Рубрика: Մայրենի 6դ

Գործնական աշխատանք

1. Տրված գոյականները հոգնակի դարձրո’ւ:

Գլուխ-գլուխներ
թվական-թվականներ
աստղ-աստղեր
երկիր-երկրներ
սենյակ-սենյակներ
հարևան-հարևաններ
ծառ-ծառեր
պտուղ-պտուղներ
տեր-տերեր
ժապավեն-ժապավեններ
մարդ-մարդիկ
կին-կանայք

2. Տրված բառերի բաղադրիչները գծիկով բաժանի՛ր: Բոլոր բառերի առաջին բադադրիչներն ի՞նչ նմանություն ունեն:

Գառնուկ=գառն-ուկ 
բեռնել=բեռն-ել
դռնակ=դռն-ակ
թոռնիկ=թոռն-իկ
լեռնային=լեռն-ա-յին
ծոռնիկ=ծոռն-իկ
հարսնուկ=հարսն-ուկ
մատնոց=մատն-ոց 
ողնաշար=ողն-ա-շար 
ձկնկիթ=ձկն-կիթ
ոտնաման=ոտն-աման
մկնդեղ=մկն-դեղ

3. Տրված գոյականները հոգնակի՛ դարձրու: Ո՞ր մասնիկով են նրանք հոգնակի դառնում:

Բեռ-բեռեր
գառ-գառեր
դուռ-դռեր
եզ-եզեր
թոռ-թոռներ 
լեռ-լեռներ 
ծոռ-ծոռեր 
հարս-հարսեր 
ձուկ-ձկներ 
մատ-մատեր 
մուկ-մկեր 
նուռ-նուռեր

Рубрика: Բնագիտություն 6դ

Հաստատուն մագնիսներԼույսի աղբյուրներ,լույսի ուղղագիծ տարածում:Արեգակի և լուսնի խավարումներ:

Հաստատուն մագնիսներ

Մագնիսները, էլեկտրականացած մարմինների նման կարող են փոխազդել։ Դրանք փոխազդում են իրենց շուրջ գոյություն ունեցող մագնիսական դաշտերի միջոցով։ Մի մագնիսի մագնիսական դաշտն ազդում է մյուս մագնիսի վրա։ Եվ հակառակը՝ երկրորդ մագնիսի մագնիսական դաշտն էլ ազդում է առաջին մագնիսի վրա։Երկաթը, կոբալտը, թուջը, պողպատը և մի քանի այլ համաձուլվածքներ մագնիսական երկաթաքարի ազդեցությամբ ձեռք են բերում մագնիսական հատկություններ և երկար ժամանակ պահպանում այն։ 
Այն մարմինները, որոնք երկար ժամանակ պահպանում են իրենց մագնիսական հատկությունները, կոչվում են հաստատուն մագնիսներ կամ պարզապես մագնիսներ:
Մագնիսի այն մասերը, որտեղ մագնիսական ազդեցությունն առավել ուժեղ է, անվանում են մագնիսական բևեռներ։ Մագնիսներն ունեն երկու բևեռ՝ հյուսիսային և հարավային։Երկու մագնիսների տարանուն բևեռները ձգում են իրար, իսկ նույնանուն բևեռները՝ վանվում իրարից։Ընդունված է հյուսիսային բևեռը ներկել կապույտ գույնով և նշանակել N տառով, հարավայինը՝ կարմիր և նշանակել S տառով։

Կողմնացույց

Երկիրն օժտված է մագնիսական հատկություններով: Նա կարող է դիտվել որպես մի հսկայական մագնիս:Երկրի աշխարհագրական և մագնիսական բևեռները հակառակ են դասավորված։
Երկրի հյուսիսային աշխարհագրական բևեռի մոտ տեղակայված է  հարավային  մագնիսական բևեռը, իսկ հարավային աշխարհագրական բևեռի մոտ՝  հյուսիսային  մագնիսական բևեռը։

Կողմնացույցի մագնիսական սլաքը փոքր, հաստատուն մագնիս է, որը կողմնացույցի հիմնական մասն է։

Տեղանքում կողմնորոշվելու համար է օգտագործվում կողմնացույցը։  Կողմնացույցի աշխատանքը պայմանավորված է նրանով, որ Երկիրը նույնպես մագնիս է՝ իր մագնիսական բևեռներով և մագնիսական դաշտով։ Կողմնացույցի սլաքի հյուսիսային բևեռը ձգվում է Երկրի մագնիսական հարավային բևեռի կողմից՝ որպես տարանուն բևեռներ և ուղղվում դեպի այն։ Նույն պատճառով կողմնացույցի սլաքի հարավային բևեռը ուղղվում է Երկրի մագնիսական հյուսիսային բևեռի կողմը։
Ուժեղ տաքացման ժամանակ մագնիսները կորցնում են իրենց մագնիսական հատկությունները։ Այս երևույթը կոչվում է ապամագնիսացում:
Մագնիսների օգտագործման բնագավառը բավականին լայն է։ Մագնիսներ կան մանկական խաղալիքներում, հեռախոսներում, բարձրախոսներում։ Դրանք կիրառվում են տեխնիկայի շատ բնագավառներում, բժշկության մեջ, կենցաղում։

Լույսի աղբյուրներ,լույսի ուղղագիծ տարածում:Արեգակի և լուսնի խավարումներ:

Բազմաթիվ դիտումներով և փորձերով հաստատվել է, որ թափանցիկ համասեռ միջավայրում լույսը տարածվում է ուղղագիծ։
Օրինակ
Եթե լույսի աղբյուրի և մեր աչքի միջև տեղադրենք անթափանց մարմին, ապա լույսի աղբյուրը մենք չենք տեսնի, քանի որ լույսի ուղղագիծ տարածման հետևանքով ճառագայթը չի կարողանա շրջանցել խոչընդոտը:
Լույսի ուղղագիծ տարածմամբ են բացատրվում ստվերների առաջացումըԱրեգակի, Լուսնի խավարումները և այլ երևույթներ:

Ստվերի առաջացումը

Լույսի ուղղագիծ տարածմամբ է բացատրվում ստվերի առաջացումը: Նկարներում պատկերված են անթափանց մարմիններ՝ գունդ և սափոր:
Փոքր չափեր ունեցող լույսի S աղբյուրով լուսավորելիս Bէկրանին առաջանում է ստվեր: Եթե լույսը ուղղագիծ չտարածվեր, ապա կշրջանցեր գունդը կամ սափորը և կլուսավորեր դրա հետևում գտնվող էկրանի ողջ տիրույթը:
Լույսի ուղղագիծ տարածումն օգտագործում են տեղանքում կամ ստորգետնյա ուղիղ ճանապարհներ նախագծելու, ուղիղ գծով սյուներ տեղակայելու համար:
Սյուները տեղադրում են այնպես, որ բացի մոտակա սյունից` մնացածը չերևան:

Արեգակի և Լուսնի խավարումները 

Լուսինը լույսի աղբյուր չէ, այն սեփական լույսից զուրկ անթափանց մարմին է, սակայն տեսանելի է, քանի որ անդրադարձնում է Արեգակից իր վրա ընկնող ճառագայթները։
Երբ Լուսինը հայտնվում է Արեգակի և Երկրի միջև, լրիվ կամ մասնակի չափով ծածկում է Արեգակի տեսանելի սկավառակը, Լուսնի կոնաձև ստվերն ընկնում է Երկրի վրա և տեղի է ունենում Արեգակի խավարում։
Երկրի մակերևույթի՝ լրիվ ստվերի սահմաններում հայտնված մասերից, դիտվում է Արեգակի լրիվ խավարում, իսկ ոչ լրիվ ստվերում գտնվող տեղերից դիտվում է Արեգակի մասնակի խավարումը։ 
Արեգակի խավարում դիտվում է, երբ Լուսինը հայտնվում է Արեգակի և Երկրի միջև:

Լուսնի խավարումը դիտվում է, երբ Երկիրը հայտնվում է Արեգակի և Լուսնի միջև:

Այդ դեպքում Լուսինը գտնվում է Երկրի կողմից առաջացած ստվերի տիրույթում:
Արեգակի և Լուսնի խավարումները գիտնականները կարողանում են մեծ ճշգրտությամբ կանխատեսել կատարվելուց շատ տարիներ առաջ:

Լրացուցիչ աշխատանք

Պատասխանել հարցերին

Рубрика: Մայրենի 6դ

Գործնական աշխատանք

Չարենցյան ընթերցումներ 

Ինչ որ լավ է՝ վառվում է ու վառում,
Ինչ որ լավ է՝ միշտ վառ կմնա.
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։
Մոխրացի՛ր արևի հրում,
Արևից թող ոչինչ չմնա, —
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։

1. Բացատրի՛ր տողերը՝ Ինչ որ լավ է՝ վառվում է ու վառում,

Ինչ որ լավ է՝ միշտ վառ կմնա.

Ամեն ինչ լավը, կմնա այդպիսին

2.  Դուրս գրի՛ր ածական։ 

վառ

3. Ո՞ր բառերն են գույն արտահայտում

վառ,արևային

Рубрика: Իսպաներեն

Mi Amigo Juan

Hola, me llamo Ana y quiero hablar un poco sobre mi amigo Juan. Juan es alto y un poco gordo. El tiene el pelo corto y oscuro. Tiene los ojos grandes y marrones. Tiene una sonrisa amigable.

A Juan le gusta mucho practicar deporte. El juega al fútbol con sus amigos todos los días. Los martes y viernes Juan tiene clases de música. El toca la guitarra. Además le gusta mucho leer libros y ver películas.

Juan es una persona amable, tranquilo y muy amigable. El tiene muchos amigos. El siempre está muy alegre. A él no le gustan las personas tristes y aburridas. Me gusta mucho pasar mi tiempo con Juan, es mi mejor amigo.

Թարգմանույուն

Ողջույն, ես Աննա եմ և ուզում եմ մի փոքր խոսել իմ ընկեր Խուանի մասին: Խուանը բարձրահասակ է և մի փոքր գեր։ Նա կարճ մուգ մազեր ունի։ Նա մեծ շագանակագույն աչքեր ունի։ Նա ունի ընկերական ժպիտ:

Խուանը սիրումշատ սպորտ. Նա ամեն օր ֆուտբոլ է խաղում ընկերների հետ։ Երեքշաբթի և ուրբաթ օրերին Խուանը երաժշտության դասեր ունի։ Նա կիթառ է նվագում։ Նա նաև շատ է սիրում գրքեր կարդալ և կինո նայել։

Խուանը բարի մարդ է,հանգիստ և շատ ընկերասեր: Նա շատ ընկերներ ունի։ Նա միշտ շատ ուրախ է։ Նա չի սիրում տխուր ու ձանձրալի մարդկանց։ Ես շատ եմ սիրում ժամանակս անցկացնել Խուանի հետ, նա իմ լավագույն ընկերն է։

Рубрика: Իսպաներեն

Spainish

Pablo

Este es Pablo. Es un niño muy bonito. Es moreno, un poco bajo. Tiene los ojos grandes ojos verdes, la nariz pequeña y la cara redonda. Tiene el pelo negro, rizado y un poco largo.

Ana

Esta mujer se llama Ana, Ana es muy hermosa, alta, delgada, ojos azules, cabello largo y liso. Tiene una nariz pequeña y labios finos.

José

Este es José. Es un tipo muy idiota. Un poco corto. Tiene grandes ojos negros, nariz pequeña y cara redonda. Tiene el pelo negro, rizado y ligeramente largo.

Miguel

El nombre de este hombre es Miguel. Miguel no es muy guapo, ni alto ni bajo. Él es calvo. El USA anteojos. Tiene ojos negros y una nariz grande. Él tiene una barba.

María

Esa mujer se llama María, María es muy hermosa, alta, delgada, de ojos negros, cabello corto y lacio. Tiene una nariz pequeña y labios gruesos.

Рубрика: Մայրենի 6դ

Գործնական աշխատանք

1. Կետերը փոխարինի՛ր փակագծերում տրված բառերից կազմված համապատասխան գոյականներով:

Օվկիանոսի խորքերում (խոր)՝ խորջրյա անձավներում հաճախակի հանդիպում են շնաձկան ատամներ, որոնք շատ կայուն են քայքայման (քայքայել) նկատմամբ: Երբեմն գտնում են կետի ականջի ու ձկան ոսկորներ, բայց ամբողջական կմախքները շատ հազվադեպ են, քանի որ միացությունների (միանալ) քայքայումը խորքերում մեծանում է:

2. Յուրաքանչյուր շարքի չորս բառերն ի՞նչ ընդհանուր հատկանիշ ունեն, որ նույն շաքրի մի բառը չունի:

ա) Պապ          բ) Հովհաննես Թումանյան

երգիչ          Արշակ Երկրորդ

ձիապան            նվագախումբ

աղջիկ              Ձենով Օհան

լուսնյակ             Հայաստանի Հանրապետություն

Ա շարքի բոլոր բառերը ցույց են տալիս անձ, բացառություն է կազմում լուսնյակ բառը։

Բ շարքի բառերը բոլորը ցույց են տալիս հատուկ անուններ, բացառություն է կազմում նվագախումբ բառը։

3. Փորձի՛ր պարզել, թե հատուկ անուններից որոնք են չակերտներում գրվում:

Մենք վաղուց ենք անցել «Քաջ Նազարը»:

Շատ եմ հավանում Սարոյանի «Գեղեցիկ սպիտակ ձիու ամառը» պատմվածքը:

Այս գիրքը հրատարակել է «Շաղիկ» հրատարակչությունը:

Ընկերս աշխատում է Նոր դպրոց հրատարակչությունում:

Ամենաշատը սիրում եմ աշակերտական Ծիր Կաթին թերթը:

Կարդացե՞լ ես երիտասարդների «Լրագիր օր» շաբաթաթերթը:

Իրերը տեղավորել էր Էրեբունի հյուրանոցում ու հասել ընկերներին:

Ամերիկյան «Գրումման Էրկրաֆտ» ընկերությունը Բեն Ֆրանկլին սուզվող ապարատն ստեղծել է խորջրյա ուսումնասիրությունների համար:

Գագարինը առաջին մարդն էր, որ «Վոստոկ» տիեզերանավով տիեզերք թռավ:

Չակերտների մեջ լինում են ընկերության անունները, տիեզերանավերի անունները,թերթերի անունները և այլն

4. Տրված հատուկ անունները տեղադրի՛ր նախադասություններում՝ համապատասխանաբար կետադրելով:

Ապոլոն-11, Հաղթանակ, Հազարան բլբուլ, Կիևյան, Ջերմուկ, Դունկան, Աքսորականներն անտառում:

Հեքիաթներից ամենաշատը սիրում եմ «Հազարան բլբուլ»֊ը :

«Հաղթանակ» և «Կիևյան» կամուրջները Երևանի ամենագեղեցիկ կառույցներից են:

1969թ. ամերիկացի աստղագնացները «Ապոլոն֊11» տիեզերանավով վայրէջք կատարեցին Լուսնի վրա:

Նավապետ Գրանտի երեխաներն էլ դարձան «Դունկան» զբոսանավի ուղւորներ, և բոլորով գնացին խիզախ ծովայինին գտնելու:

«Ջերմուկ» հանքային ջուրը բուժիչ նշանակություն ունի:

Խորասուզված կարդում էր Մայն Ռիդի «Աքսորականներն անտառում» արկածային վեպը:

Рубрика: Մաթեմատիկա 6դ

Տեքստային խնդիրների լուծումը

1. Հետևյալ խնդիրները լուծիր հավասարումներ կազմելու միջոցով.


ա) Տուփի մեջ կոճակներ կային։ Երբ տուփի մեջ դրեցին ևս 30 կոճակ, նրանց քանակը դարձավ 95։ Քանի՞ կոճակ կար տուփի մեջ։

65

բ) Երկու տակառներից առաջինում կար 48 լ ջուր, երկրորդում՝ 30լ։ Ինչքա՞ն ջուր պիտի վերցվի առաջին տակառից, որպեսզի երկու տակառներում մնա ընդամենը 60լ ջուր։

48-x+30=60 x=18

2. Երբ Մանեն կարդաց գրքի մի մասը, պարզվեց, որ նրան կարդալու համար 40 էջ ավելի է մնացել, քան արդեն կարդացել է։ Քանի՞ էջ ունի գիրքը։

2 x+40

3. Որոշ ճանապարհ անցնելուց հետո պարզվեց, որ 10 կմ-ով ավելի պակաս է մնացել անցնելու, քան արդեն անցել են։ Որքա՞ն ճանապարհ պետք է անցնեին։

2 x+ 10

4. Բարձրահարկ շենքում երկսենյականոց բնակարանները մեկսենյականոց բնակարաններից 3 անգամ շատ են։ Գտիր երկսենյականոց ու մեկսենյականոց բնակարանների ընդհանուր քանակը։

2 x + 40

5. Մի բնակավայրում կան միայն մեկհարկանի ու երկհարկանի տներ։ Ընդ որում, երկհարկանի տները 10 անգամ քիչ են, քան մեկհարկանիները։ Ընդամենը քանի՞ տուն կա այդ բնակավայրում։ 

2 x +10

6. Լուծիր հավասարումը.
 

ա) 2(x + 5) = 4

բ) 20 + 5(x + 1) = 0

գ) -(x + 13) = 7

դ) 6 — 3(3 — 6x) = 6

ե) 3 — 2(x + 5) = 1

զ) 5 + 2(4 — x) = 10

Լրացուցիչ առաջադրանք

1. Հետևյալ խնդիրները լուծիր հավասարումներ կազմելու միջոցով.

ա) Ջահի լամպերից 27-ն այրվել էին, և դահլիճը լուսավորվում էր 323 լամպով։ Ընդամենը քանի՞ լամպ կար ջահի վրա։

323

բ) ABC եռանկյան պարագիծը 57 սմ է, AB կողմի երկարությունը՝ 26 սմ, AC-ինը՝ 10 սմ։ Որքա՞ն է BC կողմի երկարությունը։

21

2. Մտապահված թիվը նշանակիր x-ով և կազմիր հավասարում ըստ հետևյալ խնդրի.

ա) մտապահել են մի թիվ, ավերացրել են 8 և ստացել 33:x=25

բ) մտապահել են մի թիվ, բազմապատկել են այն 4-ով և ստացել 52:x=13

գ) մտապահել են մի թիվ, բազմապատկել են այն 7-ով, արդյունքին գումարել են 12 և ստացել 26:x=2

3. Եղբայրը գտավ  3 անգամ շատ սունկ, քան քույրը։ Միասին նրանք գտել են 24 սունկ։ Քանի՞ սունկ է գտել եղբայրը, քանիսը՝ քույրը։

21 և 3

4. Լուծիր հավասարումը.

ա) 7 — x = 3 + x= x=2

բ) 8x + 10 = -4x — 6= x=4/3

գ) 9x — 6 = 3x — 12= x=-1

դ) 6x — 3 = 2 — 3x= x=8/9

Рубрика: Մայրենի 6դ

Գործնական աշխատանք

1. Կետերը փոխարինի՛ր փակագծերում տրված բառերից կազմված համապատասխան գոյականներով:

Շախմատում մի կանոն կա. չի թույլատրվում վերցնել թագավորին: Մի անգամ այդ կանոնը Ֆրանսիայի Լյուդովիկոս Վեցերորդ արքային փրկեց անխուսափելի կործանումից:

Մի մարտի ժամանակ ֆրանսիական զորքերը պարտություն կրեցին անգլիացիներից: Ինքը՝ Լյուդովիկոսը, ընկել էր անգլիացի զինվորների շրջապատման մեջ: Լսվեց հաղթող զինվորներից մեկի բացականչումը՝ արքային վելցրի՜նք: Բայց թագավորը իրեն չկորցրեց և ի պատասխան գոռաց.

— Մի՞թե չգիտես, որ նույնիսկ շախմատում արքային չեն վերցնում: Զարմացած զինվորները մի պահ ետ քաշվեցին, և արքան ճեղքեց շրջապատումը:

2. Կետերը փոխարինի՛ր փակագծերում տրված բառերից կազմված համապատասխան գոյականներով:

Լաբիրինթոս նշանակում է խճճված դրություն, որից դուրս գալը կապված է դժվարությունների հետ: Հին հույները, եգիպտացիներն ու հռոմեացիները լաբիրինթոս անվանում էին այն կառույցները, որոնք ունեին բազմաթիվ խճճված սենյակներ ու անցումներ:

Ըստ հունական ավանդության՝ հրաշագործ արվեստագետ Դեդալոսը մի այնպիսի լաբիրինթոս է կառուցում Կրետե կղզում, որտեղ մտնողն այլևս ելքը չի գտնում: Այդ լաբիրինթոսում Կրետեի Մինոս թագավորը բանտարկում է մարդու գլուխ և ցուլի մարմին ունեցող ահռելի Մինոտավրոսին: