Рубрика: մաթեմատիկա ա.բ.

Խնդիրների փաթեթ

  1. Այգեպանը 4 օրվա ընթացքում հավաքեց 58 դույլ խնձոր՝ ամեն օր հավաքելով նախորդ օրվանից 3 դույլով ավել: Քանի՞ դույլ խնձոր հավաքեց այգեպանը երկրորդ օրը:

58

  1. Քանի՞ անգամ օրվա ընթացքում ժամ և րոպե ցույց տվող սլաքները կկազմեն ուղիղ անկյուն:

44

  1. 15 թվին աջից և ձախից կցագրելով մեկական թվանշան ստանում են 15-ին բազմապատիկ թիվ: Գտնել ստացված քառանիշ թվի թվանշանների գումարի մեծագույն հնարավոր արժեքը:

18

  1. Փողոցի մի կողմում տները հաջորդաբար համարակալված են զույգ թվերով՝ 2,4,6,… իսկ մյուս կողմում՝ կենտ թվերով՝ 1,3,5,…։ Զույգ կողմի վերջին տունը ունի 12 համարը, և փողոցում կա ընդամենը 17 տուն։ Ի՞նչ համար ունի փողոցի կենտ կողմի վերջին տունը։

21

  1. Դասարանում սովորում են 36 աշակերտ։ Նրանք նստած են զույգերով այնպես, որ յուրաքանչյուր տղայի կողքին նստած է աղջիկ, ընդ որում աղջիկների ուղիղ կեսն է նստած տղաների կողքին։ Քանի՞ աղջիկ կա դասարանում:

24

  1. Դասարանում սովորում են 30 աշակերտ։ Նրանք նստած են զույգերով այնպես, որ յուրաքանչյուր տղայի կողքին նստած է աղջիկ, ընդ որում աղջիկների ուղիղ կեսն է նստած տղաների կողքին։ Քանի՞ տղա կա դասարանում։

10

  1. Մեծ ուղղանկյունից ABCD ուղղանկյունը կտրելուց հետո նրա պարագիծը մեծացավ 6-ով, իսկ մակերեսը փոքրացավ 6-ով։ Ինչի՞ է հավասար AB-ն:

2սմ

Рубрика: Բնագիտություն 6դ

Ամփոփիչ աշխատանք

  1. Ո՞ր ուժն է կոչվում առանձգականության ուժ:

Դեֆորմացիան, որի դեպքում արտաքին ազդեցությունը վերացնելուց հետո մարմինը վերականգնում է իր ձևն ու չափերը, կոչվում է առաձգական ուժ

  1. Ե՞րբ են առաջանում մարմինների ձևափոխություն:

Այն ժամանակ երբ այլ մարմինը օրինակ փուչիկ է տրաքեցնում, տեղի է ունենում ձևափոոխություն

  1. Ուժի չափման միավորը ի՞նչպես է կոչվում:

Նյուտոն

  1. Ի՞նչ տառով են նշանակում ուժը:

F

  1. Ո՞ր դեպքում է կատարվում մեխանիկական աշխատանք:

Առաջին տարբերակով մենք կարող ենք ուժ օգտագործելով ստեղծենք մեխանիկական շարժում, օրինակ ավտոմեքենայով և այլն։Իսկ երկրորդ տարբերակը, կան ռոբոտներ որոնք ծրագրած են այդպես և կարող են մեն մենակ մեխանիկական շարժում։

  1. Ինչի՞ց է կախված մեխանիկական աշխատանքի մեծությունը: ֊

Կամ ձևակերպած ուժից։

  1. Էներգիայի ի՞նչ տեսակներ են ձեզ հայտնի:

Էլեկտրական, ձառագայթային, միջուկային, ջերմային և վերջապես քիմիական։

  1. Ի՞նչպես են կենդաները և բույսերը ստանում օրգանական նյութեր:

Արեգակի ճառագայթներից։

  1. Ո՞ր էներգիան է կոչվում ճառագայթային:

Արևից եկած էներգիան, որն մեզ տալիս է վիտամին D:

  1. Էլեկտրական էներգիայի ի՞նչ փոխակերպումներ են ձեզ հայտնի:

Էլեկտրական էներգիան ստանում են թափվող ջրի շարժումից։

  1. Ի՞նչ գիտեք ատոմային <միջուկային>էներգիայի մասին:

Միջուկային էներգիան ստանում են ատոմային գործարաների շնորհիվ որոնք շատ վտանգավոր են։ այն նաև օգտագործում են ատոմային պայթուցիկում։ այն ինչ լինու է նրանից հետո կոչվում է ճառագայթություն, որն կրկնեմ շատ վտանգավոր է։

  1. Ի՞նչ էներգիա է անհրաժեշտ կենդանի օրգանիզմներին:

Ճառագայթային էներգիա, որն կրկնեմ ստանում էնք արևից։

Рубрика: руский 6класс

письмо в будушие

Привет всем из будушего, я Марк и я знаю что мне больше лет чем вам.Скорее всего я уже мертв но мне кажется, что у вас там уже много нового,Летающие машины, телепорт, механизмы и так дале. Желаю вам хорошой жизни.

Рубрика: Մայրենի 6դ

 Առաջին ուսումնական շրջան

Այս տարի իմ մոտ դժվարություններ չի եղել, սաղ լավ էր։ Ձեռք եմ բերել մի փոքր իսպաներեն լեզվի գիտելիքներ Ընկեր Բելլաի շնորհիվ։ Այս շրջան ավելի հաջողակ էր մաթեմաթիկայի առումով, քան 2022ը։ Ես վերջապես մաթեմատիկաից լավացա և նոր բաներ սովորեցի։
Մայրենի լեզվից՝ շատ շարադրություններ եմ գրել, բայց ես չեմ կարող ընտրել նրանցից ամենա գեղեցիկը։ Դուք դա ավելի լավ կանեք։
Գրադարանում ես կարդացել եմ մի շատ հետաքրքիր ստեղծագործություն՝ «Պետրոսիկը և Լուսինը», իսկ տանը երկու շատ հետաքրքիր գրքեր «Լողավազան» և «Բռնիր այն» ։ Այդ անվանումները ես ուսերենից թարգմանեցի »В бассейн!» և »Хватайка»։ Այդ գրքերի հայերեն տարբերակ չկար և ես ստիպված եմ կարդալ այն ռուսերեն տարբերակով։ Քանի որ ես տիրապետում եմ ռուսերեն լեզուն, դրանք կարդալը ինձ համար դժվար չէր։
Այս տարի շատ մեծացավ իմ ընկերների շարքը և ես նրանց բոլորին էլ կարևորում եմ։

Рубрика: Մայրենի 6դ

դեկտեմբեր ամսվա ընթացքում գրադարանում կարդացած գրքերի հաշվետվություն

Անտեսանելի Տոնիոն

Պետք է գնահատել մեր կյանքը նույն իսկ դջվարությունների մեջ լավ բան կա։

Ծուռ Դավիթը

Ամեն մարդ ամեն ինչ կարող է, չնայած նրա թուլությններին և դժվարություններին։

Լուսինն ու Ոստրեն

հեղինակ Լեոնարդո Դա Վինչի

Պետք չե բոլորին ձեր գաղտնիքները ասել, նրանք դա կոգտագործեն ձեր դեմ։

Рубрика: Engish 6դ

My Friend

I have many many friends, and I will list them. My friends in the school are Levon,Anri,Samuel,Daniel,Mushegh,Vardan,Hayk,Avet,Alen . I love play with them, learn with them, laugh with them, joke with them.in the outside my friend are Arno,Levon,Aren,Gevor,Ruben,Jirair,Robert,Aram,David,David two,Gor.I love play with them,joke with them. My friend are the BEST.

Рубрика: Մայրենի 6դ

Եղևնին

Ի՜նչ անակնկալ… Երեկ նա կանգնած էր իր ամբողջ կանաչ հասակով, իսկ այսօր…Իմ տան առջև տարածվում է քաղաքային մի փոքրիկ, շատ փոքրիկ պուրակ— այնպես որ, երբ էլ նայում եմ լուսամատից` տեսնում եմ նրա ջահել, չորս-հինգ տարեկան ծառերը, ապա մյուս թփերը, կանաչներն ու ծաղիկները։ Պուրակը նոր է իր ավազաններով, ցայտաղբյուրներով և երկար նստարաններով։ Ամառն այդտեղ լինում են բազմատեսակ ծաղիկներ, թփեր… Բայց ինձ ավելի գրավում են ծառերը, որ շուտ բացվում են, ուշ տերևաթափվում— չինական ակացիաները, կովկասյան լայնատերևիները և մյուս ստվերոտ ծառերը. ու մանավանդ եղևնիները, որ ձմեռն անդամ կենդանի են պահում պուրակը` իրենց մշտադալար կանաչով։

Ուղիղ լուսամուտիս առաջ աճում, բարձրանում էր մի մարդահասակ եղևնի։ Ամեն առավոտ, և առհասարակ ամեն ժամ, երբ մոտենում էի լուսամուտիս` իմ առաջին հայացքն ընկնում էր դրա վրա, և նա ասես ժպտում էր ինձ իր կանաչ հանդերձներով, ժպտում էր մանավանդ ձմեռը։

— Տեսնո՜ւմ ես,— կարծես ասում էր նա։— Ես ցրտից չեմ վախենում. կանաչ հանդերձներս չեմ փոխում…



Նայելով նրան` ես նույնպես ժպտում էի, որ նա իրոք հերոս է, իրոք պահպանում է իր կանաչները և չի վախենում ո՛չ քամուց, ո՛չ ձյունից, ո՛չ ցրտից… Ու ինձ համակում էր մի ուրախ, մի հպարտ զգացում.— Ա՜յ, ինչպե՜ս պետք է լինել…

Եվ ձմռան ցուրտը, բուքը սարսափելի չէին թվում ինձ։

Ահա ինչպե՜ս է դիմանում այս փոքրիկ ծառը… ոչ միայն դիմանում— կանաչների հետ դարան է պահում իր սրտում ու չի ընկճվում բնավ. աշխարհին նայում է միշտ ուրախ, միշտ զվարթ… Ու փոքրիկ ծաոը դառնում էր ինձ սիրելի, այնքա՛ն սիրելի, որ թվում էր հարազատ, և ուզում էի, որ նա մնա միշտ այդպես լավ ու խիզախ…

Բայց այսօր, այս առավոտ, երբ նոր զարթնած, սովորականի պես, մոտենում եմ լուսամուտիս, եղևնին չկա… Թվում է ինձ՝ ուրիշ կողմ եմ նայել, և դիտում եմ ավելի ուշադիր…

Այո, նա՝ իմ կանաչ, մարդահասակ եղևնին չկա…

Նրա տեղ մնացել է սղոցով կտրած բունը՝ գետնից մի թիզ բարձր, մի քանի փոքրիկ ճյուղեր գետնին կպած… Այո, բունը. և նա այժմ սպիտակին է տալիս մի կլոր, պղնձյա հինգ կոպեկանոցի չափ…

Ի՞նչ է պատահել… ու նայում եմ իրարից հեռու տնկված եղևնիներին, նրա հասակակից եղևնիներին…

Նրանք կանգուն են։ Ինչպես միշտ կանաչազգեստ, կատարները խրոխտ վեր պարզած։

Իսկ իմ եղևնին…

Ո՞ւր է իմ եղևնին…

Ո՞վ է կտրել նրան և ինչո՞ւ…

Մտածում եմ ու գտնում հանկարծ.— Ա՛, վաղը Նոր տարի է… կտրել-տարել են տոնածառ սարքելու…— Ու միտքս գնում է կտրող-տանողի տունը.— ինչպե՞ս է զգում նա այդ ծառի առաջ, ծառ, որին զրկել է կյանքից, գողացել մի քանի օր ուրախանալու համար…

Իսկ դեռատի ծառը, որ տարին բոլոր ուրախացնում էր ամենքին, հիմա չորս պատերի մեջ մեռնում է զարդարված…

Եվ քանի՜ հազարավորներ այդպես… Մի՞թե ամեն ուրախություն լինում է մի զոհի գնով…

Հեղինակ՝ Ստեփան Զորյան

Փորձի՛ր ներկայացնել ստեղծագործության գաղափարը:

Պետք չե ոչնչացնել մի գեղեցկություն մի օրվա համար։

Рубрика: Մայրենի 6դ

Խոսեի սանդալները

Շատ տարիներ առաջ, անհիշելի ժամանակներում Բրազիլիայի հյուսիսի գյուղերից մեկում ապրում էր յոթնամյա մի տղա Խոսե անունով: Դեռ շատ փոքր հասակում նա կորցրել էր ծնողներին և խնամակալվել ժլատ մորաքրոջ մոտ, որը, շատ փող ունենալով`համարյա ոչինչ չէր ծախսում իր զարմիկի համար:
Խոսեն, որ երբեք չէր իմացել սիրո նշանակությունը, կարծում էր, թե դա կյանքի սովորական ձև է և դրա համար ընդհանրապես չէր անհանգստանում:
Նրանք ապրում էին բավական հարուստ միջավայրում, բայց մորաքույրը տեղական դպրոցի գլխավոր ուսուցչին համոզեց, որ զարմիկի ուսուցման համար գնի միայն մեկ տասներորդ մասը վերցնի, սպառնալով բողոքել պրեֆեկտին, եթե նա չընդունի իր առաջարկը: Գլխավոր ուսուցիչը, համաձայնելուց բացի, ընտրություն չուներ, բայցևայնպես հրահանգեց ուսուցիչներին առիթը բաց չթողնել` վիրավորելու Խոսեին այն հույսով, որ նա իրեն վատ կպահի և տեղիք կտա դպրոցից վտարվելուն:
Խոսեն, որ երբևէ չէր իմացել սիրո նշանակությունը, կարծում էր, թե դա կյանքի սովորական ձև է:
Մոտեցավ ճրագալույցը: Գյուղի հոգևորականն արձակուրդում էր: Աշակերտները պետք է հավաքվեին եկեղեցում` գյուղից քիչ հեռու: Աղջիկներն ու տղաները քայլում էին, և հաշվի չառնելով Հիսուս Քրիստոսի ծննդյան օրը, խոսում այն մասին, թե ինչ են գտնելու իրենց կոշիկների մոտ հաջորդ օրը. նորօրյա հագուստ, թանկարժեք խաղալիքներ, քաղցրավենիք և հեծանիվներ:
Դա առանձնահատուկ օր էր, այդ իսկ պատճառով աշակերտները լավ էին հագնված, բացի Խոսեից, որը հագել էր ամենօրյա պատառոտված իր սովորական հագուստը և այն նույն` մի քանի համար փոքր ճղճղված սանդալները, որոնք չորս տարեկանում նվիրել էր մորաքույրը, ասելով, որ կստանա նոր զույգ, երբ դառնա տասը տարեկան: Երեխաներից ոմանք նրան հարցրին, թե ինչու է այդքան աղքատ և ասացին, որ ամաչում են այդպիսի շորեր ու կոշիկներ հագնող նման ընկեր ունենալուց:
Քանի որ Խոսեն երբեք չէր իմացել սիրո նշանակությունը, նրան ընդհանրապես չէին անհանգստացնում նրանց հարցերն ու մեկնաբանությունները:
Ինչևէ, երբ երեխաները մտան եկեղեցի, և Խոսեն` լսելով երգեհոնի ձայնը, տեսնելով վառ լույսերը, տոնական հագուստով միաբանությանը, մեկտեղ հավաքված ընտանիքներ, ծնողներ` փաթաթված իրենց երեխաներին, զգաց, որ ամենաաղքատն է նրանցից: Հավաքույթից հետո, մյուսների հետ տուն գնալու փոխարեն, նա նստեց եկեղեցու աստիճանին և լաց եղավ: Եվ քանի որ երբեք չէր զգացել քնքշանք, այդ պահին միայն հասկացավ, որ միայնակ է ու անօգնական` լքված բոլորի կողմից:
Միայն հետո Խոսեն նկատեց իր մոտ նստած փոքրիկ տղային` հավանաբար իր նման ոտաբոբիկ ու աղքատ: Առաջ երբեք չէր տեսել այդ տղային և կարծեց, որ նա պետք է երկար քայլեր` այդտեղ հասնելու համար: Մտածեց. նրա ոտքերը երևի սառած են:
Նրան կտամ իմ սանդալներից մեկը` գոնե ինչ-որ չափով կմեղմացնի ցավը:
Թեև Խոսեն երբեք չէր տեսել քնքշանք, գիտեր տառապանքի գինը և չէր ուզում, որ ուրիշներն էլ տառապեն: Իր սանդալներից մեկը տալով տղային` մյուսով վերադարձավ տուն: Սկզբում մեկ ոտքի վրա էր, հետո` մյուսի, այնպես որ ոտնատակերը շատ չմաշի քարքարոտ ճանապարհին: Տուն հասնելուն պես մորաքույրը նկատեց նրա ոտքի մի սանդալը և ասաց, որ խիստ կպատժվի, եթե մյուս օրը սանդալը չգտնի:
Խոսեն վախով պառկեց քնելու, որովհետև գիտեր, թե ինչպիսին են մորաքրոջ պատիժները: Ամբողջ գիշեր դողաց վախից, և երբ քունը մոտեցել էր, հյուրասենյակում ձայներ լսեց: Մորաքույրը ներխուժեց հյուրասենյակ, փորձելով իմանալ, ինչ է կատարվում:
Դեռևս քնաթաթախ Խոսեն սենյակի կենտրոնում տեսավ այն սանդալը, որ տվել էր փոքրիկ տղային: Այժմ, սակայն, այն շրջապատված էր տաբեր տեսակի խաղալիքներով, հեծանիվներով ու հագուստով: Իսկ հարևանները գոռում-գոչում էին, հայտարարելով, թե իրենց երեխաները թալանված են, որովհետև արթնանալով, իրենց կոշիկների մոտ ոչինչ չեն գտել:
Այստեղ շնչասպառ ներս մտավ այն եկեղեցու հոգևորականը, որտեղ նախորդ օրը տոնակատարությունն էր. եկեղեցու աստիճաններին հայտնվել էր մանուկ Հիսուս` ոսկեզօծ հագուստով և միայն մեկ սանդալով: Տիրեց լռություն, ամեն ոք պատկերացնելով Աստծուն` լուռ աղոթում էր: Մորաքույրը լալիս ու ներողություն էր խնդրում: Իսկ Խոսեի սիրտը լի էր ավյունով և սիրով:

Հեղինակ՝ Պաուլո Կոլեյո

2. Մեկնաբանի՛ր այս տողը. Խոսեն, որ երբևէ չէր իմացել սիրո նշանակությունը, կարծում էր, թե դա կյանքի սովորական ձև է:

Նրան երբեք չեն սիրե և այդ պատճառով նա մտածում էր, որ դա կյանքի մի մաս է։