Рубрика: Մաթեմատիկա 6դ

Դասարանական աշխատանք

1. Նշիր 𝑀(−1/9; 1/13) կետի օրդինատը:

y = 𝑀(−1/9; 1/13)

2. Կոորդինատային հարթության վրա նշված են 𝑥 և 𝑦 կոորդինատներով կետեր:

hart2.png

Որոշիր 𝐶 կետի կոորդինատները:

x = -2/4 y = -3/4

3. 𝐺(1/8; 0) կետը գտնվում է կոորդինատային առանցքներից մեկի վրա:

Ո՞ր առանցքի վրա է գտնվում 𝐺 կետը:

x

4. Ո՞ ր քառորդում է գտնվում 𝐴(15 1/6; −34 1/11) կետը:

Չորրորդ քարորդ

5. 𝐴(0;0); 𝐶(1/13; 1/54); 𝐷(1/13; 0) կետերը 𝐴𝐵𝐶𝐷 ուղղանկյան երեք գագաթներն են:

Գտիր 𝐵-ի՝ չորրորդ գագաթի կոորդինատները:

(0 1/54)

6. 𝐿(8/17; −16/29), 𝐷(−8/17; 16/29), 𝑀(−8/17; −16/29), 𝐶(8/17; 16/29) կետերից ո՞րն է գտնվում 𝐼𝐼𝐼-րդ քառորդում:

𝑀(−8/17; −16/29)

7. 8 սմ երկարությամբ հատվածը որպես միավոր վերցված կոորդինատային առանցքի վրա պատկերիր 0, 1/8, 2/8, 3/8, 4/8, 5/8, 6/8, 7/8, 8/8, 10/8, 11/8, 12/8 կետերը։

8. Կոորդինատային առնացքի վրա պատկերիր հետևյալ կետերը.

ա) A (-1 1/2)

բ) B (-1 1/5)

գ) C (-3 1/2)

դ) D (-4 1/2) 

9. Կոորդինատային հարթության վրա պատկերիր հետևյալ կետերը.

1*. 5 գրիչի և 4 մատիտի համար վճարեցին 610 դրամ, իսկ նույնպիսի 2 գրիչի և 2 մատիտի համար 260 դրամ։ Քանի՞ դրամ պետք է վճարել 6 գրիչի և 5 մատիտի համար։ 

740

2*. Եթե մտապահված թվի եռապատիկին գումարենք 4 և ստացված թիվը բաժանենք 7-ի, ապա կստանանք 13։ Գտնել մտապահված թվի թվանշանների գումարը։

2 + 9 = 11

Լրացուցիչ աշխատանք

1.  4 սմ երկարությամբ հատվածն ընդունելով որպես միավոր հատված՝ կոորդինատային առանցքի վրա պատկերիր հետևյալ կետերը.

2. Կոորդինատային առանցքի վրա պատկերիր A (1/2), B (2), C (2 3/4) կետերը։ Հաշվիր AB, BC, AC հատվածների երկարությունները։

3. Կոորդինատային հարթության վրա պատկերիր հետևյալ կետերը.

4. Օպերատորը օրական 6 ժամ աշխատելով, 3 օրում կարող է 45 էջ մուտքագրել։ Նա օրական քանի՞ ժամ պետք է աշխատի, որ 8 օրում 160 էջ մուտքագրի։

45 : 3 = 15

15 : 6 = 2.5

160 : 2.5 = 64

64 : 8 = 8

Рубрика: Մայրենի 6դ

Ոսկու կարասը

Մաս 1

Ես մեր ծերերիցն եմ լսել, մեր ծերերը՝ իրենց պապերից, նրանց պապերն էլ՝ իրենց մեծերից, թե մի ժամանակ մի աղքատ հողագործ է լինում, ունենում է մի օրավար հող ու մի լուծ եզը։Ձմեռը էս աղքատ հողագործի եզները սատկում են։ Գարունքը, վարուցանքի ժամանակը որ գալիս է, եզը չի ունենում, թե վարի, հողը վարձով տալիս է իր հարևանին։Էս հարևանը վարելու ժամանակ խոփը մի տեղ դեմ է ընկնում, դուրս է գալի մի կարաս, մեջը՝ լիքը ոսկի։ Եզները լծած թողնում է, վազում է գյուղը հողատիրոջ մոտ։

— Հե՜յ, աչքդ լո՛ւս,- ասում է,- քու հողումը մի կարաս ոսկի դուրս եկավ, արի տա՛ր։

— Չէ՛, ախպե՛ր, էդ իմը չի,- պատասխանում է հողատերը։-Հողի վարձը դու տվել ես, դու վարում ես, էն հողումն ինչ էլ դուրս գա, քունն է․ ոսկի է դուրս եկել, թող ոսկի լինի, էլի քունն է։

Սկսում են վիճել․ սա ասում է՝ քունն է, նա թե չէ՝ քունը։ Վեճը տաքանում է, իրար ծեծում են։ Գնում են թագավորի մոտ՝ գանգատ։

Թագավորը մի կարաս ոսկու անունը լսում է թե չէ՝ աչքերը չորս է բաց անում։ Ասում է․

— Ոչ քո՛ւնն է, ոչ դրա՛նը, իմ հողում կարասով ոսկի է դուրս եկել, իմն է։

Իր մարդկանցով գնում է, որ հանի, բերի։ Գնում է, կարասի բերանը բաց անել է տալի, տեսնում, ի՞նչ ոսկի, կարասը լիքը օձ․․․Զարհուրած ու կատաղած ետ է գալի։ Հրամայում է պատժեն անգետ ռանչպարներին, որ համարձակվել են իրեն խաբել։

— Չէ՜, թագավորն ապրած կենա,— գոռում են խեղճերով— մեզ ինչո՞ւ ես սպանում, լավ չես տեսել, օձ չկա էնտեղ, ոսկի՜ է, ոսկի՛․․․

Թագավորը նոր մարդիկ է ուղարկում, որ գնան, ստուգեն։ Մարդիկը գնում են, ետ գալի թե՝ ճշմարիտ, ոսկի է։

— Վա՜հ,— զարմանում է թագավորը։ Ասում է․ «Երևի լավ չտեսա, կամ տեսածս էն կարասը չէր»։

1․ Գրել կանաչով նշված բառերի հականիշները։

աղքատ-հարուստ

անգետ-բանիմաց

գառաց-շշնջալ

ճշմարիտ-հնարովի

2. Բացատրել կարմիրով նշված դարձվածքները։

աչքդ լո՛ւս-շնորհավոր

աչքերը չորս է բաց անում-ուշադիր նայում է

3. Նարնջագույնով նշված բառերը բառակազմորեն վերլուծել՝ արմատ, ածանց։

վարուցանքի-վար-արմատ-ու-ածանց-ցանք-արմատ

թագավոր-թագ-արմատ-ա-վոր ածանց

4. Ի՞նչու էր գյուղացիներից ամեն մեկը պնդում, թե ոսկու կարասը մյուսինն է և ոչ իրենը։ Մարդու ո՞ր հատկանիշի մասին է խոսում դա։

որովհետև նրանք բարի և ազնիվ մարդիկ եին

5. Քո կարծիքով՝ ի՞նչու թագավորը կարասի մեջ օձեր տեսավ։

որովհետև նա ագահ ու չար եր

Рубрика: Մայրենի 6դ

Գործնական աշխատանք

1. Խմբագրեք պատմությունը ։

Գյուղում մի ծերուկ էր ապրում։ Նա աշխարհի ամենա դժբախտ մարդկանցից մեկն էր։ Ամբողջ գյուղը հոգնել էր նրանից․ ծերուկը մշտապես մռայլ էր, թթված դեմքով։ Եվ որքան գնում, այնքան ավելի դժգոհ էր դառնում, այնքան ավելի թունոտ էին հնչում նրա խոսքերը։ Մարդիկ խուսափում էին նրանից, նրա դժբախտությունն անցնում էր շրջապատին։ 

Բայց երբ ծերունին արդեն ութսուն տարեկան էր, շատ անսպասելի բան պատահեց, այնպիսի բան որ ոչ մեկի հավատը չէր գալիս։ Անհավատալի լուրը կայծակի արագությամբ տարածվեց․

Ծերունին այսօր երջանիկ է, չի բողոքում, նույնիսկ ժպտում է, դեմքը լրիվ փոխվել է։ 

Ամբողջ գյուղը հավաքվեց, ծերուկին հարցնում էին․

֊Քեզ ինչ է պատահել, ինչ է եղել։ 

պատասխանում էր ծերուկը, ութսուն տարի ջանում էի երջանիկ լինել բայց ֊

֊ոչինչ չստացվեց։ Ես էլ որոշեցի ապրել առանց երջանկության։ Ահա թե ինչու եմ երջանիկ։ 

2. Գրի՛ր տրված բառերի հոմանիշները՝ դժբախտ, հոգնել, երջանիկ, ջանալ։ 

դժբախտ֊անբախտ

հոգնել֊խոնջել

ջանալ֊աշխատել

երջանիկ֊ուրախ

3. Տեքստից դուրս գրի՛ր հականիշ բառեր։ 

դժբախտ֊բախտավոր, ուրախ֊տխուր,

4. Տեքստից դուրս գրի՛ր ածականներ։ 

դժբախտ,մռայլ,թթվաց,դժգոհ,երջանիկ,

5. Ներկայացրո՛ւ պատմության գաղափարը՝ ասելիքը։ 

միշտ ժպտա

6. Պատմության համար վերնագիր հորինեք։  

Տխուր ծերունին

Рубрика: Պատմություն

Դասարանական աշխատանք․ Ինքնաստուգում

1․ Բացատրեք «Հայրենիք» հասկացությունը

ամեն մարդ ունի իր հայրենիքը օրինակ մեր հայրենիքը դա Հայաստանն է։

2․ Որո՞նք են Մեծ Հայքի 15 նահանգները

Բարձր Հայք

Ծոփք կամ Չորրորդ Հայք

Աղձնիք

Տուրուբերան

Կորճայք

Մոկք Պարսկահայք

Վասպուրական

Սյունիք

Արցախ

Փայտակարան

Ուտիք

Գուգարք

Տայք

Այրարատ

3․ Որքա՞ն են Մեծ և Փոքր Հայքերի տարածքները

Մեծ Հայք – 311 հազ. քառ. կմ

Փոքր Հայք – 80 հազ. քառ. կմ

4․ Ինչպե՞ս է Վանա լճի նախկին անվանումը

Բզնունյաց ծով

5․ Ո՞րն է հայերի հայրենիքը

Հայաստանն։

6․ Ե՞րբ է սկզբնավորվել քարի դարը և ի՞նչ փուլերի է բաժանվում

Քարի դարը տևել է մարդկության սկբզնավորման ժամանակներից մինչև Ք․ա․ 12-րդ հազարմյակը

7․ Ինչո՞վ է հայտնի Ախթամար կղզին

Ախթամար կղզին հայտնի է իր Ս․բ Խաչ եկեղեցով

8․ Ինչո՞ւ է Հայաստանի տարածքը կոչվում լեռնային երկիր

Հայսատանը ունի շատ ու շատ լեռներ և լեռնաշխթաներ այդ իսկ պատճառով անվանվել է լեռնային երկիր

9․ Ինչպե՞ս են օտարները կոչել Հայաստանը

Օտարները Հայաստանը կոչել են Արմենիա, Ուրարտու իսկ վրացիները ` Սոմխեթի:

10․ Ո՞րն է Վանի թագավորության նշանակությունը Հայաստանի պատմության մեջ

Վանի թագավորությունը պետություն էր Հայկական լեռնաշխարհում՝ մ.թ.ա. 9-6-րդ դարերում։ Թագավորության արքաների թողած արձանագրություններում երկիրը կոչվում է «Բիայնիլի», երբեմն՝ «Նաիրի», ասորեստանյան աղբյուրներում այն հիշատակվում է որպես «Ուրարտու», իսկ Աստվածաշնչում՝ «Արարատյան թագավորություն» անուններով։

11․ Որոնք են Հայկական լեռնաշխարհի սահմանները

1․Հյուսիսում Կուր գետ

2․Հարավում Հայկական Տավրոսի լեռնաշղթա և հյուսիսային միջագետք:

3․Արևելքում Կասպից ծով, Ուրմիա լիճ, Իրանական սարահարթ:

4․Արևմուտքում Փոքր Ասիական սարահարթ:

5․Հյուսիս արևմուտքում պոնտական լեռներ:

12․ Որտե՞ղ է գտնվել Կիլիկյան Հայաստանը

Ընդգրկում է Փոքր Ասիայի հարավարևելյան շրջանը։

13․ Որո՞նք են հին քարի դարի կարևոր կայանները

Հին քարի դարի կարևոր կայաններ կան Արտին լեռան վրա, ԱրզնիումԱզոխում (ԼՂՀ Հադրութի շրջան) և բազմաթիվ այլ վայրերում, որտեղից գտնվել են մեծ քանակությամբ հնագույն մարդու ոսկորներ, գործիքներ և զենքեր։

14․ Ո՞վ թալանեց Արդինի-Մուսասիր գլխավոր տաճարը

Սարգոն 2-րդն հարձակվեց Արդինի-Մուսասիրի գլխավոր տաճարի վրա և կողոպտեց այն։ Նա տաճարից առգրավվեց մի քանի տոննա կշռող ոսկյա և արծաթյա արձաններ, հսկայական քանակությամբ զենք ու զինամթերք։

15․ Ի՞նչ է Միջնաշխարհը

Հայկական լեռնաշխարհի կենտրոնական մասը զբաղեցնում է հայկական հրաբխային բարձրավանդակը, որի տարածքը կտրտված է բազմաթիվ լեռնաշղթաներով։ Այդ լեռնաշղթաների միջև ընկած են արգավանդ հարթավայրեր ու սարահարթեր։ Հայկական լեռնաշխարհի այդ տարածքը՝ կենտրոնական նահանգները (Այրարատ, Վասպուրական, Տուրուբերան) ստացել են Միջնաշխարհ անունը։

16․ Ի՞նչ գիտեք Թեյշեբային քաղաքի մասին

Թեյշեբայինի քաղաքը կառուց է Ռուսա 2-րդը գտնվում է ներկայիս Հայաստանի մայրաքաղաք Երևանում Հրազդան գետի ձախ ափին կոչվում է նաև Կարմիր բլուր։

17․Ո՞րն է Հայկական բարձրավանդակի ամենաբարձր լեռը և որքա՞ն է բարձրությունը

Հայկական բարձրավանդակի ամենաբարձր լեռը դա Արարատն է բարձրությունը 5165 մ․։

18․ Ո՞վ է Արատտայի հովանավոր աստվածը

Արատտայի հովանավոր աստվածը Հայա ասծու որդի Հայկը։

19․ Հյուսիսից արշավող ո՞ր ցեղերի դեմ է պայքարել Վանի թագավորությունը

Վանի թագավորությունը պայքարել է կիմերների և սկյութական ցեղերի դեմ։

20․ Ո՞ր լեզվաընտանիքին են պատկանում հայերը

Հայերը պատկանում են հնդեվրոպական լեզվաընտանիքին։

21․ Ո՞վ է Ռուսա 3-ի հայրը

Ռուսա 3-ի հայրը Էրիմինան էր։

22․ Ի՞նչ է «Ոսկե եռանկյունին»

Հայկական լեռնաշխարհում բացվել են նեոլիթյան բազմաթիվ հուշարձաններ: Դրանցից հատկապես կարևոր են Աղձնիքի և Հայոց Միջագետքի տարածքում գտնվողները: Այդ տարածքը հնագետները անվանում են <<Ոսկե եռանկյունի>>: Ոսկե եռանկյունու կարևոր հուշարձաններից է Պորտաբլուրը: Հատկապես նշանավոր հուշարձաններ են Առատաշենը, և Թեղուտը:

23․ Ո՞վ է կառուցել «Շամիրամի ջրանցքը»

«Շամիրամի ջրանցքը» կառուցվել է Վանի Թագավորթյան արքաներից Մենուայի կողմից, որի երկարությունը 72կմ։

24․ Ինչո՞ւ է Արարատը համարվում սրբազան լեռ

Ըստ Աստվածաշնչի՝ Համաշխհարային ջրհեղեղի ժամանակ Նոյ նահապետի տապանը հանգրվանել է Արարատի գագաթին։ Արարատ լեռը քրիստոնյաների, առաջին հերթին հայերի համար համարվում է սրբազան լեռ։

25․ Ո՞ր թվականներին է գահակալվել Արգիշտի 1-ը

Արգիշտի 1-ը գահակալվել Ք․ա 786-764թ․։

26․ Մեծ Հայքի ո՞ր նահանգներն է իր մեջ ընդգրկում ներկային ՀՀ տարածքը

Այրարատից, Գուգարքից, Սյունիքից և Ուտիքից

27․ Ե՞րբ է հայտնագործվել կրակը

Կրակը հայտնագործվել նոր քարի դարում և համարվել է ամենակարևոր գյուտերից մեկը։

28․ Ո՞րն է ՀՀ ամենաբարձր գագաթը և որքա՞ն է բարձրությունը

ՀՀ ամենաբարձր գագաթը Արագածն է 4096մ․։

29․ Ո՞ր արքան ստեղծեց տեղական սեպագիրը

Տեղական սեպագիրը ստեղծեց Իշպուինի արքան։

30․ Ո՞րն է Հայկական լեռնաշխարհի առաջին պետությունը

Հայկական լեռնաշխարհի առաջին պետությունը Արատան է։

31․ Ո՞ր երկրի մասին է ասվում՝ ընդարձակ, հպատակություն չճանաչող երկիր

Նաիրի երկրի մասին ասվում է՝ ընդարձակ, հպատակություն չճանաչող երկիր։

32․ Ո՞րն է Հայկական լեռնաշխարհի գործող հրաբխային գագաթը

Հայկական լեռնաշխարհի գործող հրաբխային գագաթը Թոնդուրեկն է։

33․ Ո՞վ է հաջորդել Իշպուինիին

Իշպուինիին հաջորդել է նրա որդի Մենուան։

34․ Որո՞նք են Հայկական լեռնաշխարհի երեք խոշոր լճեր

Հայկական լեռնաշխարհի երեք խոշոր լճեր Սովանա լիճ, Ուրմիա լիճ և Վանա լիճ

35․ Ի՞նչ է Շանիդարը

Շանիդարը, քարեդարյան հնավայր-քարայր Հայկական լեռնաշխարհի հարավարևելյան մասում, Տավրոս և Զագրոս լեռնաշղթաների միացման վայրում, Մեծ Զավ գետի վերին հոսանքի շրջանում

36․ Ո՞րն է Սևանա լճի նախկին անվանումը

Սևանա լիճը անվանվում է նաև Գեղարքունյաց կամ Գեղամա ծով

37․ Ո՞վ է Ուրարտուի առաջին արքան

Ք․ա․ 9-րդ դարի 30-20-ական թթ․ Ուրարտուի հզոր արքա է հիշատակվում Սարդուրի 1-ինը (թագավորել է Ք․ա․ մոտ 835-825թթ։)

38․ Ո՞վ է հիմնադրել Էրեբունի մայրաքաղաքը

Էրեբունի մայրաքաղաքը հիմադրել է Մենուայի որդի Արգիշտի 1-ինը Ք․ա 782թ։

39․ Ասորեստանի ո՞ր արքան Ք․ա․ 833թ․ պարտվեց հայկական զորքերին

Ասորեստանի արքա Թիգլաթպալասար 3-րդը Ք․ա․ 833թ․ պարտվեց հայկական զորքերին։

40․ Ո՞րն է Բրոնզե դարի կարևոր նվաճումը

Բրոնզի դարի ընթացքում մարդիկ կարողացան հանքաքարից ստանալ նաև երկաթ։ Դա հնարավոր էր շատ բարձր ջերմաստիճանի պայմաններում։ Երկաթի լայն կիրառությունը, սակայն, սկսվեց Ք․ա․ 2-րդ հազարամյակի վերջերից։

41․ Ո՞ւմ օրոք է Վանի թագավորությունն ունեցել տարածքային ամենամեծ աճը

Սարդուրի 2-ի օրոք է Վանի թագավորությունն ունեցել տարածքային ամենամեծ աճը։

42․ Ո՞րն է Ուրմիա լճի նախկին անվանումը

Ուրմիա լճի նախկին անվանումը Կապուտալ ծով էր կոչվել։

43․ Որո՞նք են Հայկական լեռնախշարհի խոշոր գետերը

Հայկական լեռնախշարհի խոշոր գետերն են Կուր գետ, Արաքս գետ, Եփրատ, Տիգրիս և Ճորոխ։

44․ Ո՞րն է հայոց մայր գետը

Հայոց մայր գետը Արաքս գետն է։

45․ Ո՞վ է հաջորդել Սարդուրի 1-ին

Սարդուրի 1-ին հաջորդել է նրա որդի Իշպուինին։

46․ Ո՞ր թվականին է գահակալվել Մենուա արքան

Մենուա արքան գահակալվել Ք․ա 810-786։

47․ Ո՞վ է հիմնադրել Տուշպա մայրաքաղաքը

Տուշպա մայրաքաղաքը հիմնադրել է Սարդուրի 2-րդը։

48․ Ո՞ր գետում և ո՞ր արքայի օրոք հայ ժողովուրդը մկրտվեց քրիստոնյա

Արածանիի ջրերում 301 թ․ Հայոց Տրդատ 3-րդ Մեծ արքան, արքունիքը, զորքը և ժողովուրդը մկրտվել են քրիստոնյա։

49․ Որո՞նք են Հայկական լեռնաշխարհի նշանավոր դաշտերը

Հայկական լեռնաշխարհում նշանավոր են Արարատյան, Մշո, Կարնո (Էրզրումի), Ալաշկերտի, Շիրակի և այլ դաշտերը։

50․ Ո՞ր է Խալդի աստծո պաշտամունքի գլխավոր կենտրոնը

Խալդի աստծո պաշտամունքի գլխավոր կենտրոնը Արդինի-Մուսասիս տաճարն է։