Рубрика: Պատմություն

Վաղ պետական կազմավորումները․ Հայերի ծագումը

Հայաստանը՝ հնդեվրոպական նախահայրենիք։ Մարդիկ բոլոր ժամանակներում հետաքրքրվել են իրենց ընտանիքի, տոհմի, ազգի ծագումով։ 18-19 դարերում ժողովուրդների ու նրանց լեզուների ծագման հարցը դարձել էր գիտական լուրջ ուսումնասիրությունների առարկա։ Պարզվեց, որ կան այնպիսի լեզուների խմբեր, որոնք հազարամյակներ առաջ եղել են մեկ մայր լեզվի ճյուղեր։ Գիտնականները ցեղակից լեզուների այդպիսի խումբն անվանում են լեզվաընտանիք, իսկ դրա մայր լեզուն՝ նախալեզու։ Մայր լեզվով խոսողները կոչվեցին մայր ժողովուրդ, իսկ նրա զբաղեցրած սկզբնական տարածքը՝ նախահայրենիք։

Հայերը պատկանում են աշխարհի ամենաբազմանդամ լեզվաընտանիքին։ Այն կոչվում է հնդեվրոպական, քանի որ այդ լեզվաընտանիքի լեզուները գործածվել են Հնդկաստանի արևելքից մինչև Եվրոպայի արևմուտք ձգվող տարածքում։ Գիտնականներին հաջողվել է նաև պարզել, որ թե որտեղ է եղել հնդեվրոպական նախահայրենիքը։ Այն զբաղեցրել է Հայկական լեռնաշխարհը, Փոքր ասիայի արևելքը, Միջագետքի հյուսիսը և Իրանի հյուսիս-արևմուտքը։ Այսինքն՝ Հայկական լեռնաշխարհը կազմել է հնդեվրոպական նախահայրենիքի կենտրոնական շրջանը։

Հնդեվրոպական մայր լեզվից են առաջացել, այսինքն՝ հայերենին ցեղակից լեզուներից են անգլերենը, ֆրանսերենը, գերմաներենը, իսպաներենը, իտալերենը, ռուսերենը, հնդկերենը, պարսկերենը և բազմաթիվ այլ լեզուներ։ Այդ լեզուներով խոսողների ընդհանուր թիվն աշխարհում այսօր անցնում է երեք միլիարդից։

Հայաստանը Հին Արևելքի վեպերում և առասպելներում։ Հետաքրքրական է, որ Հայաստանը, լինելով հնդեվրոպական լեզուների նախահայրենիքը, սրբազան երկիր է համարվել նաև այլ ծագումով ժողովուրդների համար։

Աստվածաշնչի համաձայն՝ Աստված առաջին մարդկանց արարել է Եդեմ-դրախտում։ Այն գտնվում էր Եփրատ և Տիգրիս գետերի ակունքներում, այսինքն՝ Հայկական լեռնաշխարհում։ Նույն Աստվածաշունչ մատյանում պատմվում է, որ Եդեմ-դրախտում էին պահվում իմաստության և անմահության խորհրդանշանները։ Իսկ Համաշխարհային ջրհեղեղից հետո Նոյի տապանը հանգրվանեց Արարատ լեռների վրա՝ կրկին Հայաստանում։

Աստվածաշունչ մատյանից բացի՝ նման տեղեկություններ են պահպանվել նաև Հին աշխարհի բազմաթիվ արձանագրություններում։ Միջագետքից և Սիրիայից հայտնաբերված սեպագիր արձանագրություններում նշվում է «Աստվածային սուրբ օրենքների երկիր», «Անմահության երկիր», մի երկիր, որտեղից տարածվել են իմաստությունն ու արվեստը։ Հնագույն զրույցների համաձայն՝ Արեգակի ոսկյա կացարանը Վանա լճի հատակին էր։

Հայերի ծագման մասին պատմող ավանդազրույցները։ Հայերի ծագման մասին ավանդազրույցներ են եղել դեռևս հին ժամանակներում։ Դրանցից հնագույնը հայկական ավանդազրույցն է, որի համաձայն՝ հայերը դյուցազուն Հայկի ժառանգներն են։

Հայերի ծագման մասին ավանդազրույցներ են պահպանել նաև հույները, հրեաները, վրացիները, արաբները և այլ ժողովուրդներ։ Այդ բոլոր զրույցներում հայերը ներկայանում են որպես մեծ և քաջ ժողովուրդ, որի հետ ազգակից լինելը պատվաբեր է։

Հարցեր և առաջադրանքներ

. Բացատրեք <<նախալեզու>> և <<նախահայրենիք>> հասկացությունները:

կան լեզուների խմբեր, որոնք հազարամյակներ առաջ եղել են մեկ մայր լեզվի բարբառներ:

2. Որտեղ է եղել հնդեվրոպական նախահայրենիքը:

Այն զբաղեցրել է Հայկական լեռնաշխարհ, փոքր Ասիայի արյեվելքը, Միջագետքի հյուսիսը և Իրանի հյուսիս արևելքը:

3. Ինչ գիտեք հնդեվրոպական ծագումով ժողովուրդների մասին:

Հայաստանը լինելով հնդեվրոպական ժողովուրդների նախահայրենիքը սրփազան երկիր է:

4. Ինչ կերպարով է ներկայանում Հայաստանը հին աշխարհի վեպերում և առասպելներում:

Հայերը դյուցազուն Հայկի ժառանգներն են բոլոր զրույցներում հայերը ներկայանում են որպես մեծ և քաջ ժողովուրդ, որի հետ ազգակից լինելը պատվաբեր է:

5. Ներկայացրեք հայերի ծագման մասին պատմող հայկական ավանդազրույցը:

Հայաստանը համարվել է աստվածային սուբ օրենքների երկիր, անմահության երկիր, մի երկիր որտեղից տարածվել է իմաստությունն ու արվեստը:

Оставьте комментарий