Այս էջը պատրաստված է պատմության դասագրքից, որով սովորում են Մուն մոլորակի դպրոցներում: Հոդվածը Բրուն անունով մի մեծ գիտնականի մասին է /ասենք, որ բոլոր բառերը վերջանում են ,,ուն,,-ով. այնտեղ, օրինակ, չեն ասում լուսին, ասում են՝ լուսուն, ոչ թե շիլա են ասում, այլ շիլուն և այլն/: Ահա այդ էջը:
,,Բրունը՝ գյուտարարը, որն ապրել է 2000 տարի առաջ, ներկայումս պահվում է սառնարանում: Նրան կարթնանցնեն 49 000 դար հետո, որպեսզի նորից սկսի ապրել: Նա դեռ գրկանոց երեխա էր, երբ հայտնագործեց ծիածան ստեղծող մեքենա, որն աշխատում էր ջրով և օճառով: Սովորական պղպջակների փոխարեն նրանից դուրս էին թռչում տարբեր չափերի ծիածաններ. Երբեմն այնքան մեծ, որ կարող էին ձգվել երկնքի մի ծայրից մյուսը: Դրանք ծառայում էին տարբեր նպատակների . այդ ծիածանների վրա նույնիսկ լվացք էին փռում: Դեռ մսուր-մանկապարտեզում երկու փայտե ձողերով խաղալիս նա ձեռքի գայլիկոն հայտնագործեց, որով ջրի մեջ անցքեր էին բացում: Այդ գործիքը բարձր գնահատվեց ձկնորսների կողմից, որոնք այն օգտագործում էին, երբ ձկները խայծը կուլ չէին տալիս:
Տարրական դպրոցի առաջին դասարանում նս ստեղծեց տանձերին խուտուտ տվող մեքենա, սառույց տապակելու խեցաման , կշեռք՝ ամպերը կշռելու համար, հեռախոս, որով հնարավոր էր խոսել քարերի հետ, երաժշտական մուրճ, որը մեխ խփելիս քաղցրահնչյուն ելևէջներ էր արձակում և այլն:
Նրա բոլոր հայտնագործությունները հիշատակելու համար շատ ժամանակ է պահանջվում: Կխոսենք առավել հայտնիների , մասնավորապես ստող մեքենայի մասին, որն աշխատում էր մետաղանիշով: Մի մետաղանիշ գցելով՝ կարելի էր միանգամից տասնչորս հազար սուտ լսել: Այդ մեքենայի մեջ էին աշխարհի բոլոր ստերը, որոնք մարդիկ նոր-նոր էին հորինելու: Երբ մեքենան դուրս տվեց բոլոր հնարավոր ստերը, մարդիկ ստիպված եղան միայն ճիշտն ասել: Ահա թե ինչու է մոլորակը կոչվում նաև Ճշմարտության մոլորակ:
Հեղինակ՝ Ջաննի Ռոդարի
Առաջադրանքներ
Առաջադրանքներ
1.Տարրական դպրոցի առաջին դասարանում նա ստեղծեց տանձերին խուտուտ տվող մեքենա, սառույց տապակելու խեցաման , կշեռք՝ ամպերը կշռելու համար, հեռախոս, որով հնարավոր էր խոսել քարերի հետ, երաժշտական մուրճ, որը մեխ խփելիս քաղցրահնչյուն ելևէջներ էր արձակում և այլն:
տանձերին խուտուտ տվող մեքենա-Որ տանձերը ուրախանան, սառույց տապակելու խեցաման-Որ Սառույցից ջուր պատրաստել, կշեռք՝ ամպերը կշռելու համար֊Որ հորինենք նոր սպորտի տեսակ, հեռախոս, որով հնարավոր էր խոսել քարերի հետ֊որ քարերը իրենց միայնակ չզգան, երաժշտական մուրճ, որը մեխ խփելիս քաղցրահնչյուն ելևէջներ էր արձակում֊ որ շինարարները միանգամից և երգեյն, և գործը շարունակեին։
Այս հայտանգործությունները ինչով կարող էին օգնել մոլորակի բնակիչներին, ի՞նչ օգուտ կտային:
2. Հորինիր պատմություն ,,Ստի մոլորակը,, վերնագրով:
Մի Անդրանիկ անունով շինարար, որն ապրում էր Արև֊ի վրա, այնքան կատակասեր էր, որ պատրաստեց, սուտ մուրճ, որը նույնիսկ տերևը չեր կարող պատրել, սուտ տուն, որն կարող էր ոչնչանալ սուր փայտի պատճառով։Սուտ համակարգիչ, որը ամբողջովին քարից էր պատրաստած, որ անխելք մարդիկն նրանց ժամանակը կորցնեին, դիտելով, թե ինչպես է սև քարի վրա, Բլեկ անունով հերոսը պարտվում։ Նրան իմացավ ամբողջ աշխարհը, և նրանք այնքան լսեցին սուտ բառը, որ հորինեցին նոր լեզու, ստերեն։ այդ լեզվի մեջ կար միայն յոթ բար, սուտ,ստել,ստություն,ստամբար, ստալի,սուտասեր և սուտիկ։ Սա թվում է անհնարին,բայց նրանք լավ խոսում էին այդ լեզվով։
֊Սուտ․ սուտիկ ստամբար?
֊Սոտ, Ստել,սուտիկ ստամբար ստություն?
֊Ստել։
Մարդիկ այնքան շատ սկսեցին այդ լեզվով խոսել, որ արև֊ի նախագահը այդ լեզուն հայտարարեց համարևային, և արև֊ի անունը դրեցին «սուտաստան»