-քարի դար (Էնեոլիթ)։ Ք․ա․ 6-րդ հազարմյակի կեսերին մարդիկ ունեցան նոր խոշոր նվաճում՝ սովորեցին արդյունահանել և ձուլել մետաղը։ Մարդկությունը մուտք գործեց մետաղի դար։ Մետաղներից առաջինը լայն տարածում ստացավ պղինձը։ Սակայն այն փափուկ մետաղ էր, և քարե գործիքները պղնձյա գործիքների կողքին շարունակում էին գործածվել։

Էնեոլիթում զարգացան հողագործությունը, անասնապահությունն ու արհեստները (մետաղագործություն, կավագործություն և այլն)։ Հայկական լեռնաշխարհի և հարևան շրջանների միջև հաստատվեցին առևտրափոխանակային հարաբերություններ։ Էնեոլիթը տևել է մինչև Ք․ա․ 5-րդ հազարամյակի վերջը։

Հայկական լեռնաշխարհում հայտնաբերվել են մեծ թվով էնեոլիթյան հուշարձաններ։ Հատկապես նշանավոր են Առատաշենը և Թեղուտը Արարատյան դաշտում։ Իսկ Արենիի (Վայոց ձոր) պեղումներից վերջերս հայտաբերվել են Ք․ա․ 5-րդ հազարմյակի վերջին վերաբերող՝ աշխարհում գինու հնագույն հնձանը, մարդու ոտնաման (կոշիկ) և այլ իրեր։

Հարցեր և առաջադրանքներ

1․ Նշե՛ք միջին քարի դարի մեզոլիթի թվագրությունը։

Ք․ա․ 12-10-րդ հազարամյակներն
2․ Ի՞նչ գիտեք Շանիդար հնավայրի մասին։

այն աշխարհի առաջին հնավայրերից է
3․Բացատրե՛ք նեոլիթյան <<հեղափոխության >> էությունը։

Մարդը սկզբում ապրում էր կենդանիների նման՝ սպառելով միայն բնության պարգևած բարիքները։
4․Պատմե՛ք <<Ոսկե եռանկյունւ>> մասին։

Այստեղից սկզբնավորվել է այսօրվա համաշխարհային քաղաքակրթությունը։


5․Ներկայացրե՛ք պղնձի-քարի դարի բնորոշ գծերը։ Էնեոլիթյան ի՞նչ հուշարձաններ կարող եք թվարկել։

 Ք․ա․ 6-րդ հազարմյակի կեսերին մարդիկ ունեցան նոր խոշոր նվաճում՝ սովորեցին արդյունահանել և ձուլել մետաղը։ Մարդկությունը մուտք գործեց մետաղի դար։

Առատաշենը,Թեղուտը և Արենին

Рубрика: Պատմություն

Նախնադարի պարբերացումն ու վաղ փուլերը

Նախնադարի պարբերացումը

Նախնադար կամ նախապատմական դարաշրջան է կոչվում մարդկության պատմության ամենավաղ շրջանը։ Այն բաժանվում է մի քանի մեծ դարաշրջանների։ Պատմության այդպիսի բաժանումը փուլերի կոչվում է պարբերացում։
               
Մարդկության պատմության վաղնջական դարաշրջանները մենք կոչում ենք այն հիմնական նյութի անունով, որով պատրաստվում էին մարդկանց աշխատանքային գործիքներն ու զենքերը։ Ըստ այդմ՝ հնագույն պատմությունը բաժանվում է քարի, պղնձի-քարի և բրոնզի դարաշրջանների։

Քարի դարը մարդկության պատմության ամենավաղ և ամենաերկարատև շրջանն է։ Այն սկզբնավորվել է շուրջ 3 միլիոն տարի առաջ և ավարտվել է Ք․ա․ 6-րդ հազարամյակի կեսերին։ Քարի դարն իր հերթին բաժանվում է երեք փուլերի՝ հին քարի դար, միջին քարի դար և նոր քարի դար։ Այդ դարաշրջանները գիտության մեջ հունարենով, համապատասխանաբար, կոչում են պալեոլիթ,մեզոլիթ և նեոլիթ։

Քարի դարին հաջորդում է մետաղի լայն կիրառման դարաշրջանը, որի առաջին փուլը պղնձի-քարի դարն էր (հունարեն՝ )։ Դա յուրօրինակ միջանկյալ օղակ էր քարի և մետաղի դարաշրջանների արանքում։ Այն տևել է շուրջ երկու հազար տարի Ք․ա․ 6-րդ հազարամյակի կեսից մինչև Ք․ա․ 4-րդ հազարամյակի սկիզբը։

Պղնձի-քարի դարին (էնեոլիթ) հաջորդում է բրոնզի դարը, որի ընթացքում անկում է ապրում նախնադարյան հասարակությունը՝ իր տեղը զիջելով պետականություններին։

Հայաստանում բրոնզի դարը սկսվել է Ք․ա․ 4-րդ հազարամյակի կեսերին և տևել մինչև 2-րդ հազարամյակի վերջը։

Հին քարի դարը (պալեոլիթ)։  Հին քարի դարը տևել է մարդկության սկբզնավորման ժամանակներից մինչև Ք․ա․ 12-րդ հազարմյակը։

Սկզբում մարդիկ ապրում էին խմբերով, որոնք գիտության մեջ կոչվում են նախնադարյան մարդկային հոտեր։ Նրանք հիմնականում զբաղվում էին հավաքչությամբ և որսորդությամբ, բնակվում էին քարանձավներում։

Հին քարի դարի կարևորագույն նվաճումներից էին կրակի ստացումը և օգտագործումը։ Մարդիկ սկսեցին կրակով տաքացնել իրեն կացարանը, կերակուր պատրաստել և պաշտպանվել գազաններից։

Պալեոլիթի վերջին փուլում ձևավորվեց ժամանակակից մարդը՝ բանական մարդը։ Տեղի ունեցան կարևոր հասարակական փոփոխություններ։ Ստեղծվեցին տոհմական համայնքներ, որոնք կազմվում էին միասին ապրող ու աշխատող արյունակից ազգականներից։ Ի տարբերություն նախնադարյան հոտի՝ համայնքն ուներ իր բնակության մշտայան տարածքը և անդամները։

Հայաստանում հայտնաբերված հնագույն պալեոլիթյան կայանը Գուգարքում ՝ և ունի ավելի քան 1,8 միլիոն տարվա հնություն։ Դա Եվրոպայի և Արմտյան Ասիայի տարածքում նախամարդու հնագույն կայանն է։ Հին քարի դարի կարևոր կայաններ կան Արտին լեռան վրա, ԱրզնիումԱզոխում (ԼՂՀ Հադրութի շրջան) և բազմաթիվ այլ վայրերում, որտեղից գտնվել են մեծ քանակությամբ հնագույն մարդու ոսկորներ, գործիքներ և զենքեր։

Հարցեր և առաջադրանքներ

1․ Ի՞նչ է նախնադարը։ Ի՞նչ չափանիշով է դարաշրջանների բաժանվում մարդկության վաղնջական շրջանի պատմությունը։

մարդկության պատմության ժամանակաշրջան որն ընդգրկում է մարդու առաջացումից,Քարե,Բրոնզե,պղնձի դար և այլն
2․ Ե՞րբ է սկսվել և ավարտվել քարի դարը։

Այն սկզբնավորվել է շուրջ 3 միլիոն տարի առաջ և ավարտվել է Ք․ա․ 6-րդ հազարամյակի կեսերին։
3․ Քանի՞ փուլի է  բաժանվում քարի դարը։ Նշե՛ք նաև դրանց հունարեն անունները։

պղնձի-քարի դար,էնեոլիթ,
4․ Ե՞րբ է ավարտվել հին քարի դարը Հայաստանում։ Քանի՞ փուլի է այն բաժանվում։

մոտ 2,6 միլիոն — 100 հզ տարի առաջ,պալեոլիթ
5․ Պատմե՛ք հին քարի դարի բնորորշ գծերի մասին։ Պալեոլիթյան ի՞նչ կայաններ գիտեք Հայստանումում։

Հայաստանում հայտնաբերված հնագույն պալեոլիթյան կայանը Գուգարքում ՝ և ունի ավելի քան 1,8 միլիոն տարվա հնություն։ Դա Եվրոպայի և Արմտյան Ասիայի տարածքում նախամարդու հնագույն կայանն է։ Հին քարի դարի կարևոր կայաններ կան Արտին լեռան վրա, ԱրզնիումԱզոխում (ԼՂՀ Հադրութի շրջան) և բազմաթիվ այլ վայրերում, որտեղից գտնվել են մեծ քանակությամբ հնագույն մարդու ոսկորներ, գործիքներ և զենքեր։

Рубрика: Պատմություն

հուդայականություն

հրեա ազգի կրոնական, ազգային և բարոյագիտական աշխարհայացքն է, որի հիմքն է Թորան։ Անվանումը գալիս է Հուդա թագավորի անունից, որի անունով էլ անվանվել են Հուդայական կայսրությունը, իսկ հետագայում՝ սկսած Երուսաղեմի երկրորդ տաճարի շրջանից հետո (Ք.ա. 516-Ք.ա. 70 թվականներ) դա նաև հրեաների անվանումն է։ Հուդայականությունը երեք մոնոթեիստական կրոններից ամենահինն է։ Դասվում է Աբրահամյան կրոնների շարքին, որոնց թվում են բացի հուդայականությունից նաև քրիստոնեությունը և իսլամը։

Հուդայականությունն ունի ավելի քան 3,000 տարվա պատմություն։ Որպես կրոն՝ կազմավորվել է Միջին արևելքում, բրոնզե դարի ժամանակներում։ Համարվում է միաստվածություն պաշտող ամենահին կրոններից մեկը։ Եբրայեցիներն ու իսրայելցիները Թանախի հին գրքերում, ինչպես, օրինակ, «Եսթերի գրքում», արդեն անվանվում են հրեաներ կամ «Իսրայելի զավակներ»։

Հուդայականության տեքստերը, ավանդույթներն ու արժեքները մեծ ազդեցություն են գործել Աբրահամյան հետագա կրոնների՝ ներառյալ քրիստոնեության, իսլամի, Բահայի հավատքի վրա։ Հուդայականության շատ տեսակետներ ուղղակիորեն կամ անուղղակի կերպով ազդել են նաև Արևմուտքի աշխարհիկ կյանքի, բարոյականության, քաղաքացիական օրենսդրության, իրավական համակարգի վրա։ Եբրայականությունը նույնքան կարևոր գործոն է եղել արևմտյան քաղաքակրթության զարգացման գործում, որքան հելլենիզը, իսկ հուդայականությունը, որոշակիորեն հիմք հանդիսանալով քրիստոնեության համար, դեռ վաղ քրիստոնեության ժամանակներից ազդել է արևմտյան իդեալների ու բարոյականության ձևավորման վրա

Հուդայականությունը տարանջատվում է զարգացման չորս շրջանների՝

  1. Տաճարական, որը կապված է Երուսաղեմի Տաճարի գոյության հետ՝ Ք․ա․ 10-6 դդ․
  2. Հելլենիստական, որն ընդգրկում է Ք․ա․ 6- Ք․հ․ 2-րդ դդ․
  3. Թալմուդյան կամ Ռաբինական, որը տարածում է ստացել 2-րդ դարից մինչև 18-րդ դար
  4. Օրթոդոքս հրեաների շարժումը, որը սկիզբ է առել 1970-ական թթ․ ու գոյություն ունի առ այսօր և ամենատարածվածներից է ժամանակակից Իսրայելում։

Ժամանակակից հուդայականությունում չկա ոչ մեկը կամ ոչինչ, ով ունի հավատքի իշխանության, քարոզի և նմանատիպ իրավունքներ։ Հուդայականները իրավունքի կամ հավատքի աղբյուր (Հալախա) են համարում Սուրբ գրքերը։ Սրբազան գրքերը երկուսն են՝ Թանախ («Հրեական Աստվածաշունչ», որն իրենից ներկայացնում է կանոնական Աստվածաշնչի Հին Կտակարանը), Թալմուդ (Բանավոր Թորա, որը «գրավոր» Թորայի՝ Աստվածաշնչի առաջին 5 գրքերի, մեկնաբանություններնի գիրքն է)։ Հալախան կազմակերպում է հուդայականների կյանքի գրեթե բոլոր մասերը, ներառյալ ընտանեկան, քրեական, քաղաքացիական և այլն։

Հուդայականները էթնիկ խումբ են, ովքեր կա՛մ ծնվել են հրեա, կա՛մ ընդունել են հուդայականություն։ Այժմ աշխարհում կան մոտ 14․5 միլիոն հուդայական, որը համապատասխանում է Երկրի բնակչության 0․2 %-ին։ Նրանց 42 %-ն ապրում է Իսրայելում, 42 %-ն էլ ԱՄՆ-ում և Կանադայում։ Մնացածները հիմնականում ապրում են Եվրոպայում։

Рубрика: Պատմություն

25.9.2023

Հայոց հայրենիքի տարածքը հարուստ է ջրային պաշարներով։ Կան երեք խոշոր լճեր՝ Սևանը, Վանը և Ուրմիան։
Սևանն ունի քաղցրահամ ջրեր և հայտնի է նաև Գեղամա կամ Գեղարքունյաց ծով անուններով։ Ծովի մակերևույթից բարձր է եղել 1916մ։ Խորհրդային Հայաստանում ջրի անխնա օգտագործման պատճառով լճի մակարդակն իջել է քսան մետրով։ Սևանա լիճը վտանգված է, ուստի այսօր ջանքեր են գործադրվում ջրի մակարդակը բարձրացնելու, ինչպես նաև հազվագյուտ ձկնատեսակները վերացումից փրկելու համար։

Վանա Լիճը (հնում Բզնունյաց ծով) հայտնի է հատկապես Աղթամար կղզու վրա կառուցված նշանավոր Ս․ Խաչ եկեղեցով։ Լճի աղի ջրերում բազմանում է միակ ձկնատեսակը՝ տառեխը։

Մեր լեռնաշխարհ ամենամեծ լիճն Ուրմիան է։ Աղիության պատճառով չունի կենդանական և բուսական աշխարհ։ Հնում այն հայտնի էր Կապուտան ծով անվամբ։

Հայտնի են նաև Ծովակ Հյուսիսո (Չլդըր) և Փարվանա լճերը։

Գետերը։ Հայկական լեռնաշխհարի բնության առանձնատկություններից է նաև բազմաթիվ մեծ ու փոքր գետերի առայությունը։ Հայաստանից են սկզբնավորվում տարածաշրջանի մի քանի հայտնի գետեր՝ Եփրատը, Տիգրիսը, Արաքսը, Ճորոխը և Կուրը։ Հայկական գետերը թափվում են Սև ու Կասպից ծովերը և Պարսից ծոցը։

Արաքսը (հնում Երասխ), որն ամբողջությամբ հոսում է Հայաստանի տարածքով, Համարվում է հայոց մայր գետը։

Աստվածաշնչի համաձայն՝ դրախտը եղել է Եփրատի ու Տիգրիսի ակունքներում։ Եփրատի արևելյան ճյուղի՝ Արածանիի ջրերում 301 թ․ Հայոց Տրդատ 3-րդ Մեծ արքան, արքունիքը, զորքը և ժողովուրդը մկրտվել են քրիստոնյա։

Հայկական լեռնաշխարհում նշանավոր են Արարատյան, Մշո, Կարնո (Էրզրումի), Ալաշկերտի, Շիրակի և այլ դաշտերը։

Բնակլիմայական պայմանները։ Հայաստանի բնակլիմայական պայմանները բազմազան են։ Ցածրադիր գոտում աճող մրգերից հայտնի են հայկական խաղողն ու ծիրանը։ Հին աշխարհում ծիրանը, ի պատիվ հայերի՝ արմենների, անվանվել է արմենիակա։

Ավելի բարձրադիր վայրերում աճում են ցորեն, գարի, ցրտադիմացկուն խաղող։ Լեռնային հարուստ մարգագետինները նպաստավոր են անասնապահության համար։

Հայաստանը հայտնի է եղել որդան կարմիր ներկով, որը ստանում էին Արարատյան դաշտում բազմացող հաստուկ որդի տեսակից։

Անտառապատ են Հայոց լեռնաշխարհի հյուսիսային նահանգները։ Կենդանիներից տարածված են հայկական մուֆլոնը, եղջերուն, վարազը, աղվեսը, գայլը, արջը, բորենին և այլն։ Հայաստանը վաղ ժամանակներից ճանաչված էր ձիաբուծությամբ և մեղվապահությամբ։

Հայաստանի ընդերքը հարուստ է ոսկու, արծաթի, պղնձի, մոլիբդենի, աղի հանքերով, շինաքարով և այլ բնապաշարներով։ Մեր երկրի ընդերքից բխում են նաև հանքային ջրեր, որոնք հնուց ի վեր հայտնի են իրենց բուժիչ հատկություններով։

Հարցեր և առաջադրանքներ
1․Թվարկե՛ք և նկարագրե՛ք Հայկական լեռնաշխարհի խոշոր լճերը։

Սևանը ամենա քաղցրը ,վանա լիճը֊Լճի աղի ջրերում բազմանում է միակ ձկնատեսակը՝ տառեխը։Ուրմիան֊ամենա մեծը
2․Պարզե՛ք, թե ձեր մարզում ինչ գետեր, լճեր, լեռներ, դաշտեր կան և ուսումնասիրե՛ք։

Ազատ գետը որի երկարությունն 40 կմ և 55 կմ

3․Ո՞րն է հայոց մայր գետը։

Արաքսը


4․ներկայացրեք Հայոց բնական բույսերը և կենդանիները

շուն,կատու,մուկ,ճանճ,բզզեզբեր,մեղու,կրետ,մրջյեուն


5․Ի՞նչ բնապաշարներով է հարուստ Հայկական լեռնաշխարհը։

Նոր Հասկացություններ, անուններ
Սևանա,Վանա,Ուրմիո լճեր, Ծովակ Հյուսիսո (Չլդըր), Փարվանա, Մշո, Կարնո, Ալաշկերտի դաշտեր, արմենիակա, որդան կարմիր,Արագած,

Рубрика: Պատմություն

Պատմություն

Հայերի հայրենիքը Հայաստանն է Հայկակն լեռնասահմանները Հյուսիսում հասնում էն ուրգետ հարավում հասնում է Հայկակն տավրոսի լեռներին,արևմուտքում փուքրասիական սարահարթ հյուսիս արևմուտքւմ վոնտոսի լեռներն էն,արևելքում կասպից ծով և ուրմիալիճ։ Անգլիացիները ասում էն Armenia իսկ վրացիները Sonhet:Հայաստանը ունի բարձր դիրք և դրա համար կոչվում է լեռնաին երկիր կամ կղզի

Рубрика: Պատմություն

Հայկական լեռնաշխարհը՝ հայերի հայրենիք

Հայրենիք հասկացությունը

Աշխարհի յուրաքանչյուր ժողովուրդ ունի իր հայրեինքը։ Դա այն տարածքն է, որտեղ դարեր շարունակ ապրում է, կերտում իր պատմությունը, ստեղծում մշակութային արժեքներ։ Ամենավաղ ժամանակներում մարդիկ ապրել են այն վայրերում, որտեղ եղել են կյանքի համար նպաստավոր պայմաններ։ Հետագայում նրանք տեղաշարժվել են այլ վայրեր և հետզհետե բնակեցրել երկրագնդի գրեթե ողջ տարածքը։

Կան ազգեր, որոնք ի սկզբանե ձևավորվելով մի որոշակի տարածքում, մշտապես մնացել են նույն տեղում։ Այնտեղ է անցել նրանց ամբողջ պատմական ուղին։ Այդպիսի հին ու բնիկ ազգերից են հայերը։ Հայերի հայրենիքը կոչվում է Հայաստան՝ այն ընդգրկում  է ամբողջ Հայկական լեռնաշխարհը։ Ահա թե ինչու է Հայկական լեռնաշխարհը համարվում հայերի բնօրրանը՝ հայրենիքը։  Հայրենիքը սրբացվել է և ժողովրդի հիշողության մեջ ամրագրվել առասպելներով, լեգենդներով ու հետաքրքիր պատմություններով։ Այդ հայրենի հողը՝ հայրենիքը պաշտպանելը դարձել է յուրաքանչյուր հայ մարդու սրբազան մարտքը և պատվավոր իրավունքը։

Հայկական լեռնաշխարհի դիրքն ու սահմանները

Հայերի հայրենիք Հայկական լեռնաշխարհն ունի գերազանցապես լեռնային տեղանք։  Հայկական լեռնաշխարհում կան բազմաթիվ բարձր լեռնաշղթաներ, կան նաև դաշտեր, հովիտներ ու սարահարթեր։ Հայաստանի տարածքը հարևան երկրների համեմատ բարձր է։ Այդ պատճառով հաճախ անվանում են նաև Լեռնային երկիր, Լեռնային կղզի։ Օտարները Հայստանը  կոչել են Արմենիա, Ուրարտու, հարևան վրացիները՝ Սոմխեթի։

Հայկական լեռնաշխարհի սահմանները հարավում հասնում են Հայկական Տավրոսի, հյուսի արևմուտքում՝ Պոնտոսի լեռներին, հյուսիսում՝ Կուր գետն է, արևելքում՝ Կասպից ծովը և Ուրիմա լիճը, արևմուտքում՝ Փոքրասիական սարահարթը։ Լեռնաշխարհի կետնրոնական մասը կոչվում է Միջնաշխարհ։

Լեռները

Հայկական բարձրավանդակի ամենաբարձր լեռը մեծ Արարատն է, որը հայտնի է նաև Մասիս անունով։ Այն ծովի մակարդակից բարձր է 5165մ։ Իսկ Փոքր Արարատը կամ Սիսն ունի 3925մ․ բարձրություն։ Ըստ Աստվածաշնչի՝ Համաշխհարային ջրհեղեղի ժամանակ Նոյ նահապետի տապանը հանգրվանել է Արարատի գագաթին։ Արարատ լեռը քրիստոնյաների, առաջին հերթին հայերի համար համարվում է սրբազան լեռ։

Հայկական լեռնաշխարհի կենտրոնական մասում՝ Արարատից անմիջապես արևմուտք, երկար ձգվում են միմյանց կպած, կարծես հայկական հինավուրց քոչարի պարը բռնած բազմաթիվ գագաթներ։ Այս պատճառով լեռների այդ շարքը՝ լեռանշղթան, ստացել Հայկական պար պատկերավոր անունը։

ՀՀ-ի տարածքի ամենաբարձր լեռը Արագածն է։ Այն ունի 4096 մ․ բարձրություն։ Ըստ ավանդության՝ Արագածի գագաթին է հայոց առաջին կաթողիկոս Գրիգոր Լուսավորչի կանթեղը։ Հայկական լեռնաշխարհի լեռները հրաբխային հանգած գագաթներ են, սակայն կա մի գագաթ՝ Թոնդուրեկը, որն այսօր էլ գործող է։ Մեր հայրենի տարածաշրջանը շարունարկում է մնալ ակտիվ երկրաշարժային գոտի։

1․ Բացատրեք «Հայրենիք» հասկացությունը։”

Հայրենիքը դա այն տարածքն է, որտեղ դարեր շարունակ ապրում է, կերտում իր պատմությունը, ստեղծում մշակութային արժեքներ
2․ Ո՞րն է հայերի հայրենիքը։

Հայաստանը
3․ Նկարագրեք Հայկական լեռնաշխարհի դիրքը և սահմանները։


4․ Օտարները ինչպե՞ս են կոչել Հայաստանը։

Արմենիա, Ուրարտու, հարևան վրացիները՝ Սոմխեթի


5․ Ներկայացրեք Հայկական լեռնաշխարհի սահմանները և ցույց տվեք քարտեզի վրա։

Հայկական լեռնաշխարհի աշխարհագրական դիրքը, սահմանները — դաս։  Աշխարհագրություն, 9-րդ դասարան.