Рубрика: Բնագիտություն 6դ

Մարմինների էլեկտրականացում

Եթե շփելիս մարմինը ձեռք է բերում այլ առարկաները ձգելու հատկություն, ապա ասում են, որ մարմինն էլեկտրականացել է կամ ձեռք է բերել լիցք:

Լիցքավորված մարմինների փոխազդեցությունն անվանում են էլեկտրական փոխազդեցություն:
Եթե լիցքավորված ձողը մոտեցնեք ջրի բարակ շիթին, կարող ենք համոզվել, որ լիցքավորված մարմինը ձգում է նաև նրան։
Սաթը հույներն անվանում էին «էլեկտրոն»: Այստեղից էլ առաջացել է էլեկտրականություն բառը:
Լիցքավորված մարմինները կարող են ոչ միայն ձգել, այլ նաև`վանել միմյանց:
Ընդունված է մետաքսով շփելիս ապակու վրա առաջացած լիցքն անվանել դրական (+), բրդով շփելիս էբոնիտի վրա առաջացած լիցքը` բացասական (–):

Այսպիսով՝բնության մեջ գոյություն ունեն երկու տեսակի լիցքեր: 
Միևնույն նշանի լիցք ունեցող մարմիններն իրար վանում են, տարբեր նշանի լիցքեր ունեցող մարմինները` ձգում:
Շփելիս երկու մարմինն էլ էլեկտրականանում են. մի մարմինը ձեռք է բերում դրական լիցք, իսկ մյուսը` բացասական:
Ինչպես են լիցքավորվում մարմինները:
Հայտնի է, որ բոլոր նյութերի ատոմները կազմված են պրոտոններից, նեյտրոններից և էլեկտրոններից: Էլեկտրոնի լիցքը համարում են բացասական, իսկ պրոտոնինը` դրական: Սովորական վիճակում ատոմի ընդհանուր լիցքը զրո է, քանի որ պրոտոնների և էլեկտրոնների թիվը իրար հավասար է: Մարմինների շփման ընթացքում էլեկտրոնների մի մասը մի մարմնից անցնում է մյուսին: Մարմինը, որին անցել են լրացուցիչ էլեկտրոններ, լիցքավորվում է բացասական լիցքով, իսկ էլեկտրոններ կորցրած մարմինը` դրական լիցքով:

Մարմինների էլեկտրականացված լինելը պարզում են էլեկտրացույցի միջոցով:

Реклама

Էլեկտրացույցը ունի պարզ կառուցվածք. այն կազմված է մետաղե ձողից և նրան փակցված մետաղե թերթիկներից։ Երբ էլեկտրականացած մարմինը հպում են ձողին, լիցքերը ձողով հաղորդվում են թերթիկներին, որոնք, նույնանուն լիցքերով լիցքավորվելով, վանվում և հեռանում են  միմյանցից:

Դասարանական աշխատանք

Պատասխանել հարցերին

Ե՞րբ են մարմինները համարվում էլեկտրականացված:

Եթե շփելիս մարմինը ձեռք է բերում այլ առարկաները ձգելու հատկություն, ապա ասում են, որ մարմինն էլեկտրականացել է կամ ձեռք է բերել լիցք:

Ո՞ր էլեկտրական լիցքերն են անվանում դրական , և որո՞նք ՝ բացասական :

պրոտոններ-դրական նեյտրոններ-բացասական

    Рубрика: Մայրենի 6դ

    Գործնական քերականություն

    1. Տրված բառերը խմբավորի՛ր ըստ խոսքի մասերի:

    Հող, սղոց, դուր, բուժակ, փայտ, բահ, պտուտակ, վիրավոր, բուժել, գերանդի, աքցան, բժիշկ, փորել, մաքուր, ամրացնել, պտտել, կարել, վիրաբույժ, ցանել, գարնանային, դեղ, սրսկել, շաղ տալ, դեզ, վիրահատել, հարթ, դիզել, վիրակապել, փայլուն, ներկել, սև, սպիտակ, կանաչ, կարմիր:

    Գոյական֊Հող, սղոց, դուր, բուժակ, փայտ, բահ, պտուտակ,գերանդի, աքցան, բժիշկ,վիրաբույժ,դեղ,դեզ․

    Ածական֊վիրավոր,մաքուր,գարնանային,հարթ,փայլուն,սև, սպիտակ, կանաչ, կարմիր:

    Բայ֊բուժել,փորել,ցանել,ամրացնել, պտտել, կարել,սրսկել, շաղ տալ,վիրահատել,դիզել, վիրակապել, ներկել․

    2. 136.   Ա շարքի ընդգծված բառերն ի՞նչ հարցի են պատասխանում, ի՞նչ են ցույց տալիս, ինչո՞վ են տարբերվում Բ շարքի ընդգծված բառերից:

    Ա. Ձայնավոր հնչյուն: —                  ԲՀնչուն երգ ու ծիծաղ:

    Ձիերի դոփյուն:              Դողդոջուն ձեռքեր:

    Զգեստների շրշյուն:                        Շրշուն քող:

    Դռան բախյուն:                            Բաբախուն սիրտ:

    Ջրվեժի շառաչյուն:                    Շառաչուն ջրվեժ:

    Անձրևի շաչյուն:                              Պաղպաջուն ջրեր:

    Վարար ջրերի գոչգոչյուն:               Ժպտուն աղջիկ:

    Ալիքի ճողփյուն:     Սիրուն խաղալիք:

    Ա շարքի բառերը ինչ հարցին են պատասխանում և գոյական են։ Բ շարքի բառերը պատասխանում են ինչպիսի հարցին և ածական են։

    3. Կետերը փոխարինի՛ր հնչյուն, թնդյուն, շառաչյուն գոյականներից և հնչուն, թնդուն, շառաչուն ածականներից մեկով:

    Իմ մանկության օրերին հորդահոս ու շառաչուն գետ եմ տեսել:

    Լեռներում միայն թնդուն արձագանքը մնաց:

    Ուշադիր լսում էի քո երգի ամեն մի հնչյունը:

    Մանկան հնչուն ծիծաղը վարակեց մեծերին:

    Այդ մարտի թնդյունը լսվում էր բավական հեռվում:

    Ինձ կանչեց-բերեց մեր գետի շառաչյունը: