Рубрика: Մայրենի 6դ

Իմ երգը 

Գանձեր ունեմ անտա՜կ, անծե՜ր,
Ես հարուստ եմ, ջա՜ն, ես հարուստ
Ծով բարություն, շընորհք ու սեր
Ճոխ պարգև եմ առել վերուստ։

Անհուն հանքը իմ գանձերի,
Սիրտս է առատ, լեն ու ազատ.
Ինչքան էլ որ բաշխեմ ձըրի—
Սերն անվերջ է, բարին՝ անհատ։

Երկյուղ չունեմ, ահ չունեմ ես

Գողից, չարից, չար փորձանքից,
Աշխարհքով մին՝ ահա էսպես
Շաղ եմ տալիս իմ բարձունքից։

Ես հարուստ եմ, ես բախտավոր
Իմ ծընընդյան պայծառ օրեն,

Էլ աշխարհ չեմ գալու հո նոր,
Իր տրվածն եմ տալիս իրեն։

1. Բացատրի՛ր բառերը՝ շնորհք֊ Որևէ կարգի ընդունակություն, վերուստ֊Վերևից, ճոխ֊մեծ, հանք֊Բնական հանքային հումք, բաշխել֊Տրոհել, երկյուղ֊Վախի զգացում։

2. Դուրս գրի՛ր ժխտական նախածանց ունեցող բառեր։

 անծե՜ր,անտակ,անհատ,չունեմ

3. Դուրս գրի՛ր հոմանիշ բառեր։ 

անտա՜կ֊անծեր,անվերջ֊անծայր,Ճոխ֊հարուստ

4. Ո՞րն է բանաստեղծության արտահայտած գաղափարը։

Որ կա անծայր սեր

5. Դուրս գրի՛ր ածականններ՝ հատկանիշ ցույց տվող բառեր։ 

անտա՜կ, անծե՜ր,բարություն,չունեմ․

6. Գանձեր ունեմ անտակ, անծեր․․ Ի՞նչ գանձերի մասին է խոսում Թումանյանը։ 

Թումանյանը հարուստ է սերով

7. Ինչո՞ւ է վերնագրված ,,Իմ երգը,,։ 

Այն Թումանյանի երգն է