Рубрика: Без рубрики

Սուրբ Հարություն ֊փաստեր


Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: Այն խորհրդանշում է կյանքի հաղթանակը մահվան, խավարի նկատմամբ: Այս հրաշալի տոնը` Քրիստոսի Սուրբ Հարության տոնը նշում են աշխարհի բոլոր քրիստոնյա-հավատացյալները և ամենուր այն նշվում է յուրատեսակ ավանդույթներով, սովորույթներով, որոնցից առավել ուշագրավներին կանդրադառնանք ստորև:2007 թվականին ադամանդապատ ձու է վաճառվել 9 միլիոն ֆունտ ստերլինգով։ Դրա յուրահատկությունն այն է, որ ժամը մեկ ձուն բացվում է, դուրս է գալիս թանկարժեք քարերից պատրաստված մի աքաղաղ և չորս անգամ թափահարում է թևերը, երեք անգամ գլուխ տալիս ու ծուղրուղու կանչում։Աշխարհում Սուրբ Զատիկի ամենամեծ շոկոլադե ձուն պատրաստվել է Իտալիայում 2011 թվականին։ Այն ուներ 10.39 մետր բարձրություն և կշռում էր 7.200 կգ։ Այն ավելի մեծ էր, քան ընձուղտը, և ավելի ծանր, քան փիղը։ԱՄՆ-ում ճագարները Սուրբ Զատիկի խորհրադնիշ են համարվում 18-րդ դարից սկսած։ Ասում են՝ ճագարի խորհրդանիշ լինելը գալիս է Եվրոպայից և ներմուծվել է որոշ եվրոպական երկրների մշակույթներից։ Հետագայում ավանդույթների շարքին ավելացան Սուրբ Զատիկի զամբյուղներ պատրաստելն ու տոնի մոտիվներով զարդարված գլխարկներ կրելը։Սուրբ  Զատկին նախորդող շաբաթը կոչվում  է Ավագ Շաբաթ, որի յուրաքանչյուր օր իր խորհուրդն ունի։ Մինչ այդ, որպես Ավագ Շաբաթվա նախադուռ, Եկեղեցին հիշատակում է Ղազարոսի հարությունը և Հիսուսի մուտքը Երուսաղեմ։ Ղազարոսի հարությունն օրինակն է համընդհանուր Հարության, Քրիստոս Ինքն է Հարություն և Կյանք. «Ես իսկ եմ յարությւն եւ կեանք, ով հաւատում է ինձ, թէպէտ եւ մեռնի, կապրի…»

Рубрика: Без рубрики

05.04.2023

.Համեմատե՛ք կոտորակները

7/6 > 5/3
2/3 > 1/2
21/22 < 32/33
15/17 < 21/20
2.Գրե՛ք այն բոլոր բնական թվերը, որոնք աստղանիշի փոխարեն տեղադրելու դեպքում կստացվի ճիշտ անհավասարություն

  • 10/5 < 13/5
  • 1/5 < 2/5
  • 4/7 > 2/7
  • 1>4/4

3.Արդյո՞ք միշտ է անկանոն կոտորակը մեծ կանոնավոր կոտորակից: Բերեք մի քանի օրինակներ:-Ոչ 10/10=10/10

4.Գրե՛ք 7/10-ից մեծ այն բոլոր կոտորակները, որոնց համարիչը 7 է:-7/11,7-14

6.Գրե՛ք 17/9-ից փոքր բոլոր այն կոտորակները, որոնց հայտարարը 9 է:9/9

7.Լրացրե՛ք աղյուսակը:

 Գումարելի 3/8 5/24 37/81 61/72 39/45 82/81
 Գումարելի 11/18 9/16 5/27 17/48 16/25 71/36
 Գումար 14/1014/40 42/28 78/120 55/70 153/81 
Рубрика: Без рубрики

Ղազարոս Աղայան

Ղազարոս Աղայան

Գրող, մանկավարժ, հրապարակախոս, գրական-հասարակական գործիչ Ղազարոս Աղայանն (1840թ. ապրիլի 5 — 1911թ. հունիսի 20) ինքնակենսագրական վեպի ժանրի հիմնադիրն է հայ գրականության մեջ, Խաչատուր Աբովյանի լուսավորական հայացքների հետևորդը: Մանուկների համար գրած նրա բազմաթիվ ստեղծագործություններ առանձնահատուկ տեղ ունեն հայ մանկական գրականության մեջ:

Ղազարոս Աղայանը սկզբնական կրթությունն ստացել է ծննդավայրում, ապա մեկ տարի սովորել է  Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, այնուհետև զբաղվել ինքնակրթությամբ: Դասավանդել է Ախալցխայի, Ալեքսանդրապոլի, Երևանի, Շուշիի դպրոցներում: 1861–1862թթ. եղել է գրաշար Թիֆլիսում, 1862–1867թթ.՝ Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում: 1867թ. վերադարձել է հայրենիք. նշանակվել է Էջմիածնի տպարանի կառավարիչ, 1869–1870թթ. խմբագրել է «Արարատ» ամսագիրը:

Ձերբակալվել է ազգայնականության մեղադրանքով և մինչև կյանքի վերջը եղել ցարական ժանդարմերիայի հսկողության տակ: Աղայանը 1900-ական թվականներին Թիֆլիսում Հովհաննես Թումանյանի ստեղծած «Վերնատուն» գրական խմբակի եռանդուն անդամներից էր, նրա նահապետը: 

Աղայանը գրել է բանաստեղծություններ, հեքիաթներ, վիպակներ:

Նա օժտված էր բնության զարմանալի զգացողությամբ և նկարչի նուրբ դիտողականությամբ: Աղայանի պոեզիայում առանձնանում են «Հիշողություն», «Ճախարակ», «Սերմնացան», «Մանուշակ» բանաստեղծությունները, «Տորք Անգեղ» պոեմը: 

Աղայանի մանկական բանաստեղծություններից շատերը («Արեգակ», «Առավոտը գյուղում», «Ճախարակ» և այլն) այժմ էլ զարդարում են դպրոցական դասագրքերը: Նրա ամենահայտնի արձակ երկերն են «Արություն և Մանվել», «Երկու քույր» վեպերը: 

Հայ հեքիաթագրության լավագույն նմուշներից են Աղայանի «Անահիտը», «Արեգնազանը», «Հազարան բլբուլը», «Վիշապին հաղթողը», «Եղեգնուհին»:

Աղայանը I–IV դասարանների համար կազմել է «Ուսումն մայրենի լեզվի» դասագրքերը. նրա կազմած այբբենարանով շուրջ 40 տարի դասավանդել են հայկական դպրոցներում: 

Աղայանի անունով են կոչվել դպրոցներ և փողոցներ Երևանում, ՀՀ, ԼՂՀ տարբեր բնակավայրերում և ծննդավայրում: Բոլնիս-Խաչենում գործում է գրողի տուն-թանգարանը:

Рубрика: Без рубрики

Նվարդ Թումանյանի հուշերից

Երեկոյան Շիրվանզադեն, Դեմիրճյանը, իրավաբան Ալ. Պապովյանը հայրիկի սենյակում հավաքված նախազգացումներից էին խոսում:
Հայրիկն իր կյանքից դեպքեր հիշեց եւ սկսեց պատմել
«… Պարզ զգացել եմ հորս մահը: 1898 թվականն էր. ջրօրհնեքի երեկոն. Թամամշյանների* տանը ընթրիքին հանկարծ թվաց, թե հայրս մեռավ: Տրամադրությունս վատացավ, տխրեցի. հյուրերը նկատեցին, հանգստացրին, բայց ոչինչ չօգնեց: Եկա տուն: Երեք օր հետո մարդ է գալիս գյուղից, թե՝ «հայրդ ջրօրհնեքին մեռել է»:
Նույնպես պարզ զգացել եմ Աղայանի մահը: 1911թ. ամառվա մի շոգ օր էր: Սենյակումս նստած պարապում են: Առավոտը ժամը ինը եւ կեսը կլիներ, հանկարծ աչքիս երեւաց Աղայանը, որ ընկավ մայթի վրա եւ մեռավ: Սարսափահար վեր կացա: Սենյակումս ման եմ գալիս ու չեմ կարողանում ինքս ինձ հասկանալ: Ներս եկավ կինս, տեսավ ինձ գունատ ու շփոթված: Ասի՝ «բա՞ն ես ուզում ասել»: Սկսեց ընտանեկան գործերից խոսել: Ասում եմ «չե՞ս տեսնում, Ղազարը մեռավ…» նա զարմացած նայում էր վրաս: Հենց էդ ժամանակ ներս է գալիս տղաս՝ Արտիկը, թե «պապեն* փողոցումն ընկավ, ուշքից գնաց, տարան տուն…»
Վեր կացա, գնացի, բայց զգում էի, որ կենդանի չեմ տեսնելու Ղազարին: Երրորդ գիմնազիայի մոտ պատահեցի Գրիգոր Վարդանյանին. ձեռքով արավ, թե արդեն…
Առհասարակ Աղայանի կյանքի լավ ու վատ պայմաններն զգում էի, նա էլ իմս էր տեսնում, նախազգում:
1906թ.-ին, երբ Բեթհուբյան փողոցում էի ապրում՝ Վերնատանը, մի գիշեր ինձ շատ վատ զգացի… ամբողջ գիշերը չքնեցի…
Առավոտը վաղ, դեռ լույսը չծագած, մեր զանգը տալիս են. կինս դուռը բաց է անում, տեսնում է՝ Աղայանը. սա թե «Օհանեսը տա՞նն է, լա՞վ է»: Կինս թե՝ «հա՛»: «Դե՛ լավ,»,-ասում է ու գնում: Հետո իմացա, որ գիշերը ինձ պատկերացրել է տանջվելիս, ճիշտ էնպես, ինչպես եղել եմ: