Рубрика: Մայրենի 6դ

Ամպը

Ամպը հառաչում էր լեռան լանջին,
Դողում, սարսռում էր հասակով մեկ։
Գալիս, փաթաթվում էր գյուղացու մաճին,
Հետո թավալվում էր ակոսի մեջ։

Հետո վեր էր կենում, շտկում իրեն,
Կրկին ձևեր փոխում նա զանազան,
Բարձրանում էր հետո կողերն ի վեր
Եվ շիկացած ուսն էր շփում եզան…

Իսկ ճաշթողի ժամին դառնում էր շուն,
Թաթերին էր դնում դունչը մռայլ,
Նայում էր ապուրի տաք գոլորշուն,
Թվում էր ուր-որ է պիտի մռռար։

Բայց չէր մռռում, ավաղ, վեր էր կենում,
Մացառներին թողած պոչը փռչոտ,
Նայում սարերն ի վեր, սարերն էր գնում,
Գնում էր չորեքթաթ կամ չոքեչոք։

 Գնում էր, չէր լսում,— Այդ ո՞ւր, Բողա՛ր…

Ի՞նչ Բողար, ճախրում էր, չէր նայում ետ։
Գնում էր, որ վաղը երկինքն ի վար
Դառնար կայծակ, կարկուտ, դառնար աղետ:


1. Բացատրի՛ր բառերը՝ սարսռալ, մաճ, ակոս, զանազան, շիկացած, ճաշթող, մացառ, ճախրել

Սարսռալ֊դողալ

Մաճ-Արորի կոթը

Ակոս-մեծ փոս

Զանազան֊ տարբեր

շիկացած-կարմրած

Ճաշթող-կեսօր

Մացառ-Փշոտ թփաբույսեր

Ճախրել-թռչել


2. Բանաստեղծությունից դուրս գրի՛ր  բայեր:

Հառաչում էր, սարսռում էր, փաթաթվում էր, թավալվում էր, վեր էր կենում, բարձրանում էր, դառնում էր, նայում էր, մռռալ, նայել, գնում էր, ճախրում էր։


3. Բանաստեղծությունից դուրս գրի՛ր քեզ դուր եկած պատկերը և ներկայացրու քո ընկալմամբ։

Իսկ ճաշթողի ժամին դառնում էր շուն

Այս նախադասություննը ակնարկ էր նրան, որ այս բանաստեղծության մեջ, ամպին կարելի է շանմեջ նմանություններ գտնել։
4. Պատմիր ամպի մասին:

Ամպը շատ միայնակ է և անմեղ
5. Յուրաքանչյուր չորս տողի համար համապատասխան վերնագիր մտածիր:

1․ Ցուրտ լեռին

2․ չհանձնվող

3․ սոված ամպը

4․ Գեղեցքությունը ուժ է տալիս

5․ երկար ճանապարհ


6. Բնության ո՞ր երևույթն է ներկայացված բանաստեղծության մեջ, մանրամասն նկարագրի՛ր:

Գարնան մի շատ ցուրտ օր։

Оставьте комментарий