Рубрика: Մայրենի 6դ

Գործնական աշխատանք

1. Երկու խմբի գոյականները նախ վանկատի՛ր, հետո դրանց հոգնակին կազմի՛ր և օրինաչափությունը բացատրի՛ր:



Օրինակ՝

ար — կըղ, նը — կար,

արկղ — արկղեր, նկար — նկարներ:

Ա. Վագր, աստղ, սանր, անգղ, կայսր, զեբր:

Վագր-վա-գըր-վագրեր, աստղ-աս-տըղ-աստղեր, սանր-սա-նըր-սանրեր, անգղ-ան-գըղ-անգղեր, կայսր-կայս-ըր-կայսրեր, զեբր-զե-բըր-զեբրեր

Բոլորը ստանում են էր վերջավորությունը

Բ. Խրճիթ, ձկնիկ, դպրոց, գրիչ, կռիվ, գլուխ, տղա, կրակ:

Խրճիթ-խըր-ճիթ-խրճիթներ, ձկնիկ-ձըկ-նիկ-ձկնիկներ, դպրոց-դըպ-րոց-դպրոցներ, գրիչ, կռիվ, գլուխ, տղա-տըղ-ա-տղաներ, կրակ-կըր-ակ-կրակներ:

Բոլորը ստանում են ներ վերջավորությունը

2. Տրված գոյականները դարձրո՛ւ հոգնակի և տեղադրի՛ր նախադասությունների մեջ:



Անգղ, կեղտաջուր, աստղ, գետաձի, հեռագիր, ճակատամարտ:

Երկնքում մեկ-մեկ վառվեցին աստղերը, ամեն ինչ լռեց:

Հին զինվորը հիշում է բոլոր ճակատամարտերը, որոնց ինքը մասնակցել է:

Ցրիչը մեկ ժամում բոլոր հեռագրերը բաժանեց:

Միայն անգղերն էին սավառնում այդ բերդի վրա:

Հետո գետաձիերը դուրս եկան ջրից ու, լայն բացելով ահռելի երախները, խոնարհվեցին հանդիսատեսներին:

Կեղտաջրերը ամեն օր գետն են լցվում ու հոսում դեպի ծով:

Оставьте комментарий